top of page

Մերժվելու է ցանկացած առաջարկ կամ փաստաթուղթ, որով Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս.Դավիթ Բաբայան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր արցախցախահայերի հանրահավաքն ու ներկայությունը, արդեն իսկ պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը, տարբեր երկրների:

Հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Իսկապես, մենք ապրում ենք օրահասական ժամանակահատված, առերեսվում ենք գոյաբանական վտանգների: Ավելին՝ ոչ միայն Արցախը, այլ նաև Մայր Հայաստանը և Սփյուռքն են առերեսվում գոյաբանական վտանգների: Ապագան մեծապես կախված է Արցախից: Այս ծանր վիճակից պատվով դուրս գալու համար պետք է աշխատենք՝ և ներքին, և արտաքին ոլորտներում: Ամենակարևորը չպետք է անտարբեր լինենք: Անտարբերությունն է, որ մեզ կարող է կործանել, չնայած, կարող է թվալ, թե ամենաանմեղ արարքն է:Յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան, լինելու է հաղթանա՞կ, թե՞ պարտություն: Ինչ վերաբերում է արտաքին ոլորտին, իհարկե, մեծ աշխատանք է տարվում համայն հայության հետ մեկտեղ: Պետք է լինենք սկզբունքային,պետք է տեղ տանք արհեստավարժությանը և հայրենասիրությանը»,-ասաց արտգործնախարարը:

Նա ընդգծեց, որ անընդունելի է և մերժվելու է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որով Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս:

«Տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից նման առաջարկներ ներկայացնելու դեպքում, դրանք դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Հավատացեք, որ ի վիճակի ենք պաշտպանել Արցախը: Ունենք այդ ներուժը, որը մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Չպետք է հավատանք, եթե ասեն, որ մենք ի վիճակի չենք մեզ պաշտպանելու», -ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարարը՝ շեշտելով, որ յուրաքանչյուրից է կախված՝ լինելու այն արժանապատիվ ու սկզբունքային սերունդը, որը, անկախ բոլոր դժվարություններից, կկարողանա փրկել այս Արցախի բիբլիական հողակտորը:

Դավիթ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ այս առաքելությունը միասնաբար իրագործվելու է:

«Համոզված եմ, որովհետև մենք ունենք Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Շուշի, որ մեզ են նայում: Ի վերջո, ինչպե՞ս ենք վաղը նայելու մեր մանուկներին, մեծերին, սգացող մեր կանանց և մայրերին: Ինչպե՞ս ենք կանգնելու մեր հերոսների հիշատակի առջև և ի՞նչ պատասխան ենք տալու Աստծո առաջ: Հետևաբար, բոլորս պետք է իմանանք, որ մեր ճակատագիրը միասնական է և չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի թիկունքում: Բոլորս միասնական պահելու և պաշտպանելու ենք Արցախը անկախ բոլոր դժվարություններից, և կա հնարավորություն՝ փրկելու Արցախը», -հավելեց նախարարը՝ բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և խաղաղապահ բարդ առաքելության իրականացման գործում:

«Երբ մենք ասում ենք, որ ռուս ժողովուրդը և Ռուսաստանը եղբայրական են, ի լուր աշխարհի ուզում ենք հայտարարել, որ դա ուղղված չէ որևէ պետության, քանի որ մենք՝ որպես Սփյուռք ունեցող ժողովուրդ, այդպես մտածելու իրավունք չունենք: Հետևաբար, եկեք բռունցքվենք, համախմբվենք, երբեք չհուսահատվենք»,-եզրափակեց Դ. Բաբայանը:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page