Սաուդյան Արաբիան տնտեսական բոյկոտ է հայտարարել Թուրքիային

Հայաստանն անցյալ տարի Թուրքիայից ներկրել է 260 միլիոն դոլարի ապրանք։


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Սաուդյան Արաբիայի Առեւտրի պալատը Թագավորության գործարարներին համառորեն խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ թուրքական ընկերությունների հետ համագործակցությունից: Այս մասին հայտնել է "Ալ Արաբիա" հեռուստաալիքը։ "Սաուդյան գործարարները չպետք է բիզնես վարեն թուրքական ընկերությունների հետ", հայտարարել է պալատի ղեկավար Ա. Ալ Աջլանը՝ կոչ անելով "բոյկոտել թուրքական ապրանքները"։ -"Ես հստակ ասում եմ՝ ոչ ներդրում, ոչ ներմուծում, ոչ տուրիզմ


Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նաեւ թագավորության տարածքում գործող թուրքական ընկերությունների հետ փոխգործակցությունից։ Նման դիրքորոշումը, նշել է Առեւտրի պալատի նախագահը, պայմանավորված է Անկարայի վարած թշնամական քաղաքականության եւ հաճախակի վիրավորանքներով թագավորության և նրա տիրակալների հասցեին:


Բոյկոտի կոչ հնչեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը հոկտեմբերի սկզբին Պարսից ծոցի մի շարք երկրների մեղադրեց Թուրքիայի հանդեպ ոչ բարեկամական քաղաքականության մեջ և նույնիսկ կասկածի տակ դրեց մոտ ապագայում այդ պետությունների գոյությունը։ Արաբական երկրները բազմիցս զգուշացրել են Անկարային Լիբիայի, Սիրիայի, ինչպես նաև Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։ Թուրքիայի հասցեին մեղադրանքներ էին հնչում՝ փորձելով վերականգնել Օսմանյան կայսրությունը և հեգեմոնիա հաստատել արաբների նկատմամբ։


Բոյկոտը քաղաքական պայքարի տարածված մեթոդներից մեկն է: Բոյկոտը օգտագործում են ինչպես ճնշման միջոց, այնպես էլ պաշտպանության միջոց։ Բոյկոտի բնույթն ու բովանդակությունը կախված են նրանից, թե ինչ պետություն է եւ ինչ նպատակներով է այն կիրառում։ Միջազգային-տնտեսական հարաբերությունների պրակտիկայում բոյկոտի կիրառման բազմաթիվ օրինակներ կան։ 1951-53-ում Անգլիայի կառավարությունը փորձում էր բոյկոտել Իրանից նավթի գնումները, Իրանի կառավարության կողմից անգլո-իրանական նավթային ընկերության ազգայնացումից հետո: Անգլիայի եւ Ֆրանսիայի կառավարությունները փորձել են Միացյալ Արաբական Հանրապետությանը բոյկոտ կազմակերպել այն բանից հետո, երբ նրա կառավարությունը ազգայնացրեց Սուեզի ջրանցքի ընկերությունը: Արաբական երկրներն իրենց հերթին բոյկոտը օգտագործել են որպես Արեւմուտքի դեմ պատասխան միջոց, օրինակ, արաբական պետությունների կողմից արեւմտյան երկրներ նավթի մատակարարումների դադարեցումը, որպես 1967 թ. իսրայելական ագրեսիային պատասխան: 1951 թվականին ԱՄՆ կառավարությունն ընդունեց այսպես կոչված "Բեթլի օրենքը", որը սահմանեց սոցիալիստական երկրների հետ առևտրի արգելքների մի ամբողջ համակարգ եւ այլն:


Սաուդյան Արաբիայի կողմից Թուրքիայի բոյկոտի հայտարարման ֆոնին, Հայաստանի կառավարության լիբերալ քաղաքականությունը համարժեք չէ ներկայիս պայմաններին: Ճիշտն ասած, կարելի է անվանել Հայաստանի կառավարության քաղաքականությունը նույնիսկ ամոթալի։ Այլ կերպ բացատրել հնարավոր չէ, թե ինչու Հայաստանի իշխող դասը, չնայած փաստերին որ Թուրքիան ավելի քան 30 տարի թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի դեմ, Հայաստանի կառավարությունը թույլատրում է թուրքական արտադրանքի ներմուծումը:


Հայաստանի կառավարությունը, այժմ գտնվում է ծանր վիճակում: Առկա է շահերի բախում, մի կողմից մեծ շահույթ թուրքական արտադրանքի ներմուծումից և մյուս կողմից, ժողովրդի դժգոհությունը, որ հայ զինվորներն ամեն օր զոհվում են Արցախի ճակատներում, իսկ այդ ժամանակ ոմանք Հայաստանը դարձնում են թուրքական տնտեսության կցորդը:


Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հանդես է եկել առաջարկով, ընդամենը ժամանակավորապես արգելել թուրքական ծագում ունեցող մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Սիմոնյանը։


Էկոնոմիկայի նախարարությունում նշում են, որ բնակչության մի մասն արդեն կամավոր հրաժարվել է թուրքական ապրանքների վաճառքից եւ սպառումից: Օրինագծում նաեւ ասվում է, որ թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն չի հանգեցնի հայկական շուկայում արտադրանքի պակասի, քանի որ այդ տեղը արագ կլրացնեն տեղական արտադրության ապրանքներն ու այլ երկրներից ներկրված արտադրանքը: Ենթադրվում է, որ արգելքը ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ՝ վեց ամիս ժամկետով: Հարկ է նշել, որ Հայաստանն անցյալ տարի Թուրքիայից ներկրել է 260 միլիոն դոլարի ապրանք։ Ներմուծման հիմնական հոդվածներն են՝ հագուստ (69,4 միլիոն), ցիտրուսային (10,3 միլիոն), մեքենաներ եւ սարքավորումներ՝ էլեկտրական սալեր, սառնարաններ եւ այլն (35,3 միլիոն), նավթամթերք (24,3 միլիոն), քիմիական արդյունաբերության արտադրանք (23,6 միլիոն), ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր (21,6 միլիոն) եւ շատ այլ ապրանքներ:


Այս որոշմամբ կառավարությունը փորձում է ազգաբնակչության մոտ հայրենասիրության զգացմունքների վրա խաղալ: Որ կառավարությունը ծառայում է երկրի և ժողովրդի շահերին, ինչն իրականում այդպես չէ։ Հայաստանի կառավարությունն ուղղակի կախվածության մեջ է ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի, ԵՄ-ի, Սորոսի հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և այլոց վերահսկողության ներքո։ Այս արևմտյան ինստիտուտները ֆինանսավորում և ղեկավարում են Հայաստանի ղեկավար մարմինների գործունեությունը։ Դրա համար էլ Հայաստանի կառավարությունն ուղղակի առաջարկում է փոխել թուրքական ներմուծումը, ժամանակավորապես փոխել Թուրքիան որևէ այլ երկրի։


Հայաստանի կառավարությունը շարունակում է լիբերալ քաղաքականություն վարել՝ սեփական արդյունաբերության և արտադրության զարգացման փոխարեն, առաջարկում է պարզապես լինել ոչ թե թուրքական տնտեսության կցորդը, այլ մեկ այլ երկրի կցորդը։




RECIBÍ NUESTRO NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias que tenés que saber. Te damos contexto y análisis sobre lo que pasa en la comunidad, Armenia y el Cáucaso.

  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván, de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, NOR SEVAN mantiene los objetivos y principios fundacionales de quienes nos antecedieron, aportando nuestro granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina