Ռուսաստանը ներողամտորեն է վերաբերվում Արեւմուտքի թշնամական քաղաքականությանը
Արևմուտքը՝ խախտելով միջազգային իրավունքը, օգտագործում է ոչ օրինական պատժամիջոցներ, շրջափակումներ, էմբարգո և այլն։
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Ռուսական արտաքին քաղաքականությունն ունի մի շատ տարածված գիծ, որն արտահայտվում է Արևմուտքի թշնամական քաղաքականության թողտվությամբ։ Այն բազմիցս դրսևորվել է պատմական անցյալում, և այժմ էլ արդիական է, ինչպես երբեք:
Տարբեր պատմական ժամանակաշրջաններում եղել են տարբեր պատմական գերտերություններ, որոնք մշտապես թշնամացել են միմյանց հետ՝ հարևան պետություններին ներքաշելով իրենց ազդեցության ուղեծրի մեջ։ Այսօր նման գերտերությունները հավաքական Արևմուտքն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ և Ռուսաստանի Դաշնությունը։
Սակայն Արևմուտքն ու Ռուսաստանը տարբեր ռազմավարություն են կիրառում միմյանց դեմ։ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը այնպիսի ռազմավարություն է որդեգրել, որ Ռուսաստանն ունի գերհզոր զենք, որ ցանկացած պահի կարող է ոչնչացնել ցանկացած թշնամու, ով կհամարձակվի հարձակվել նրա վրա։ Ելնելով դրանից՝ Ռուսաստանը չի ցանկանում միջամտել այլ երկրների ներքին գործերին, ֆինանսավորել այլ երկրների կառավարությունները, աջակցել ռուսամետ տրամադրված քաղաքական ուժերին, բացել ռազմա բազաներ, ազդել և հակազդել հարևան երկրների վրա Արևմուտքի ճնշումներին և այլն։
Արևմուտքը՝ տրամագծորեն հակառակ Ռուսաստանի հայացքներ ունի։ Չնայած նրան, որ Արևմուտքը նույնպես գերհզոր զենք ունի, այդ փաստը ոչ մի կերպ չի զսպում և Արևմուտքին չի կանգնեցնում միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Արևմուտքը մշտապես և ամենուր պետական հեղաշրջումներ է կազմակերպում, Արևմուտքն ամենուր իր խամաճիկներին իշխանության է դնում, ֆինանսավորում պատերազմները, ընդլայնում է իր ռազմա բազաները ամբողջ աշխարհում՝ խախտելով միջազգային իրավունքը օգտագործում է ոչ օրինական պատժամիջոցներ, շրջափակումներ, էմբարգո և այլն։
Այսպիսով, Արևմուտքն անընդհատ հարձակվում է, իսկ Ռուսաստանն անընդհատ պաշտպանվում է, ձեռքերը ծալած, հետևում այդ բոլոր այլանդակություններին, և միայն վերջում է սկսում ադեկվատ միջոցներ կիրառել։ Մի խոսքով՝ խոսքը քաղաքական թողտվության մասին է։ Մոսկվան միտումնավոր չի խոչընդում Արևմուտքի ագրեսիվ քաղաքականությանը, ունենալով բոլոր հնարավորությունները անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու համար։ Արևմուտքի շատ թշնամական քայլերին Ռուսաստանը նայում է հանգիստ, մատների արանքով՝ պատշաճ ուշադրություն չդարձնելով տեղի ունեցող իրադարձություններին։ Արեւմուտքը տեսնում է դա, և ավելի շատ է անտեսում Ռուսաստանի շահերը:
Ռուսաստանը աչք է փակել 2003 թվականին Վրաստանում Արեւմուտքի կազմակերպած պետական հեղաշրջման վրա։ Հեղաշրջման ընթացքում իշխանությունը անցավ Մ.Սահակաշվիլիի ձեռքը։ 2008 թվականին Վրաստանը, Մ. Սահակաշվիլիի ղեկավարությամբ և Արևմուտքի հովանավորությամբ, ագրեսիա իրականացրեց Հարավային Օսիայի Հանրապետության դեմ։ Ռուսաստանը աչք է փակել 2005 թվականին Ղրղզստանում Արեւմուտքի կազմակերպած պետական հեղաշրջման վրա։ Դրանից հետո Ղրղզստանում ամերիկյան ռազմբազաներ են հայտնվել։ Ռուսաստանը աչք է փակել Ուկրաինայի 2004-ին եւ 2013-ին Արեւմուտքի կազմակերպած պետական հեղաշրջումների վրա։ Արդյունքում՝ Ուկրաինայի նացիստական իշխանություններն արգելել են ռուսաց լեզուն, և կազմակերպել են տեղի բնիկ ռուս բնակչության ահաբեկումը։ Ուկրաինայում Ռուսաստանի այսօրվա հատուկ գործողությունը շատ ուշացած պատասխան է, Արևմուտքի 2013 թվականի պետական հեղաշրջմանը։
2022 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ, նախագահ Վ. Պուտինը նախագահ Վ. Խաչատուրյանին հայտարարեց, որ, "Հայաստանը պարզապես մեր գործընկերն է, մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք գնահատում ենք դա": Ինքնին մի շարք հարցեր են առաջանում, եթե ռազմավարական դաշնակիցն է, ինչու՞ թույլ տվեցին, որ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութը լինի։ Եթե ռազմավարական դաշնակիցն է, ապա ինչու՞ թույլ տվեցին, որ Հայաստանը չճանաչի Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը: Եթե ռազմավարական դաշնակիցն է, ապա ինչու՞ թույլ տվեցին, որ Արևմուտքը կազմակերպի 2018-ի պետական հեղաշրջումը։ Եթե ռազմավարական դաշնակիցն է, ինչու՞ թույլ տվեցին, որ Մեծ Բրիտանիան ֆինանսավորի 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Եթե ռազմավարական դաշնակիցն է, ինչու՞ Փաշինյանի ականջները չքաշեցին, ով քանդեց Արցախի բանակցային գործընթացը և հրահրեց պատերազմ։ Եթե ռազմավարական դաշնակիցն է, ինչու՞ թույլ տվեցին, որ Արևմուտքի խամաճիկ Փաշինյանը, ամեն ինչ անի, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը տանուլ տա պատերազմը ՆԱՏՕ-ի Թուրքիայի ռազմավարական դաշնակցին։
Սա Ռուսաստանի կողմից առաջին և ոչ վերջին թողտվությունը չէ, կարելի է հիշել բազմաթիվ պատմական օրինակներ։ Բայց հատկապես անհրաժեշտ է հիշել խորհրդային-լեհական հարաբերությունները։ Այն ժամանակ Խորհրդային Միությունն իր աչքերը փակում էր շատ այլանդակությունների վրա, որոնք լեհերն անում էին իրենց երկրում։ Դպրոցներում Աստծո խոսքի ուսուցումը, բանակում կապելլանների ծառայության առկայությունը, Հռոմի պապի այցը Լեհաստան եւ այլն, բոլոր կարծես մանրուքներն են: Կարևորը վարկերն են, որոնք Լեհաստանը վերցնում էր Արևմուտքից։ Հավանաբար, Արևմուտքի կապիտալիստները լավ վճարում էին լեհերին, որպեսզի նրանք "սոցիալիզմ կառուցեն և Մոսկվայի դաշնակիցը լինեն"։ Մոսկվան այդ ամենին մատների արանքով էր նայում, նման քաղաքականության արդյունքը հայտնի է։
Նույնը Ռուսաստանը կրկնում է Հայաստանի հետ՝ Արևմուտքի կիսագաղութը անվանելով իր ռազմավարական դաշնակից։ Տարիներ շարունակ Ռուսաստանը քաղաքական և տնտեսական հարաբերություններ է պահպանել Ուկրաինայի, երկրի իշխանությունների հետ, որոնք Արևմուտքի խամաճիկներն են։ Չնայած Կիևի ռուսատյաց քաղաքականությանը՝ Մոսկվան մատների արանքով էր նայում Ուկրաինայում ռուս բնակչության ցեղասպանությանը։
Այլ հարց է, թե ինչու է Ռուսաստանը վարում է այնպիսի լիբերալ քաղաքականությունը։
Անշուշտ, կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են այս կամ այն քաղաքականության ձևավորման վրա, բայց առանցքային գործոններից մեկը կադրերն են։ Հայտնի արտահայտությունը՝ կադրերը որոշում են ամեն ինչ, նույնքան արդիական է այսօր, որքան անցյալում։ Ինչպիսին են կադրերը, նույնպիսին է քաղաքականությունը։ Եթե կադրերը կրթված չեն, եթե կադրերը չեն հասկանում միջազգային և տեղական քաղաքականությունը, չեն կարող տարբերել սուտը իրականից, պետական շահերի փոխարեն զբաղվում են անձնական շահերով, ապա այս ամենը հանգեցնում է նրան, որ պետությունը սկսում է գործել սխալ մեկ մյուսի հետևից։
Հետաքրքիր է, թե ով է Պուտինին զեկուցել այն տեղեկատվությունը, որը նա հրապարակավ հնչեցրել է, թե Փաշինյանը դավաճան չէ։ Կարո՞ղ է լինել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, պարոն Կոպիրկինը: Ուրեմն նա նույն դեսպանն է, ինչ եղել են Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանները, Զուրաբովը կամ Չերնոմիրդինը, որոնք զեկուցում էին Մոսկվային, որ ամեն ինչ կարգին է։ Եթե այդպե՞ս է մտածում Պուտինը, ուրեմն Փաշինյանը հեռախոսով մանիպուլյացիայի է ենթարկել Պուտինին, հավանաբար, Փաշինյանը Պուտինին ասել է, որ չի կարող ստորագրել զինադադարի մասին հայտարարությունը, քանի որ Հայաստանում նրան կընդունեն ինչպես դավաճան, և Պուտինը հավանաբար որոշել է աջակցել Փաշինյանին, ահա այսպես, թե դու դավաճան չես, քանի որ համարձակ ստորագրել ես նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Սակայն դավաճան կամ չդավաճան, որոշվում է ոչ թե բառերով ու զգացմունքներով, այլ կոնկրետ գործերով։ Իսկ գործերը ցույց են տալիս, որ Փաշինյանը գործել է Հայաստանի շահերի դեմ։ Այդ մասին ինքը՝ նախագահ Պուտինն է ասում, որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչու՞ Հայաստանը (Փաշինյանը) չի ճանաչել Արցախի անկախությունը։ Ահա, երբ ռուսական քաղաքական կադրերը Պուտինին կզեկուցեն այդ հարցի պատասխանը, այդ ժամանակ էլ, հավանաբար, ակնհայտ կդառնա Պուտինի համար, Փաշինյանը դավաճան է, թե ոչ։ Փաշինյանը Արևմուտքի խամաճիկն է, թե Ռուսաստանի դաշնակիցը:
Իսկ մինչ Փաշինյանը վայելում է Ռուսաստանի քաղաքական կադրերի թողտվությունը, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին օգտվում էին ուկրաինացի քաղաքական գործիչները։ Շատ ուկրաինացի քաղաքական գործիչներ դարձել են օլիգարխներ, այն հիմքով, որ օգտագործել են էժան ռուսական գազը, կամ պարզապես գողանում էին ռուսական գազը, դա այն ժամանակ էր, երբ Մոսկվան աչք էր փակում Կիևի ռուսատյաց քաղաքականության վրա։ Ճիշտ այդպես գործում է նաև Փաշինյանի իշխանությունը, ըստ Մ. Մինասյանի անհերքելի տվյալների, Փաշինյանի շրջապատը զբաղվում է ծխախոտի մաքսանենգությամբ դեպի Ռուսաստան, ալմաստների, զենքի մաքսանենգությամբ և այլն։ Մենք կարող ենք միայն ենթադրել, թե որքան միլիարդ դոլար են դնում գրպանները Փաշինյանը և նրա շրջապատը, միայն ռուսական գազի հարկը և ռուսական զենքի վերավաճառքը արդեն հսկայական գումարներ են։
Comments