top of page

Փաշինյանը քարոզում է հայրենիքից՝ Հայկական Լեռնաշխարհից հրաժարվել

Ժամանակակից գլոբալիզմը ամերիկյան իմպերիալիզմի գաղափարական զենքն է, որը ձգտում է նվաճել համաշխարհային գերիշխանությունը։



Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Վերջին շրջանում Փաշինյանն արդեն սկսել է հանդես գալ բացահայտ հակահայկական գաղափարներով՝ դրանով իսկ առաջ մղելով իր լիբերալ գլոբալիստական քաղաքականությունը:


Իր հրապարակային ելույթներից շատերում հայատյաց Փաշինյանը հանդես է գալիս այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են, «hայրենիքը պետությունն է, սիրում ե՞ս hայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ, հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ եղիր օրինապահ, հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ վճարիր հարկերդ»: Քաղաքականությունից և պատմությունից հեռու շատ մարդկանց համար կարող է թվալ, որ այդ կարգախոսները շատ գեղեցիկ են, սակայն իրականում պատմությունից և քաղաքականությունից ելնելով այդ կարգախոսները կրում են ակնհայտ հակահայկական և գլոբալիստական բնույթ:


Գլոբալիզմի (Կոսմոպոլիտիզմ) գաղափարախոսությունը քարոզում է անտարբերություն իր հայրենիքի, իր ժողովրդի, իր մշակույթի նկատմամբ: Սա կապիտալիստական գաղափարախոսություն է, որը գովաբանում է ազգային նիհիլիզմը, մարդու անտարբերությունը իր ազգության, պատմության, նրա ներկայի և ապագայի նկատմամբ, քարոզում է ազգային արժանապատվության և ազգային հպարտության զգացմունքների մերժում: Ժամանակակից գլոբալիզմը ամերիկյան իմպերիալիզմի գաղափարական զենքն է, որը ձգտում է նվաճել համաշխարհային գերիշխանությունը։ Այստեղ գլխավորը հասկանալն է, որ Փաշինյանին իշխանության են բերել այդ ուժերը, որ Փաշինյանը ծառայում և առաջ է տանում այդ ուժերի շահերը, որ այդ ուժերը ֆինանսավորում և աջակցում են Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը:


Եթե ուշադրություն դարձնենք Փաշինյանի կարգախոսներին, ապա դրանք տրամաբանորեն չեն ստեղծված՝ թե քաղաքականության, թե պատմության տեսանկյունից Փաշինյանի այդ կարգախոսները բացարձակ անհեթեթություն են և հիմարություն: Այսինքն՝ Փաշինյանի թիմի կողմից աշխատանքի նկատմամբ նման անփույթ վերաբերմունքը խոսում է նրա մասին, որ այդ կուսակիցները քաղաքական բթամիտ են, կամ որ նրանց համար նշանակություն չունի, թե ինչ կասի Փաշինյանը, հասարակությունն ամեն ինչ "ուտում" է: Ուրեմն առաջինը, որ "հայրենիքը պետություն" է, եթե ելնենք Փաշինյանի այս տրամաբանությունից, ապա բասկերն ու քրդերը հայրենիք չունեն, քանի որ չունեն իրենց պետականությունը, հետևաբար սխալ է նույնականացնել հայրենիք և պետություն հասկացությունը: Երկրորդ՝ ելնելով Փաշինյանի տրամաբանությունից, որ հայրենիքը միայն պետություն է, ապա Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը, Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, Կարսը, Վանը, Կարինը, Մուշը և Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածները հայերի հայրենիքը չեն: Շարունակելով Փաշինյանի տրամաբանությունը, որ Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքը չէ, ապա ինչ իրավունքի հիման վրա կարելի է հայերի հայրենիք անվանել միայն Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունը: Եթե Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքը չէ, ուրեմն այդ տրամաբանությամբ նաև Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել հայերի հայրենիքը:


Եթե այսպես շարունակվի, Հայաստանն ու հայ ժողովուրդը դատապարտված են անհետացման։ Պատային իրավիճակից միշտ ելք կա, այդ ելքը մեկն է՝ Հայաստանին դուրս բերել Արևմուտքի վերահսկողությունից։ Այս խնդիրը հնարավոր է լուծել միայն սոցիալիստական Հայաստանի կառուցմամբ:

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page