top of page

Մենք ի՞նչ էինք ուզում մինչև հանրաքվեն և արդյո՞ք վատ բան էինք ուզում

Քաղաքականության մեջ ընդունված է, որ կան խամաճիկ քաղաքական գործիչներ, և կան նաև խամաճիկ պետություններ:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


1991թ. սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում՝ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց.- "Մենք ի՞նչ էինք ուզում մինչև հանրաքվեն և արդյո՞ք վատ բան էինք ուզում: Մենք ուզում էինք դառնալ եվրոպական պետությունների՝ Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի նման անկախ պետություն, ճանաչվել միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն՝ հասնել լիակատար քաղաքական անկախության, դրա հետ մեկտեղ գտնել ներդաշնակություն մեր հարևանների հետ, ստեղծել ժողովրդավարական պետությունների այնպիսի համագործակցություն, որն առավել կերպով կապահովեր և մեր անկախությունը, և մեր ժողովրդի բարեկեցությունն ու երջանկությունը: Սա՞ չէր մեր ուզածը, ա՞յս խնդիրները չէին արտահայտվել մեր բազմաթիվ ելույթներում ու հոդվածներում":


Ի՞նչ է այս ամենը, Արևմուտքի երկրպագուների լավ կարգախոսների ներքո երկիրը ստրկության տանելու ծրագիր թե քաղաքականությունից և պատմությունից հեռու մարդկանց զառանցանք:

Քաղաքականության մեջ ընդունված է, որ կան խամաճիկ քաղաքական գործիչներ, և կան նաև խամաճիկ պետություններ: Երբ խոսքը վերաբերում է Ֆրանսիային, Բելգիային, Իսպանիային և եվրոպական այլ երկրների մասին, ապա պետք է հաշվի առնել և ելնել այն փաստից, որ այդ երկրները, Երկրորդ համաշխարհային պատերազմից և Խորհրդային Միության փլուզումից հետո, լինելով կապիտալիստական երկրներ, դարձան խամաճիկներ ԱՄՆ-ի ձեռքում: Հետևաբար, երբ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր նմանվել Ֆրանսիային, Իսպանիային կամ Բելգիային, ապա դրանով նա առաջարկում էր դառնալ խամաճիկ պետություն ԱՄՆ-ի ձեռքում: Այսինքն՝ Արևմուտքից կախված, կիսագաղութություն, այլ ոչ թե անկախ երկիր:


"Միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտի" և "քաղաքական անկախության" մասին բառերի այս ամբողջ փաթեթը սովորական պատրանք է, իմիտացիա, ֆիկցիա... Նրանց օգնությամբ տարբեր կապիտալիստական երկրների քաղաքական գործիչները խաբում են իրենց ժողովուրդներին: Աշխարհում չկա այնպիսի կապիտալիստական երկիր, որը չի ենթարկվում ԱՄՆ-ի ազդեցությանը, կապիտալիստական աշխարհում բոլոր կապիտալիստական երկրները ենթարկվում են կապիտալիզմի առաջնորդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Մեր օրերում կապիտալիստական Ռուսաստանը փորձում է բացառություն լինել կանոնից, կստացվի, թե չի ստացվի ժամանակը ցույց կտա:


Կապիտալիստների իշխող դասի գաղափարները պարզ են, նրանք Հայաստանը դարձնում են Արևմուտքի կիսագաղութ, վարկեր են ստանում և երջանիկ ապրում՝ կատարելով Վաշինգտոնի հրամանները։ Դրա պատճառով իշխող խմբերին ոչ ֆաբրիկաներ են պետք, ոչ էլ աշխատողներ, ընդհակառակը՝ աշխատողներին արտերկիր վռնդելով՝ իշխող դասը դեռ կարողանում է գումար վաստակել փոխարժեքների և դրամական փոխանցումների հաշվին։ Ուստի, երբ Տեր-Պետրոսյանը խոսում է ժողովրդի բարեկեցության ու երջանկության մասին, ապա "ժողովուրդ" հասկացության ներքո ընդունում է իշխող դասը և նրա շրջապատի մտերիմներին: Ինչպես ցույց է տալիս պատմությունը 32 տարի Հայաստանի իշխող խմբերի ներկայացուցիչները, հարազատները և մտերիմները միշտ հարստացել են և ավելի լավ են ապրել, քան բնակչության մնացած մասը:


Դժբախտաբար Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ կուսակցությունը դրել են կիսագաղութային և կապիտալիստական ժողովրդավարական երկրի հիմքերը։ Նախագահներ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և հատկապես հայատյաց Փաշինյանի հետագա վարչությունները միայն ուժեղացրին և խորացրին այդ գործընթացները: Ստացվում է, որ Հայաստանը կիսագաղութային երկիր է, ուրեմն այդպիսի երկիր պետք է կառավարեն դրսի դրածոները։ Միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանն այսօր կառավարում է արտաքին ուժերի դրածո Փաշինյանը։ Անտրամաբանական կլիներ, եթե կիսագաղութային, կապիտալիստական Հայաստանը ղեկավարեր քաղաքական գործիչ, ով կառաջնորդվեր հայկական շահերով։ Հետևաբար, ինչպես ցույց է տալիս փորձը, քանի դեռ Հայաստանը լինելու է կիսագաղութային, կապիտալիստական երկիր, երկիրը ղեկավարելու են "փաշինյանները":


Կարելի է փաստել, որ հայ լիբերալները 32 տարվա ընթացքում իսկապես հասել են նրան, որ Հայաստանը նմանվել է Ֆրանսիային, Իսպանիային, Բելգիային։ Այդ երկրներում, ինչպես Հայաստանում, կախվածությունը ընդունում են որպես անկախություն, իսկ կապիտալիստական ժողովրդավարությունը՝ որպես իրական ժողովրդավարություն: Ընդ որում, այդ բոլոր երկրները, ինչպես և Հայաստանը, գտնվում են ԱՄՆ-ի ազդեցության տակ: "Փաշինյաններին" մնում է մի քանի քայլ անել, դե յուրե արձանագրել այն, ինչ արդեն դե ֆակտո կա, անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:


Այս ամենով հանդերձ, չպետք է մոռանալ , որ միակ ճիշտ ճանապարհը, որով երկիրը կարող է իսկապես անկախ լինել, դա կապիտալիզմից սոցիալիզմին անցնելն է, քանի որ այսօրվա կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է:

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page