top of page

Սեփական ինքնության գիտակցումով

Համշենցիները մեծ մասամբ պահպանել են իրենց էթնիկ արմատների գիտակցումը:


Թուրքիայում ապրող հավատափոխ հայերի մասին նախորդ հոդվածում անդրադարձանք արաբացած հայերին, վերլուծեցինք նրանց արաբացվելու գլխավոր պատճառները: Այս հոդվածում կուսումնասիրենք համշենահայերի թեման:


Հայկական պատմական տարածքներում բնակվող իսլամադավան հայությունը միասեռ չէ: Ուստի շատ հաճախ նրանց որոշ խմբերի եւ ենթախմբերի մասին խոսելիս խիստ վերապահությամբ պետք է օգտագործել «հայ» կամ «հայկականություն» եզրույթները: Այնուամենայնիվ, նրանց արմատներն ընդգծելու համար կարելի է կիրառել «հայկական ծագում ունեցող» բնութագրումը: Գիտական տեսանկյունից պայմանականորեն ճիշտ է կիրառել «իսլամադավան կամ այլադավան հայություն» բնորոշումը:


Այսպիսով՝ իսլամադավան հայության հիմնական խմբերից են համշենահայերը, որոնք, ըստ տարածման, բաժանվում են երկու խմբի.


ա. հայախոս համշենահայեր, որոնք ապրում են թուրք-վրացական սահմանից մինչեւ Ռիզեի շրջանն ընկած տարածքում,


բ. թուրքախոս համշենահայեր, որոնք բնակվում են հիմնականում Տրապիզոնի նահանգում:


Հայախոս համշենահայերն իրենց հոգեկերտվածքով մեզ ավելի մոտ են, եւ նրանց մեջ ընդգծված է հայկական ծագման գիտակցությունը: Վստահաբար, դրան նպաստել է հայախոս լինելը: Նրանք բացարձակ չեն թաքցնում կամ վերապահումով արտահայտվում իրենց հայկական արմատների մասին: Ավելին՝ թուրքերը նրանց անվանում են «էրմենի», այսինքն` հայեր: Թուրքական իշխանության ու հասարակության հետապնդումներից խուսափելու նպատակով հայախոս համշենահայերն իրենց անվանում են «համշենցիներ»: Առանձնահատուկ պետք է նշել, որ համշենցիները, ի հեճուկս թուրքական ճնշումների, մեծ մասամբ պահպանել են իրենց էթնիկ արմատների գիտակցումը:


Համշենահայերի մի ստվար հատված Թուրքիայից գաղթել է Ռուսաստանի Դաշնություն` հիմնականում բնակություն հաստատելով Սեւ ծովի ափամերձ տարածքներում, Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաեւ Աբխազիայում: Համշենահայերն ունեն իրենց բնորոշ բարբառը, որն առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ մեզ: Սակայն բարբառի որոշ կանոնների ծանոթ լինելու շնորհիվ, կարելի է գրեթե ամբողջովին հասկանալ այն: Կրոնական գիտակցության պահպանմանը նպաստել է այն հանգամանքը, որ իսլամը տարածում չի գտել համշենահայության շրջանում: Սա նույնպես նրանց ավելի է մոտեցրել հայկական արմատներին ու ավանդույթներին: Բարեբախտաբար, հայախոս համշենահայերի մասին խոսելիս վստահաբար կարող ենք գործածել «հայ», «հայկական գիտակցություն ունեցող ժողովուրդ», «հայ քրիստոնյա» որակավորումները:


Ցավով պետք է նշել, որ նույն կերպ չենք կարող արտահայտվել թուրքախոս համշենահայերի մասին: Նրանց մոտ, կարելի է ասել, գրեթե ամբողջովին բացակայում է հայկականությունը, հայկական ծագման հիշողությունը: Անխոս դրան նպաստել են թուրքախոս լինելն ու մահմեդականության տարածումն իրենց շրջանում: Հանուն արդարության պետք է նշել, որ նրանք, ովքեր զբաղվել են սեփական արմատների ուսումնասիրությամբ, այսինքն` հայկական ծագումնաբանությամբ, իրենց կյանքի ընթացքում մկրտվել են քրիստոնեական ծիսակարգով եւ բացեիբաց խոսել հայկական արմատների մասին: Նրանք հիմնականում կրթված երիտասարդներն են: Սակայն, ցավոք, նման ներկայացուցիչների մատների վրա կարելի է հաշվել:


Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայախոս ու թուրքախոս համշենահայերը, ի դժբախտություն մեզ, հակառակ ճամբարներում են. չեն ամուսնանում միմյանց հետ, խուսափում են շփումներից ու չեն ընդունում միմյանց` որպես նույն էթնոգիտակցությունը կիսող ժողովուրդ:


Այսպիսով՝ Թուրքիայի տարածքում ապրող հայերը որքանո՞վ ունեն հայկական ինքնության գիտակցում։ Ազգային գիտակցություն ձեւավորող մարդկանց մի մասը շոկի է ենթարկվում` բացահայտելով իր հայկական արմատները: Պատճառն այն է, որ ամբողջ կյանքում նրանք իրենց թուրք էին համարում, խոսում էին թուրքերեն, դավանում իսլամ ու ապրում դրա ավանդույթներով։ Այնուամենայնիվ, միամտություն կլինի նրանցից միանշանակ պատասխան սպասել «հա՞յ են, թե՞ թուրք» հարցին։



Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page