Փաշինյանը հետևողականորեն քայքայում է հայ-ռուսական բարեկամությունը

Տարածաշրջանում հրամանատարի դերը Արևմուտքը հանձնել է Թուրքիայի ձեռքը, քանի որ Արևմուտքի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը համընկնում են։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Նախկին խորհրդային հանրապետությունները իրար հետևից շարունակում են քանդել Ռուսաստանի հետ հարաբերությունները և անցնել Արևմուտքի հսկողության տակ։

Առաջին փուլը տեղի է ունեցել 1991թ.-ից մերձբալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հետ։ Արևմուտքն այնքան է շտապել այդ երկրներին ներառել իր շահերի գոտում, որ աչք է փակել այն բանի վրա, որ այդ երկրները չեն համապատասխանել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի չափանիշներին և չնայած դրան, արագ ընդգրկել է այդ երկրներին իրենց կառույցներում։


Երկրորդ փուլում դարձան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Բայց այդ երկրներում գործընթացն այնքան էլ հարթ չի ընթացել, որքան մերձբալթյան երկրներում։ Տեղի ունեցավ Արևմուտքի կոպիտ միջամտությունը այդ հանրապետությունների ներքին գործերին, որոնց արդյունքում եղան պետական հեղաշրջումներ, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ և արևմտյան խամաճիկների պաշտոնի նշանակումներ։


Երրորդ փուլը Արևմուտքը սկսեց Հայաստանից։ 2018-ի պետական հեղաշրջման արդյունքում Արևմուտքին հաջողվեց հեռացնել վարչապետ Ս.Սարգսյանին և նրա փոխարեն նշանակել Փաշինյանին։ Շատերի համար անհասկանալի է, ելնելով այն հանգամանքից, որ Խորհրդային Միության նախկին շատ հանրապետություններ, այդ թվում նաեւ Հայաստանը 1991 թվականից հետո, դարձել են Արեւմուտքի կիսագաղութները:


Այդ դեպքում. որն է երկրի մի ղեկավարին մյուսով փոխելու իմաստը: Իսկ իմաստը բավականին պարզ է, քանի որ փոխվել են աշխարհաքաղաքական պայմանները: Մի կողմից Ռուսաստանի վերածնվող հզորությունը և մյուս կողմից, Արևմուտքի ձգտումը Ռուսաստանի հետ սահմանակից երկրներից վերածել հակամարտությունների և քաոսի գոտի։ Եթե 1991-2000թ. Արևմուտքը հանդուրժող էր, որ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը և այլ հանրապետությունները հարաբերություններ կառուցեին և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ միաժամանակ, այսպես ասած, նստեին միաժամանակ երկու աթոռի վրա և օգտվեին ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի բարիքներից։ Ապա 2000թ. հետո Արևմուտքի հարաբերությունները կտրուկ փոխվեցին, Արևմուտքը հասկացավ, որ Ռուսաստանն ուժեղանում է, և որպեսզի ինչ-որ կերպ դադարի, խանգարի տերության վերականգնման գործընթացին, մի շարք խիստ պայմաններ դրեց այդ հանրապետությունների առջև։ Այլեւս Արևմուտքը թույլ չտվեց այդ հանրապետություններին նստել միաժամանակ երկու աթոռին և սկսեց իր արշավը։


Առաջին զոհը Վրաստանն էր, 2003-ին: Արևմուտքը կազմակերպել և ֆինանսավորել է պետական հեղաշրջումը, որպեսզի արևմտամետ է. Շևարդնաձեին փոխարինի արևմտամետ Մ. Սահակաշվիլին։ Ո՞րն է Շեւարդնաձեի եւ Սահակաշվիլիի քաղաքականության տարբերությունը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, դա հարաբերություններն է Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտնի է, Է.Շևարդնաձեն զարգացման արևմտա-ատլանտյան ճանապարհի կողմնակից էր, բայց միևնույն ժամանակ պահպանում էր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ լավ հասկանալով այդ հարաբերությունների կարևորությունը Վրաստանի համար ինչպես տնտեսության, քաղաքականության, մշակույթի եւ այլ ոլորտներում։ Սահակաշվիլիի նշանակումից հետո, Վրաստանի քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ: Սահակաշվիլին, որպես լավ խամաճիկ, գերազանց կատարեց իր աշխատանքը։ Նա հասավ իր առջև դրված նպատակներին, եւ ամբողջությամբ ոչնչացրեց Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Վրաստանը ագրեսիա իրականացրեց Հարավային Օսիայի Հանրապետության դեմ, սպանվեցին Հարավային Օսիայի հազարավոր խաղաղ բնակիչներ և ռուս խաղաղապահներ։ Բոլոր հարաբերությունները, որոնք եղել են Ռուսաստանի և Վրաստանի միջև, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերություններն խզվեցին։


Հետո նույնը կրկնվեց մյուս հանրապետություններում, ամենուրեք Արևմուտքը փոխեց երկրների ղեկավարներին՝ տեղերում դնելով ավելի արմատական և ռուսատյաց խամաճիկներ։ Հայաստանի օրինակը, որը ցանկանում էր շարունակել 90-ականների արտաքին քաղաքականությունը, (կոմպլեմենտարիզմը) նստել երկու աթոռին միաժամանակ, միաժամանակ բարեկամություն անել և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ, ընդունելի չէր Արևմուտքի համար։ Արևմուտքին ենթակա մյուս երկրները, օրինակ Մոլդովան, բարձրացրել է հարց, թե ինչու է Հայաստանին թույլատրվում օգուտներ քաղել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, իսկ մեզ արգելում եք։ Արևմուտքին պետք են ամբողջությամբ իր վերահսկողության տակ գտնվող նախկին Խորհրդային Միության երկրները՝ Ռուսաստանի հետ փչացած հարաբերություններով։ Որոնք կարող են օգտագործվել վնաս հասցնելով Ռուսաստանի շահերին։


Օրինակ, ինչ պե՞ս է Արևմուտքն օգտագործում Ուկրաինան Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի տարածքը օգտագործվում է որպես խոչընդոտ, ռուս-եվրոպական հարաբերություններում, ռուսական գազի տարանցումը Եվրոպա թույլ չտալու համար, Ուկրաինայի տարածքով ռուսական ավիաընկերության թռիչքներն արգելված են, դադարեցվել են Ռուսաստանի հետ բոլոր տնտեսական հարաբերությունները, Ուկրաինայի բանակը հարձակվում եւ ռմբակոծում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խաղաղ բնակչությանը, ուկրաինացի քաղաքական գործիչները պատերազմով են սպառնում Ռուսաստանին եւ այլն: Մի խոսքով, ստեղծում են անկայունության և քաոսի գոտի, դրանով իսկ սպառնում են Ռուսաստանին և թույլ չեն տալիս լիարժեք զարգանալ ռուս-եվրոպական հարաբերությունները։


Այսպիսով, մենք կարող ենք ասել, որ մերժելով Սերժ Սարգսյանի քաղաքականությունը "և-և", և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ, Արևմուտքը հստակ հասկացրեց, որ չի ընդունում հայկական կոմպլեմենտարիզմը։ Արեւմուտքին պետք է լիովին վերահսկելի Հայաստան, Հայաստան մը, որը ոչ մի հարաբերություն չունենա Ռուսաստանի հետ, ինչպիսին Վրաստանն ու Ուկրաինան են: Խամաճիկ Փաշինյանը գերազանց է կատարում իր գործառույթները, ինչպես ժամանակին արել էր Սահակաշվիլին: Երկու տարվա ընթացքում Փաշինյանը կարողացավ փչացնել ռուս-հայկական հարաբերությունները: Առջևում Արցախն Ադրբեջանին հանձնելն է, Ռուսաստանին մեղավոր նշանակելը, ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, ատոմակայանի փակումը, ռուսաց լեզվի արգելումը, տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունների վերացումը, եւ շատ այլ վատ երեւույթներ, որոնք արդեն կան Վրաստանում:


Այս ամբողջ պատմության մեջ, ամենագլխավոր դասը, որը պետք է կրի հասարակությունը, հարևան երկրի՝ Վրաստանի օրինակն է։ 1991 թվականից ի վեր Վրաստանի ղեկավարները հետեւողականորեն, քայլ առ քայլ իրականացրել եւ վարում են արեւմտյան ռազմաքաղաքական համակարգերին ամբողջական անդամագրվելու քաղաքականություն: Բանը հասել է անհեթեթության, երբ երկիրը Եվրամիության անդամ չէ, բայց բոլոր տեղերում վրացական դրոշի հետ օգտագործվում է ԵՄ դրոշը։ Եվ այսքանից հետո, Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու փոխարեն, Թուրքիան մտավ Վրաստան։ Թուրքական կապիտալը կարճ ժամանակահատվածում կարողացել է ամբողջությամբ իրեն ենթարկել Վրաստանը։ Ըստ էության, Վրաստանը ԵՄ դրոշի ներքո դարձել է Թուրքիայի հերթական վիլայեթը, որտեղ արագ տեմպերով աճում է թուրք բնակչության թիվը: Տարածաշրջանում հրամանատարի դերը Արևմուտքը հանձնել է Թուրքիայի ձեռքը, քանի որ Արևմուտքի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը համընկնում են։ Ուստի, բոլորը պետք է հստակ հասկանան ու իրենց հաշիվ տան, որ երբ Փաշինյանի իշխանությունը "ինքնիշխանության" ու "անկախության", կամ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու կարգախոսների ներքո ոչնչացնում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, դա ավտոմատ կերպով նշանակում է Հայաստանի ոչնչացում, Հայաստանը վերածել թուրքական վիլայեթի։

RECIBÍ NUESTRO NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias que tenés que saber. Te damos contexto y análisis sobre lo que pasa en la comunidad, Armenia y el Cáucaso.

  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván, de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, NOR SEVAN mantiene los objetivos y principios fundacionales de quienes nos antecedieron, aportando nuestro granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina