top of page

Պետք է միավորվել եւ պայքարել

Միայն միավորվելով, կենտրոնացնելով ուժերը ու ռեսուրսները, սոցիալիզմի կողմնակիցները կկարողանան մարտահրավեր նետել կապիտալիզմին:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագե


Ի՞նչ պես կարելի է ապրել կապիտալիստական Հայաստանում, որտեղ իշխանությունները 30 տարի շարունակ խաբում են ժողովրդին՝ պատմելով հեքիաթներ այն մասին, որ կապիտալիզմի պայմաններում կյանքն ավելի լավ է, քան սոցիալիզմի ժամանակ: Որքան էլ իշխանությունները քարոզեն, որ ամեն ինչ լավ է, բայց չնայած այս ամենին կյանքը բոլորովին այլ բան է ցույց տալիս: Հայաստանում կառուցվել է մարդու համար անտանելի կենսապայմաններ։ Նման հասարակական քաղաքական համակարգում մարդիկ չեն կարող ապրել, մարդկանց ստիպում են վարկեր վերցնել, սնանկանալ և արտագաղթել:


Ի՞նչ անել: Ինչպե՞ս ոչնչացնել այս բոլոր չարիքները:


Իհարկե, մենք կարող ենք ազատվել անցանկալի քաղաքական գործչից: Բայց արդյո՞ք դա կօգնի: Արդյո՞ք դրանից հետո գործազրկությունն, աղքատությունը, օլիգարխներն ու արտագաղթը կվերանան: Իհարկե ոչ:


Այս անցանկալի քաղաքական գործիչը չի լինի, բայց նրա տեղը կգա մեկ ուրիշը, ով նույնպես լիբերալ հակաժողովրդական քաղաքականություն կվարի: Հայաստանի կապիտալիստական քաղաքական համակարգն աշխատում է առանց կանգառի. Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Վ. Խաչատուրյան, Նիկոլ դավաճանը և այլն: Մեկը հեռանում է, մյուսը գալիս է, իսկ հասարակական քաղաքական համակարգը՝ կապիտալիզմի տգեղ դեմքով մնում է անձեռնմխելի:


Ամբողջ հասարակական-քաղաքական համակարգը պետք է վերափոխվի: Քանի որ կապիտալիզմի միակ այլընտրանքը սոցիալիզմն է: Բայց միայնակ ոչ մի մարդ չի կարող դա անել, որքան էլ որ նա հզոր լինի: Յուրաքանչյուրը դատապարտված է կործանման, եթե նա սոցիալիզմի պայքարի համար չի միավորվում ընկերների հետ: Ուստի, միայն միավորվելով, կենտրոնացնելով ուժերը ու ռեսուրսները, սոցիալիզմի կողմնակիցները կկարողանան մարտահրավեր նետել կապիտալիզմին:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page