Փաշինյանը իրեն պահում է այնպես, ինչպես նրա արևմտյան հովանավորները
Հայ ժողովրդի համար ողբերգությունն այն է, որ Հայաստանը վերածել են Արևմուտքի կիսագաղութի։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Երկար ժամանակ Արևմուտքն ամբողջ աշխարով տարածում էր գաղափար, թե հենց Արևմուտքի երկրներն են իսկական ժողովրդավար, որտեղ պահպանվում են մարդու իրավունքները, սեփականության իրավունքը, անմեղության կանխավարկածը, ժողովրդավարական ընտրությունները, ազատ լրատվամիջոցները և այլն։ Սակայն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, և ռուս-արևմտյան հարաբերություններում, հերթական անգամ ցույց են տալիս, որ դա այդպես չէ։
Սա արդեն առաջին անգամ չէ, երբ Արեւմուտքն առանց ամաչելու անտեսում է իր իսկ ընդունված օրենքները: Նման քաղաքականությունը կարելի է անվանել տարբեր ձեւերով. եւ երկակի ստանդարտներ, եւ պատրանքների ոչնչացում, եւ բնակչության խաբեություն։ Բայց իմաստն այն է, որ արևմտյան առաջատար երկրները երկար ժամանակ խաբեությամբ են զբաղվել, իրավական պետությունների իմիջ են ստեղծել, իսկ իրականում դրանք այնքան են հեռու և ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, ինչպես Անտարկտիկան Արկտիկայից:
Արեւմուտքը կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը հայտարարում է Ռուսաստանին պատժամիջոցներ, սառեցնում է արտարժույթի պահուստները, բանկային հաշիվները, միջամտում է ներքին գործերին, առանց դատարանի որոշման առգրավում են ռուսաստանցիների մասնավոր սեփականությունը եւ այլն: Բացի այդ, Արեւմուտքը ռուսատյացության մեծ ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում ռուսների դեմ բռնության հրապարակային կոչերով:
Այս իրավիճակում հայ ժողովրդի համար ողբերգությունն այն է, որ Արեւմուտքը անտեսում է եւ չի պահպանում իր իսկ օրենքները, միջազգային իրավունքը եւ դրա հետ մեկտեղ սկսում է հայ ժողովրդին դասեր տալ, թե ինչ "ճիշտ" օրենքներով պետք է "լավ" ապրել։ Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովն արդեն ընդունել է Եվրոպայի խորհրդի 66 կոնվենցիա։
Այս իրավիճակում հայ ժողովրդի համար ողբերգությունն այն է, որ Հայաստանը վերածել են Արևմուտքի կիսագաղութի։ Հայաստանի իշխանությունները սկսում են կրկնօրինակել Արևմուտքի պահվածքը, քանի որ հենց Արևմուտքն է նրանց ստեղծողն ու հովանավորը։ Մի կողմից Փաշինյանը անընդհատ հայտարարում է, որ Հայաստանը նրա շնորհիվ դարձավ ժողովրդավարական երկիր, իսկ մյուս կողմից էլ Փաշինյանը անտեսում է երկրի Սահմանադրությունն ու օրենքները, ու անում է այն, ինչ ուզում է: Փաշինյանի ավտորիտար ռեժիմը կիրառում է հայերի դեմ Արևմուտքի քաղաքական մեթոդները: Խաբել եւ մոլորեցնել հասարակությանը մանիպուլյացիաներով եւ ստերով, վախեցնել, վտարել աշխատանքից, կաշառք տալ, պահել բանտերում, ահաբեկել հարազատներին եւ այլն եւ այլն....
Կարճ ասած, Փաշինյանը Հայաստանը դարձրել է մի երկիր, որտեղ ոչ բոլորն են հավասար օրենքի առաջ: Որպես թարմ օրինակ կարելի է բերել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Որտեղ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, հրապարակվել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը՝ Փաշինյանին պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները:
Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսեց ՀՀ դատարանի որոշումը և չհերքեց իր զրպարտությունը: Սա կոչվում է Արևմտյան ժողովրդավարություն, որը Փաշինյանը կառուցել է Հայաստանում։ Այսպես Հայաստանի Հանրապետության դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին զրպարտիչ: Փաշինյանը քիչ բանով է տարբերվում իր արևմտյան գործընկերներից։ Նույն արհամարհական վերաբերմունքը օրենքի, իրավունքի, երկրի քաղաքացիների նկատմամբ:
Եվ դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Հայաստանը կառավարում է Արևմուտքի խամաճիկը, որը չի տարբերվում իր արևմտյան հովանավորներից: Փաշինյանը գործում է այնպես, ինչպես Արևմուտքը՝ օգտագործելով արևմտյան մանիպուլյացիաների, ստի, զրպարտության տեխնոլոգիաներն ու մեթոդները, հայ ժողովրդի դեմ:
Comments