top of page

Փաշինյանը շարունակում է Արևմուտքի ծրագիրը

Ի՞նչ է ուզում Արևմուտքն այսօր. թրքախոս ժողովուրդների ձեռքերով պատերազմել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ:



Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Այն ամենը, ինչ տեղի է ունենում ներկայումս Հայաստանում՝ ադրբեջանական ագրեսիան, հայկական տարածքների օկուպացիան, զինվորների և խաղաղ հայ բնակիչների սպանությունները, հայկական քաղաքների ու գյուղերի ոչնչացումը -այս ամենը, այն քաղաքական ծրագրի շարունակությունն է, որը մշակել է Արևմուտքը Հայաստանի համար:


Արդեն 4 տարուց ավելի է, ինչ սկսած 2018 թվականի պետական հեղաշրջումից, տարբեր մասնագետներ, պատմաբաններ, քաղաքագետներ, դիվանագետներ, պետական գործիչներ անդադար պարզաբանում և խոսում էին, թե ինչ՞ շահեր է հետապնդում Արևմուտքը Հայկական լեռնաշխարհում, և ինչու՞ այդ շահերը սպասարկելու համար ընտրեցին Փաշինյանին։


Եթե կարճ ասած՝ որ՞ն է Արևմուտքի ծրագիրը Հայաստանի նկատմամբ, ապա դա այն է, որ Հայաստանը չլինի Հայկական լեռնաշխարհում։ Խոսքը գնում է ինչպես Հայաստանի լիակատար ոչնչացման, այնպես էլ Հայաստանը փոքրաթիվ բնակչությամբ փոքր տարածքային երկիր դարձնելու, տնտեսապես ու քաղաքական հետամնաց ու կախյալ երկիր դարձնելու մասին։


Հայաստանն իր աշխարհագրական դիրքով և ռուս-հայկական բարեկամությամբ միշտ խանգարել է Արևմուտքին իր աշխարհաքաղաքական նպատակներին։ Ի՞նչ է ուզում Արևմուտքն այսօր. թրքախոս ժողովուրդների ձեռքերով պատերազմել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ, ճիշտ այնպես, ինչպես այսօր ուկրաինացիների ձեռքերով Արևմուտքը կռվում է Ռուսաստանի դեմ։ Այսպիսով, անգլոսաքսերի աշխարհաքաղաքական շահերը համընկնում են պանթուրքիստների և սիոնիստների շահերի հետ։ Արևմուտքի այս ծրագրի ճանապարհին, բնականաբար, կանգնած էր Հայաստանը՝ չճանաչված Արցախի Հանրապետության հետ միասին, որոնք տարածքային առումով թույլ չէին տալիս միավորվել Թուրքիային և Ադրբեջանին։


2018 թ- ին Արևմուտքը Հայաստանում իշխանության բերեց իր տրոյական ձին՝ Փաշինյանին՝ համատեղ գործողությունների կոնկրետ ծրագրով, որը համաձայնեցված էր Բաքվի և Անկարայի հետ։ Փաշինյանի վրա դրված գլխավոր խնդիրները եղել են Արցախն Ադրբեջանին հանձնելը, բոլոր թուրքական պայմանների կատարումը (Զանգեզուրի միջանցք, հրաժարվելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցանկացած պահանջից և այլն), հայ-ռուսական բարեկամության ոչնչացումը, Հայաստանի ամբողջական ինտեգրումը դեպի Արևմուտք, ինչը ենթադրում է երկիրը Թուրքիայի կցորդի վերածելը։


Հիմա կարելի է տարբեր կերպ գնահատել Փաշինյանի հակահայկական գործունեությունը: Բայց նա՝ որպես Արևմուտքի գործակալ, հստակ կատարում է իր վրա դրված բոլոր խնդիրները։ Հենց այդ պատճառով էլ Արևմուտքը բացահայտ ցույց է տալիս իր ֆինանսական և քաղաքական աջակցությունը Փաշինյանին։ Իսկ թե ինչու՞ է Ռուսաստանն այդքան բարեհաճ վերաբերվում Արևմուտքի գործակալ Փաշինյանին, դա առանձին թեմա է։


2020 թվականին Փաշինյանին հաջողվեց Արցախը հանձնել Ադրբեջանին։ Հիմա 2022-ին Փաշինյանը մեկ կրակոցով երկու նապաստակ է ուզում սպանել, տարածքային առումով միավորել Ադրբեջանը Նախիջեւանի հետ եւ Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից: Հայաստանում չկա ընդդիմադիր ուժ, որը կարող է կանգնեցնել Փաշինյանին, քանի որ ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը հարում է արեւմտամետ կողմնորոշմանը եւ լիբերալ արժեքներին: Դա նշանակում է, որ լիբերալ գաղափարախոսությամբ քաղաքական ուժերը չեն կարող միաժամանակ պայքարել և խոնարհվել Փաշինյանի տիրոջ՝ Արևմուտքի առջև: Միակ գաղափարախոսությունը, որը կարող է դիմակայել Փաշինյանի կործանարար գործունեությանը, ոչ թե ազգայնական իդելոգիան է, այլ սոցիալիզմի գաղափարախոսություն է։ Ազգայնականության գաղափարախոսությունը կապիտալիզմի ուղեկիցն է, այն ի վիճակի չէ դիմակայել Արեւմուտքին, այսինքն Փաշինյանին:


Արևմուտքին կարող է դիմակայել միայն սոցիալիզմի գաղափարախոսությունը։ Երիտասարդ, հայրենասիրաբար տրամադրված մարդիկ պետք է դա հասկանան, միայն ձախ ուժերի շարքերում միավորվելով՝ միայն ուժեղացնելով Կոմունիստական կուսակցությունը կարելի է իրական հաջողությունների հասնել։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page