top of page

Ո՞վ է հրահրել "էներգոմայդանի" 2015թ. ցույցերը Հայաստանում

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 20 jun 2025
  • 2 Min. de lectura

1998-2018թթ. սկսած՝ ավելի քան 20 տարի, Հայաստանի գլոբալիստները, օգտագործելով Արևմուտքի քաղաքական և ֆինանսական աջակցությունը, փորձել են զավթել իշխանությունը Հայաստանում:



Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխող դասում գաղափարական պառակտում տեղի ունեցավ գլոբալիստների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Փաշինյանի և ուրիշների գլխավորությամբ, որոնք ձգտում էին Արցախը հանձնել Ադրբեջանին, և ազգայնականների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ուրիշների գլխավորությամբ, որոնք ձգտում էին բանակցել և դեմ էին Արցախը Ադրբեջանին հանձնելուն: Այս պառակտումը հանգեցրել է իշխանության երկու հեղաշրջման՝ 1998-ին եւ 2018-ին: 1998-ին իշխանությունը գլոբալիստ Տեր-Պետրոսյանի ձեռքից անցավ ազգայնական Ռ. Քոչարյանի ձեռքը, իսկ 2018-ին իշխանությունն ազգայնական Ս. Սարգսյանի ձեռքից անցավ գլոբալիստ Փաշինյանի ձեռքը:


1998-2018թթ. սկսած՝ ավելի քան 20 տարի, Հայաստանի գլոբալիստները, օգտագործելով Արևմուտքի քաղաքական և ֆինանսական աջակցությունը, փորձել են զավթել իշխանությունը Հայաստանում, որպեսզի իրականացնեն Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերը, մասնավորապես՝ Արցախը հանձնել Ադրբեջանին:


Իշխանությունը զավթելու այդ փորձերի թվում են դարձել բողոքի ակցիաները յուրաքանչյուր նախագահական ընտրությունների ժամանակ, հատկապես հայտնի են դարձել 2008 թվականի անկարգությունները, 2013 թվականի նախագահական ընտրությունները, ապա 2015 թվականի բողոքի ակցիաները, 2016 թվականին պատանդ վերցնելը, եւ, ի վերջո, 2018 թվականին գլոբալիստները կարողացան զավթել իշխանությունը Հայաստանում:


Հետաքրքիր է այս համատեքստում վերհիշել 2015 թվականի իրադարձությունները։ 


Այսպես, 2015 թվականին "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն, որը ռուսական "Ինտեր ՌԱՕ"ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է, հանկարծ առաջարկեց ցերեկային սակագինը բարձրացնել մինչև 58,93 դրամ 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց 41,85 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը՝ մինչև 48,93 դրամ 31,85 դրամի փոխարեն (1 ԱՄՆ դոլարը = 473 դրամ)։ Այսպիսով, առաջարկվում էր ցերեկային սակագինը բարձրացնել 40%-ով, գիշերայինը՝ 53.6%-ով։ Բնականաբար, այս ամենը դժգոհություն առաջացրեց հասարակության լայն շերտերում, ինչից կարողացան օգտվել ընդդիմադիր կուսակցությունները, որոնք բողոքի ցույցեր էին կազմակերպում Երևանի փողոցներում։


Որպեսզի իրավիճակը պարզ դառնա, պետք է իմանաք, թե ով ով է և ով է շահել ստեղծված իրավիճակից: Ուրեմն, ռուսական "Ինտեր ՌԱՕ" ընկերությունը, որին պատկանում էր "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն, ղեկավարել է հայտնի Անատոլի Չուբայսը: Անատոլի Չուբայսը Արևմուտքի գլոբալիստական շրջանակների հայտնի գործիչ և դրածոն է, նրա ամբողջ պետական գործունեությունը ուղղված էր Ռուսաստանի շահերին վնասելուն: Չուբայսը հեռացել է Ռուսաստանից Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո.Պուտինի խոսքով՝ նա "փախել է" Իսրայել և դարձել է "Մոյշա Իզրաելի": Եվ ինչպես ինքն էր խոստովանել նախագահ գլոբալիստ Լեւոն Տեր-Պետրոսյանը, գլոբալիստ Անատոլի Չուբայսը նրա ընկերն է:


Այն ժամանակ Հայաստանի իշխանությունները կարողացան կարգավորել իրավիճակը, մեծամասամբ ռուսաստանահայ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի շնորհիվ, ով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն ձեռք բերեց Անատոլի Չուբայսից: Այդ ժամանակվանից ի վեր Նիկոլ Փաշինյանի նման գլոբալիստների մոտ վրեժ է կուտակվել Սամվել Կարապետյանի դեմ՝ իշխանությունը զավթելու նրանց ծրագրերը խափանելու համար։ Նիկոլական տականքները ստիպված էր սպասել ևս երեք տարի՝ 2018 թվականը։


2018-ին, նույն Սամվել Կարապետյանը չխանգարեց Նիկոլին իշխանությունը զավթելուն ու յուրացնելուն, ավելին՝ բազմիցս հանդիպել է, տարբեր ծրագրեր քննարկել է, շփվել է, ուրախացել է նրա հետ հարսանիքներում և այլն:


Հիմա Փաշինյանը, բոլոր դիմակները գցելով, որոշել է բացահայտ կերպով իրացնել Սամվել Կարապետյանի դեմ իր վրեժը: Միայն Փաշինյանի զրպարտչական մեղադրանքը Սամվել Կարապետյանին, "երկրում ներքին դժգոհությունը բորբոքելու նպատակով միտումնավոր էներգետիկ ճգնաժամ ստեղծելու" մեջ, արդեն շատ բաների մասին է խոսում։

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page