Պատմական որոշման տարեդարձ

Արդեն 33 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի պատգամավորները որոշում կայացրեցին պահանջել ԼՂԻՄ-ի միացումը Խորհրդային Հայաստանին:

20 Փետրուար 1988-ին, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) Գերագոյն Խորհուրդը դիմեց Խորհրդային Միութեան Գերագոյն Խորհուրդին՝ դուրս գալու Խորհրդային Ազրպէյճանի կազմէն և միանալու Խորհրդային Հայաստանին գործադրելով Սահմանադրական իր իրաւունքը: Ազրպէյճանի մերժումին, հակահայ բռնութիւններու արշաւին և 1991-ին Խորհրդային Միութեան կազմալուծման յաջորդած պատերազմին արդիւնքով, ԼՂԻՄ-ը յայտարարեց իր անկախութիւնը և հռչակեց Արցախի Հանրապետութիւնը: 1994-ին հաստատուած զինադադարէն յետոյ, արցախեան հիմնախնդրի վերջնական կարգաւորումը մնաց Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսայի և Ամերիկայի Միացեալ Նահանգներու համանախագահութեամբ կազմուած Մինսքի Խումբի ոլորտին մէջ: 27 Սեպտեմբեր 2020-ին, Թուրքիոյ և Ազրպէյճանի կողմէ Արցախի դէմ ծաւալուած քառասունչօրեայ պատերազմը եկաւ ցոյց տալու, որ Արցախը, որ ե՛ւ միջազգային իրաւունքով, ե՛ւ պատմականօրէն հայկական հողատարածք է, չի՛ կրնար մնալ Ազրպէյճանի կազմին մէջ: 20 Փետրուարն 1988-ի պատմական թուականի 33-րդ տարեդարձին առիթով, կը վերահաստատենք մեր յանձնառութիւնը՝ շարունակելու Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման պայքարը հիմնուած ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքին վրայ:


IARA – Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ

Պուէնոս Այրես, Փետրվարի 20, 2021

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, NOR SEVAN mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina