top of page

Մայիսի 9-ը Երեւանի, Թբիլիսի եւ Բաքվի համար դառնում է օտար տոն

Երեք հանրապետություններում գերիշխում են հակակոմունիզմի, ռուսատյացության գաղափարախոսությունը և միաժամանակ ստրկամտությունը Արևմուտքի առաջ:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Դատելով այն բանից, թե ինչպես նշեցին Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 77-րդ տարեդարձը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, կարելի է տխուր եզրահանգումների գալ։


Ուշադրություն դարձնենք Վրաստանի պաշտոնական իշխանություններին, ինչպես են նրանք նշել մայիսի 9-ը։ Այս տարի Հաղթանակի օրը Վրաստանի մայրաքաղաքում նշել են բավականին համեստ։ Մայիսի 9-ի առթիվ միջոցառումները տեղափոխել են վետերանների Կիկվաձեի անվան այգի: Մայիսի 9-ի տոնի առթիվ վետերաններին շնորհավորելու է եկել երկրի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին:


Նույն կերպ, համեստորեն, նշել են մայիսի 9-ը նաեւ Ադրբեջանում: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը այցելել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, տանկային զորքերի գեներալ-մայոր Ազի Ասլանովի շիրիմին, ծաղիկներ դրել, հարգել պատերազմում զոհվածների հիշատակը:


Հայաստանում Մայիսի 9-ի առթիվ հայատյաց Փաշինյանը հարյուրավոր թիկնապահների ուղեկցությամբ այցելել է "Հաղթանակ" զբոսայգի: Բարեբախտաբար, մարդասպան Փաշինյանի ավտոշարասյունն այս անգամ մարդ չի սպանել: Ծաղրածու Փաշինյանը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և դիտել ռուսական զորքերի հանդիսավոր շքերթը:


Այն մարդու համար, ով ծանոթ չէ այդ երկրների պատմությանն ու ներկայիս քաղաքականությանը, միանգամայն նորմալ կթվա, այն ամենը, թե ինչպես են պաշտոնական իշխանությունները Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում նշել մայիսի 9-ը: Սակայն պետք է հիասթափեցնել, և ասել, որ դա այդպես չէ: Խոսքը վերաբերվում է այդ երկրների իշխանությունների պաշտոնական դիրքորոշման մասին։


Այսպիսով, երբ Վրաստանն ու Ադրբեջանը 1991-ին դուրս էին գալիս ԽՍՀՄ կազմից, նրանք իրենց հռչակեցին 1918-1920թթ. բուրժուական հանրապետությունների իրավահաջորդներ։ Այսպիսով, Վրաստանում եւ Ադրբեջանում չեն ճանաչում խորհրդային իշխանության լեգիտիմությունը, նրանք պատմության խորհրդային շրջանը համարում են իրենց երկրների օկուպացիա: Պաշտոնական մակարդակով իրականացվում է հակակոմունիզմի, հակասովետիզմի քաղաքականություն, որը ներառում է ռուսատյացության տարրեր։ Դպրոցներում եւ համալսարաններում երիտասարդ սերունդներ են դաստիարակվում Խորհրդային Միության, Ռուսաստանի հանդեպ ատելությամբ:

Այս ամենը ողբերգական է թվում, երբ մի կողմից պնդում են, որ 1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանը բռնազավթվել է բոլշևիկյան Ռուսաստանի կողմից, իսկ մյուս կողմից նախագահ Ալիևը նշում է մայիսի 9-ը։ Մեկ այլ օրինակ՝ Վրաստանում, որտեղ կա "Խորհրդային օկուպացիայի թանգարան", իսկ երկրի վարչապետը նշում է մայիսի 9-ը:


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ էլ փարթամ ծաղկում է հակասովետիզմը ու հակակոմունիզմը: Մարդկանց զոմբիացնում են, որ իբր Ռուսաստանն ու Թուրքիան դավադրության միջոցով բաժանել են Հայաստանը և ոչնչացրել դաշնակների բուրժուական Հանրապետությունը։ Սա հակակոմունիստական Հայաստան է, որտեղ երկրի ղեկավարությունը մի կողմից նշում է մայիսի 9-ը, իսկ մյուս կողմից ընդունում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1481 բանաձևը -"կոմունիստական տոտալիտար վարչակարգերի հանցագործությունների միջազգային դատապարտման անհրաժեշտության մասին բանաձևը": Ինչպես նաև ընդունեց "Եվրոպայի ապագայի համար եվրոպական հիշողության կարեւորության մասին" բանաձեւը, որում փաստացի հավասարեցվել է նացիստական Գերմանիան եւ ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման գործում։


Դե, ինչպես կարող է Հայաստանը, որը ձգտում է դառնալ ԵՄ անդամ, եւ որի կառավարությանը ֆինանսավորում է Արեւմուտքը, դեմ գնալ Արեւմտյան հակակոմունիստական սկզբունքներին: Այդ իսկ պատճառով չկա հանդիսավոր զինվորական շքերթ, հանդիսավոր համերգներ, տոնական հրավառություն, մի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մայիսի 9-ը լինի օտար, ոչ պետական տոն։ Առայժմ վետերանների առկայությունը ստիպում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանություններին ներկա գտնվել կայանալիք տոնական միջոցառումներին: Կգա ժամանակը, եւ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կոչնչացնեն խորհրդային զինվորների հուշարձանները, ինչպես դա անում են Եվրոպական Միությունում, այդ գործընթացն ընթանում է արդեն 30 տարի:

Ամփոփելով վերը նշվածը, պետք է ասել, որ պատմությունը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Բոլոր երեք հանրապետություններում գերիշխում են հակակոմունիզմի, ռուսատյացության գաղափարախոսությունը և միաժամանակ ստրկամտությունը Արևմուտքի առաջ: Բոլոր երեք հանրապետությունները մասնակցում են եվրաինտեգրման գործընթացին։ Դա ավտոմատ կերպով նշանակում է հրաժարվել մայիսի 9-ից, հրաժարվել սեփական պատմությունից, ապրել եվրոպական չափանիշներով ու կանոններով։ Արեւմուտքն ու երեք հանրապետությունների իշխանությունները բավականին լավ են աշխատում այդ ուղղությամբ, ժողովուրդների մտածողությունը փոխում են ինչպես, ձեռքի ձեռնոցներ:



SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page