top of page

Պայքարելու իրավունք

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 2 dic 2020
  • 1 Min. de lectura

Actualizado: 17 mar 2021

Գրքի այս մասում Մոնթե Ավո Մելքոնյանն անդրադառնում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և նրանց անկախությանը:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ, ըստ Լենինի, ինքնորոշումը չի պահանջում, որ որևէ ժողովուրդ ձեռք բերի ինքնուրույն անկախ պետություն: Այն ժողովուրդներն ու ազգերը, որոնք անկարող են գոյատևել իբրև անկախ պետություններ, այդուհանդերձ կարող են օգտվել ինքնորոշման իրավունքից:


Հերքել սա՝ նշանակում է հերքել, որ ԽՍՀՄ բնակչության մեծ մասը կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից, քանզի ԽՍՀՄ բնակչությունն առավելապես բաղկացած է տարբեր ազգություններից և ազգային փոքրամասնություններից, ովքեր բնավ ի վիճակի չեն ինքնուրույն հիմնելու անկախ պետություն:


Քաղաքական, տնտեսական և այլ իրողություններ նրանց քաղաքական անկախությունը դարձնում են անհնար. այնուամենայնիվ, իմ կարծիքով, այս ազգություններն ու ժողովուրդները պետք է կարողանան օգտվել ինքնորոշման բարձր աստիճանից: Չեմ կարծում, թե Խորհրդային Միության որևէ ժողովուրդի համար, վերջին հաշվով, անկախ պետականությունը կարող է օգտակար լինել:


Իրականում, լինելով անկախ, այդ ժողովուրդներից ոմանք ամենայն հավանականությամբ զգալիորեն կկորցնեն իրենց կամքը դրսևորելու կարողությունը, քանզի նրանք կկորցնեն տնտեսական, սոցիալական, քաղաքական և ռազմական շատ առավելություններ, որոնք հեշտացնում են մշակութային և սոցիալական զարգացումը:


Ուստի` շատ դեպքերում անկախությունը կարող է հնարավոր լինել, բայց ոչ ցանկալի: Կամ այն կարող է լինել ո՛չ հնարավոր և ո՛չ էլ ցանկալի, և այդ դեպքում տվյալ ազգը (հուսով ենք) կմերժի այն: Սա վերաբերում է հենց հայերին: Ըմբռնելով այս՝ հարկ չկա ազգային ինքնորոշումն անպայման անկախ պետություն ձևավորելու կարողության հետ զուգորդել:

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page