top of page

Պետությունների մեկուսացումը Արեւմուտքի ռազմավարությունն է

Հայտնի է, թե ինչպես է Արևմուտքը դարեր շարունակ իր հանցավոր, արյունոտ ձեռքերով ստեղծել իր աշխարհը։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Այն երկրները, որոնք չեն ցանկանում կատարել Արեւմուտքի կամքը, որոնք չեն ցանկանում խամաճիկ լինել Արեւմուտքի ձեռքում, ենթարկվում են Արեւմուտքի կողմից քաղաքական բռնության եւ ճնշման տարածված ձեւերից մեկին: Խոսքը մեկուսացման եւ ապօրինի պատժամիջոցների քաղաքականության մասին է:


Մեկուսացում հասկացությունը ենթադրում է ելք Արևմտյան աշխարհից, ազատ զարգացման դժվարություն, արևմտյան աշխարհին ինտեգրվելու բացառում։ Հայտնի է, թե ինչպես է Արևմուտքը դարեր շարունակ իր հանցավոր, արյունոտ ձեռքերով ստեղծել իր աշխարհը։ Իր կապիտալիստական աշխարհը, որն ունի իր հստակ համակարգը, միջազգային կազմակերպությունները, գաղափարախոսությունը, կառուցվածքը: Իր իմպերիալիստական աշխարհը, որը կառավարվում է ԱՄՆ-ից:


Թէ ինչ է պետությունների մեկուսացման Արեւմտյան քաղաքականությունը, եւ ինչ է Արեւմտյան աշխարհը, ԱՄՆ-ի ղեկավարությամբ, հերթական անգամ ցույց տվեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատման օրինակը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը ուղղություն վերցրեց դեպի Արևմտյան աշխարհ: Սակայն, ժամանակի ընթացքում պարզվեց, որ Ռուսաստանի և Արևմուտքի շահերը շատ հարցերում տարբերվում են։ Այդ տարաձայնություններն այնքան շատացան, որ մի օր Արևմուտքը վերջնագիր ներկայացրեց։ Կամ դու իմ կապիտալիստական թիմում ես, և անում ես այն ամենը, ինչ քեզ կասեն, կամ քեզ դուրս են անում: Ռուսաստանի մեկուսացման վերաբերյալ Արեւմուտքի ներկայիս քաղաքականությունը արեւմտյան աշխարհին Ռուսաստանի ինտեգրման կասեցումն է, Ռուսաստանի բացառումն է արեւմտյան աշխարհից, ազատ զարգացման համար դժվարությունների ստեղծումն է:


Այսպես, ամբողջ աշխարհի աչքի առաջ Արևմուտքը հերթական անգամ ոտնատակ արեց իր իսկ ընդունած օրենքները, իրավունքներն ու պարտավորությունները։ Արևմուտքը ցույց տվեց, որ շատ միջազգային ինստիտուտներ ֆեյքեր են, ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող կառույցներ։


Արևմուտքը միջազգային իրավունքը խախտելով ապօրինի տնտեսական, առևտրային, ֆինանսական պատժամիջոցներ և սահմանափակումներ է մտցրել։ Արևմուտքը կիրառում է տրանսպորտային շրջափակումը, սահմանափակում է ապրանքների արտահանումն ու ներմուծումը, տեխնոլոգիաների, տեղեկատվության փոխանցումը, մարդկանց տեղաշարժը և այլն։

Պետությունների մեկուսացման Արեւմտյան քաղաքականության նպատակն այն է, որ հնարավոր լինի ճնշում գործադրել, որը կսահմանափակի պետության աշխատանքը իր ազգային շահի իրականացման ուղղությամբ: Ստեղծում է տնտեսության տարբեր խոչընդոտներ և սպառնալիքներ, դանդաղեցնում է տնտեսական աճի տեմպերը, առաջացնում է բնակչության դժգոհությունը, ինչը վերջում, ըստ Արևմուտքի, կհանգեցնի ղեկավարության փոփոխությանը։ Կարելի է ասել, որ Արևմուտքը պետությունների մեկուսացման իր քաղաքականությամբ միջամտում է այլ երկրների ներքին գործերին։


Արեւմտյան մոտեցումն այն է, որ նրանք համարում են մեկուսացման քաղաքականության կիրառումը, որպես ոչ հնազանդ կառավարությունների վերացման գործուն միջոց։ Արևմուտքը կարծում է, որ ավերելով առևտրային հարաբերությունները՝ նա դրանով կկործանի իր թշնամական կառավարությունները։ Սակայն կան երկրների օրինակներ, որտեղ արևմտյան մեկուսացման քաղաքականությունը և ապօրինի պատժամիջոցները խթանում են տնտեսության աճը և զարգացումը։ Այդ երկրներն ավելի անկախ են դառնում Արևմուտքից, սկսում է զարգանալ տեղական արդյունաբերությունը, բնակչությունը պաշտպանվում է արևմտալիբերալ տարրալուծումից և այլն։


Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին, ապա այն երկար ու ողբերգական պատմություն ունի, որտեղ Արևմուտքը միշտ օգտագործել է Հայաստանը որպես մանրադրամ իր շահերի համար, իսկ հետո նետել ճակատագրի քմահաճույքին։


Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը, Ռուսաստանի օրինակով, ամբողջական ինտեգրացման ուղղություն վերցրեց դեպի Արևմտյան աշխարհ։ Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, որն աստիճանաբար վերականգնում էր մեծ տերության իր անկախ կարգավիճակը, Հայաստանը, ընդհակառակը, ավելի ու ավելի էր դառնում Արևմուտքի գաղութը։ Շատ հարցեր կային Հայաստանի և Արևմուտքի միջև, որոնք սուր բանավեճեր էին առաջացնում, օրինակ՝ ատոմակայանի փակման հարցը, Իրանի հետ հարաբերությունների հարցը, սակայն այդ բոլոր հարցերից ամենագլխավոր հարցը Արցախյան հարցն էր։ Արևմուտքը պահանջում էր, որ Հայաստանը Արցախը վերադարձնի Ադրբեջանին։ Որպես պատիժ Հայաստանին, այն բանի համար, որ նա չի հրաժարվում Արցախից, Արևմուտքը կիրառեց իր մեկուսացման քաղաքականությունը, այսպես կոչված, Հայաստանի թուրքական շրջափակումը։ Հայաստանի աստիճանական կախվածությունը Արեւմուտքի վարկերից նույնպես ազդել է իշխող ուժերի վրա, որպեսզի չճանաչվի ԼՂՀ անկախությունը:


Հայաստանի արևմտամետ, լիբերալ իշխող ուժերը չէին ուզում, որ Արևմուտքը Հայաստանի հետ անի այն, ինչ անում է հիմա Ռուսաստանի հետ։ Հայաստանի իշխող լիբերալ ուժերը չէին ուզում, որ Արևմուտքը զրկեր իրենց վարկերից, ճանապարհորդությունների հնարավորությունից, գնումներից, բանկերում հաշիվների բացումից, բուժումից, կրթությունից և այլն: Ուստի նրանք նախընտրեցին անել այնպես, ինչպես ցանկանում էր Արևմուտքը։ Հայաստանի իշխող ուժերը՝ Փաշինյանի գլխավորությամբ, 2020թ. Արցախը հանձնեցին Ադրբեջանին։ Այն բանից հետո, երբ Փաշինյանը կատարեց Արևմուտքի բոլոր նախնական պայմանները, անմիջապես սկսվեցին բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման շուրջ, ավելացավ նաև Փաշինյանի վարկերի հոսքը, դրանով Արևմուտքը հասկացնում է, որ նա Փաշինյանի վարած արևմտամետ քաղաքական կուրսով բավարարված է։


Հայաստանի իշխող լիբերալ կուսակցություններն ու նրանց ծառաները մարդկանց մոլորության մեջ են գցում՝ ասելով, որ միայն շուկայական տնտեսության (կապիտալիզմի) պայմաններում և Արևմուտքի կիսագաղութը լինելով, կարելի է լավ ապրել։ Նման լիբերալների համար կյանքը գեղեցիկ է, Արևմուտքի վարկերի շնորհիվ նրանք հսկայական կապիտալներ ունեն։ Իսկ ահա հասարակ ժողովուրդն ապրում է աղքատության մեջ և առանց աշխատանքի, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2 մլն- Հայաստանում ավելի քան 700 հազար աղքատ կա։


Եթե Հայաստանում կա կապիտալիզմ, ապա այն դատապարտված է լինել Արևմուտքի կիսագաղութը, լինել հետամնաց և թույլ երկիր։ Հակառակ կապիտալիզմին, հասարակական-տնտեսական համակարգը սոցիալիզմն է։ Եթե Հայաստանում սոցիալիզմ լինի, ապա այն պետք է լինիւ ինդուստրիալ զարգացած երկիր, որտեղ գործազուրկներ, աղքատներ և օլիգարխներ չեն լինի։


Իհարկե, Արևմուտքն առանց ուշադրության չի թողնի սոցիալիստական Հայաստանը, նա կփորձի խեղդել այն, ինչպես խեղդում է Կուբան, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Վենեսուելան, Բելառուսը, Իրանը, Սիրիան և այլն։ Արեւմտյան ստի կայսրությունը, իր կախյալ ԶԼՄ-ները կտարած են տարբեր ստեր, որ սոցիալիստական Հայաստանում կյանքը վատ է, քանի որ այնտեղ սոցիալիզմ է, այլ ոչ թե կապիտալիզմ: Չէ որ կապիտալիստական աշխարհին, ԱՄՆ-ի գլխավորությամբ, հաջող այլընտրանքներ պետք չեն։ ԱՄՆ-ն խեղդում է ապօրինի պատժամիջոցներով և շրջափակումով Կուբային՝ ամեն կերպ խանգարելով նրան տնտեսական զարգացման մեջ, բայց անկախ ամեն ինչից Կուբան ապրում է, զարգանում է։


Ունենալով դեռևս Իրանի հետ սահմանը (Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, դա էլ կվաճառի, ինչպես վաճառեց Արցախը), և Ռուսաստանի հետ կապերը՝ Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի Սան Մարինոյի վիճակում չհայտնվելու։ Հիշեցնեմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փոքրիկ Սան Մարինոյում որը շրջապատված է Իտալիայով, իշխում էին սոցիալիստներն ու կոմունիստները։ Ամերիկացիներն իրենց իտալացի ընկերներին "հրամայել են" փակել Սան Մարինոյի հետ սահմանները, քանի դեռ սոցիալիստներն ու կոմունիստները իշխանությունը չեն հանձնել լիբերալների ձեռքը: Այն բանից հետո, երբ սոցիալիստներն ու կոմունիստները իշխանությունը հանձնել են լիբերալներին, Իտալիան բացել է սահմանները։ Ունենալով բնական հարստություն և փոքր բնակչություն՝ Հայաստանն ունի սոցիալիստական ճանապարհով զարգացման բոլոր հնարավորությունները։ Իսկ մեկուսացման Արեւմտյան քաղաքականությունը եւ պատժամիջոցներն էլ, էլ ավելի օգուտ կբերեն սոցիալիզմի զարգացմանը:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page