top of page

Փաշինյանը հրաժարվեց բարձրացնել նվազագույն աշխատավարձը

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 6 feb 2022
  • 2 Min. de lectura

Արդեն 4 տարի է՝ հայ ժողովուրդն անհամբերությամբ է սպասում Փաշինյանի խոստացած երկնային մանանա:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Փաշինյանի կառավարությունը հունվարի 20-ի նիստում հավանություն չտվեց "նվազագույն աշխատավարձի մասին" օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր այն 68.000-ից դարձնել 100 հազար դրամ։ Այսպիսով, Փաշինյանի տնտեսական քաղաքականության շնորհիվ Հայաստանում նվազագույն աշխատավարձը չի բարձրանա։


Այսպիսի ստորացուցիչ եղանակով Փաշինյանը ժողովրդին ցույց տվեց իր կախարդական փայտիկը: Հիշեցնենք, որ Փաշինյանը խոսք էր տվել հայ ժողովրդին, որ ամեն ինչ լավ է լինելու՝ աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան, ներդրումներ կգան, նոր աշխատատեղեր կբացվեն, հայրենադարձություն կսկսվի և այլն։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ կախարդական փայտիկ ունի, որը կլուծի ժողովրդի և երկրի բոլոր խնդիրները։ Արդեն 4 տարի է՝ հայ ժողովուրդն անհամբերությամբ է սպասում Փաշինյանի խոստացած երկնային մանանա, բայց ամեն անգամ հիասթափվում է և արտագաղթում:


Պետք է ասել, որ խնդիրն այն չէ, որ պետությունը փող չունի և դրա համար աշխատավարձ չի բարձրացնում։ Պետությունը փող ունի, քանի որ բյուջեի դեֆիցիտը ծածկվում է Արեւմտյան բանկերից վերցված վարկերով՝ դրանով իսկ մեծացնելով պետական պարտքը: Սակայն Հայաստանի իշխող խումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ներկայացնում է ոչ թե աշխատավոր ժողովրդի, այլ տեղական եւ միջազգային կապիտալի շահերը: Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի իշխանությունն անտեսում է բնակչության կարիքները և բյուջեի փողերը ծախսում են իրենց շահերից ելնելով։


Խնդիրն այն է, որ ցածր աշխատավարձի մակարդակը նկատվում է գաղութային եւ կախյալ երկրներում: Իսկ ինչպես հայտնի է, Հայաստանը, և Խորհրդային Միության շատ նախկին երկրներ վերածվել են Արևմուտքի կիսագաղութների։ Մի խոսքով, քանի դեռ Հայաստանը Արեւմուտքի կիսագաղութն է լինելու, ապա Հայաստանի աշխատավորները աշխատավարձ կստանան շատ ավելի ցածր, քան արեւմտյան առաջատար երկրներում։ Կապիտալիզմի տրամաբանությունը պարզ է, չի կարող կենսամակարդակը, աշխատավարձերը, կրթությունը, առողջապահությունը, կենսաթոշակները, կիսագաղութային երկրներում ավելի բարձր կամ հավասար լինել, ինչպես մետրոպոլիաներում։


Աշխատավարձի ոլորտում, ինչպես այլ ոլորտներում, Փաշինյանի քաղաքականությունը կառուցվում է այն պայմանների վրա, որոնք թելադրում է Արևմուտքը։ Քանի որ հենց Արևմուտքն է, իր կապիտալով ձևավորում Հայաստանում կապիտալիզմի զարգացման այն շրջանակները, որոնք նրանց պետք են:


-----

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:


Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page