top of page

Սիոնիզմը Հայաստանի թշնամին է

Պանթուրքիզմը արեւմտյան իմպերիալիզմի կրտսեր եղբայրն է, ինչպես նաեւ սիոնիզմը:

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


Նայելով պատմությանը՝ ամեն անգամ զարմանում ես, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները խենթի համառությամբ, ամեն անգամ դեմ գնում քաղաքական կյանքի պատմական դասերին։ Խոսքը գաղափարական կողմնորոշման մասին է։ Պատմության պարադոքսն այն է, որ հայերը բազմիցս ընտրել են թշնամու գաղափարական կողմը՝ միաժամանակ միամտորեն հույս ունենալով լավ բանի վրա։


Օրինակ՝ դաշնակները 1918-1920 թվականներին ընտրել են Արևմտյան իմպերիալիզմի կողմնորոշման կողմը՝ հույս ունենալով լուծել տարածքային խնդիրները և հաղթել պանթուրքիզմի դեմ պայքարում: Սակայն պանթուրքիզմը արեւմտյան իմպերիալիզմի կրտսեր եղբայրն է, ինչպես նաեւ սիոնիզմը: Ուստի անհնար է, գտնվելով Արևմտյան իմպերիալիզմի վերահսկողության տակ, ոչ թե հաղթել, այլ նույնիսկ պայքար մղել պանթուրքիզմի դեմ: Դուր են գալիս այս պատմական փաստը շատերին, թե ոչ, փաստը մնում է փաստ, երբ Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմտյան իմպերիալիզմ, ապա միշտ պարտվում է պանթուրքիզմին։ Այդպես եղավ 1920թ. դաշնակների օրոք, այդպես եղավ նաև Փաշինյանի օրոք՝ 2020-ին։ Արևմտյան իմպերիալիզմի աշխարհաքաղաքական շահերը սերտորեն կապված են սիոնիստական և պանթուրքական շրջանակների շահերի հետ։ Այդ շահերը բացահայտ հակահայկական բնույթ են կրում:


Դժբախտաբար, 1918-1920 թվականների պատմական այս ողբերգական դասը հաշվի չի առնվել: Հայաստանի քաղաքական գործիչների նոր սերունդը 90-ականների սկզբին, անտեսելով պատմական փորձը, որոշեցին կրկնել դաշնակների ուղին: Հայաստանի իշխող դասը կրկին որոշեց հայ ժողովրդի ճակատագիրը կապել Արեւմուտքի հետ: Հայաստանը ներքաշել արևմտյան իմպերիալիզմի համակարգի մեջ և միաժամանակ դեմ լինել արևմտյան իմպերիալիզմի աշխարհաքաղաքական նախագծերին՝ ի դեմս պանթուրքիզմի և սիոնիզմի։ Հայաստանը վերածելով Արևմուտքի կիսագաղութի, շատերը մտածում էին, որ Արևմուտքից վարկեր վերցնելով՝ արցախյան հարցը կարելի է կարգավորել հօգուտ հայկական կողմի։ Այն դեպքում, երբ Արևմուտքը հանդես էր գալիս Արցախն Ադրբեջանին հանձնելու օգտի։ Արևմուտքը պնդում էր իր պահանջները, -Արցախը հանձնել Ադրբեջանին, հրաժարվել ցեղասպանության և հատուցման մասին, հրաժարվել Ռուսաստանի եւ Իրանի հետ բարեկամությունից, ապագան կառուցել Թուրքիայի հետ և այլն: Սերժ Սարգսյանի եւ արեւմտյան իմպերիալիզմի միջեւ առկա տարաձայնությունները Արցախի հարցով, հանգեցրել են 2018 թվականի պետական հեղաշրջման:


Արևմուտքը Հայաստանում նշանակեց իրեն ավելի լոյալ խամաճիկներով իշխանություն, որոնք պատրաստ են կատարել Արևմուտքի ցանկացած պահանջ։ Փաշինյանը դարձավ այն քաղաքական խամաճիկը, ով կատարելով Արևմուտքի ցանկությունները, Արցախը հանձնեց Ադրբեջանին:


Հայաստանի դեմ պայքարի համար արեւմտյան իմպերիալիզմի կողմից օգտագործվող միջոցների զինանոցում կարեւոր տեղ է հատկացվում միջազգային սիոնիզմին: Գաղտնիք չէ, որ ի տարբերություն այլ ազգայնական գաղափարախոսությունների՝ սիոնիստական շրջանակները չեն սահմանափակում իրենց գործունեությունը մեկ երկրի կամ տարածաշրջանի համար, այլ ձգտում են տալ միջազգային բնույթ՝ ազդելով տարբեր պետությունների քաղաքականության, ինչպես նաև միջպետական հարաբերությունների վրա։ Սիոնիզմը Իսրայելի պետության պաշտոնական գաղափարախոսությունն ու քաղաքականությունն է: Իսրայելի Կոմունիստական կուսակցության XVII համագումարի բանաձեւում նշվում է. "Սիոնիստական գաղափարախոսությունը ռասիստական է, քանի որ այն նախապես ենթադրում է, որ ցանկացած հասարակական կառույցի դեպքում տարբեր ազգերի ներկայացուցիչներ չեն կարող ապրել եղբայրության եւ բարեկամության մեջ, եւ դա առաջին հերթին վերաբերում է հրեաներին: Սիոնիստական գաղափարախոսները այլ ժողովուրդների ներկայացուցիչներին վերագրում են նույն հատկանիշները, որոնցով հակասեմիտները օժտում են հրեաներին։ Երկու տեսություններն էլ, ինչպես սիոնիստական, այնպես էլ հակասեմիտական, ունեն նույն աղբյուրը՝ ռասիզմ, իսկ դրանց նպատակը տարբեր ազգությունների աշխատավորների պառակտումն է՝ ի շահ դասակարգային թշնամու":


Սիոնիստական շրջանակները Ալիևին և Փաշինյանին ակտիվորեն օգնել են 2020թ. արցախյան պատերազմի նախապատրաստման գործում, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո: Հենց Իսրայելն է տարիներ շարունակ ակտիվորեն զինել և նոր տեխնոլոգիաներով պատրաստել Ադրբեջանի բանակը: Հենց սիոնիստական կազմակերպություններն էին լոբբինգ անում Ադրբեջանի շահերը: Հենց Իսրայելն է Բաքվի նավթի մեծ ներկրողը: Հենց հրեական հարցն է Փաշինյանին ծառայել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման գործում եւ այլն:


Այստեղ պետք է նշել, որ երբ սիոնիստները միջամտում են այս կամ այն երկրների ներքին գործերին, նրանք հետապնդում են ոչ միայն արեւմտյան իմպերիալիզմի շահերի առաջմղում, այլեւ հետապնդում են ֆինանսական շահերը: Իսրայելը 2020թ. Արցախյան պատերազմում հսկայական գումար է վաստակել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը միակը չէ, որտեղ սիոնիստները հսկայական ունեցվածք են կուտակել: Սիոնիստական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են այլ երկրներում ներքին գործերին միջամտելու Վաշինգտոնի քաղաքականությանը: Սիոնիստական "մահվան առեւտրի" հաճախորդների թվում են եղել Պարագվայական բռնապետ Ստրեսները, Գվատեմալայում ռազմական ֆաշիստական բռնապետությունը, Չիլիի ժողովրդի դահիճ Պինոչետը:


Սիոնիստական "մահվան առեւտրի" բումը սկսվել է դեռեւս 20-րդ դարի 70-ական թվականների երկրորդ կեսին, երբ Քարթերի վարչակազմը ձգտում էր չհրապարակել ամերիկյան աջակցությունը բռնապետերին: Ամեն անգամ, երբ Սպիտակ տունը երեսպաշտորեն արտահայտում էր իր "անմասնությունը" հակաժողովրդական ռեժիմների արյունալի հանցագործություններին եւ ցուցադրաբար հայտարարում էր զենքի ամերիկյան մատակարարումների դադարեցման մասին, անմիջապես ասպարեզում հայտնվում էին սիոնիստական "մահվան վաճառականներ": Այսպես, Նիկարագուայում Սոմոսայի ռեժիմի գոյության վերջին երկու տարիներին, երբ դիկտատորի ազգային գվարդիայի դահիճները ոչնչացրել են ավելի քան 50 հազար մարդու, մարդասպանների համար գնված զենքի 98 տոկոսը ստացվել է Իսրայելից: Ազգային գվարդիան զինված է եղել իսրայելական ինքնաձիգներով, զրահամեքենաներով, հրետանային զենքերով եւ "Արավա" ինքնաթիռներով, որոնք առավել "արդյունավետ" են հայտնվել Նիկարագուայի խաղաղ գյուղերի եւ քաղաքի աղքատ թաղամասերի ռմբակոծման համար: Հատկապես կարևոր դեր են խաղացել իսրայելական զենքերը և պարտիզանների դեմ պայքարի մասնագետները Սալվադորում։ Քանի դեռ Ռեյգանի վարչակազմը չի որոշել բացեիբաց հրաժարվել "մարդու իրավունքների պաշտպանության" խաղից եւ Սալվադոր ուղարկել ամերիկյան զենքն ու ռազմական խորհրդականներին, սիոնիստների կողմից աջակցությունը վճռորոշ նշանակություն է ունեցել Սալվադորի ռեժիմի համար, 1972-1977 թվականներին Սալվադորի ռազմական խունտայի կողմից գնված զենքի 81 տոկոսը ստացվել է Իսրայելից:


Հատուկ դեր են խաղում սիոնիստների կապերը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ։ ՀԱՀ-ում իսրայելական "ուզի" ինքնաձիգի եւ մի շարք այլ տեսակի հրաձգային զենքի արտադրություն է սկսվել: Իսրայելը ՀԱՀ-ի ռազմական ավիարդյունաբերությանը օգնություն է ցուցաբերել "Միրաժ" տիպի ինքնաթիռների արտադրության հարցում: Թել Ավիվն իր հերթին ՀԱՀ-ում գնել է անգլիական արտադրության տանկեր, իսկ հետո՝ հատուկ սորտերի՝ նրանց զրահն ամրապնդելու համար։ Բացի այդ, Իսրայելն ու ՀԱՀ-ն համագործակցել են միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիայի մշակման հարցում։


Ինչպես հայտնի է, 20-րդ դարի 50-ական թվականների վերջին 70-ականների սկզբին Իսրայելը "օգնություն" է ցուցաբերել ավելի քան 30 աֆրիկյան պետություններին։ Սիոնիստական "մասնագետները" պատրաստել են աֆրիկյան պետությունների ապագա ռազմական բռնապետերին։ Իսրայելական կապիտալը ակտիվորեն ներդրվել է աֆրիկյան երկրների տնտեսության մեջ։ Նույն գործընթացները տեղի են ունեցել ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում։ Սիոնիստների հարվածների տակ են հայտնվել Հայաստանն ու Իրանը: Իսրայելը շարունակում է Պաղեստինի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը, Իսրայելը Թուրքիայի հետ միասին, ակտիվորեն աջակցում են ԱՄՆ-ի ջանքերին՝ տարածաշրջանի ապակայունացմանը, պատերազմներ հրահրելու մեջ, Մերձավոր Արեւելքի քրիստոնյա բնակչության ցեղասպանությանը մեջ, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի ազգային եւ բնական հարստությունների բացահայտ թալանի մեջ: Արցախյան պատերազմից հետո սիոնիստների և պանթյուրքիստների գլխավոր ուշադրությունն ուղղված է դեպի Իրան: Վերը նշվածը վկայում է այն մասին, որ սիոնիզմը դարձել է ամերիկյան իմպերիալիզմի կրտսեր գործընկերը Վաշինգտոնի համաշխարհային գերիշխանության ապահովման գլոբալ ռազմավարության մեջ:


Արդեն վաղուց կարելի էր ենթադրել, թե ուր են տանում ադրբեջանաիսրայելական համագործակցությունը, և որ երկրների դեմ է այն ուղղված։ Եվ այդ կապակցությամբ ձեռնարկել պաշտպանական միջոցներ: Սկսած հասարակ բնակչությանը պարզ քարոզչությունից՝ բացատրելով Հայաստանի քաղաքական վիճակը, Իսրայելի նպատակներն ու քաղաքականությունը, վերջացրած պաշտպանական ու հակահարձակողական դիվանագիտական միջոցների պատրաստմամբ: Ցավոք, նախագահ Սերժ Սարգսյանը չափազանց լիբերալ էր։ Նա, ի դեմս պետական համակարգի, մատների արանքով էր նայում, թե ինչպես է ԱՄՆ դեսպանը բացահայտորեն միջամտում Հայաստանի ներքին գործերին, ինչպես է թուրք գործակալ Արարատ Միրզոյանը պատգամավոր դարձել, ինչպես են Փաշինյանի կուսակիցները Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը ադրբեջանական փողեր ստանում, և այսպես շարունակ...


Վերջում պետք է ասել, որ անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշում է ունենալու Հայաստանը, Արեւմտյան իմպերիալիզմ, պանթուրքիզմ եւ սիոնիզմը միշտ հանդես են գալու Հայաստանի դեմ։ Սա պատմությամբ հաստատված փաստ է։ Շատերին թվում էր, թե երբ Հայաստանում հաստատվեց Փաշինյանի արևմտամետ ռեժիմը, սիոնիզմը՝ որպես ամերիկյան իմպերիալիզմի կրտսեր եղբայր, պետք է դառնար Հայաստանի շահերի կողմը: Սակայն, ինչպես ցույց տվեց 2020թ. Արցախյան պատերազմը, դա տեղի չունեցավ, այլ տեղի ունեցավ հակառակը՝ ամերիկյան իմպերիալիզմը սիոնիզմի և պանթուրքիզմի հետ միասին հանդես եկան Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ այդ հակահայկական շրջանակները ստիպեցին հայ ժողովրդին ծնկի գալ Ադրբեջանի առաջ։ Որովհետև այդ հակահայկական շրջանակների տեսլականներում Հայաստանի տեղը, նշանակությունը և դերը Արևմտյան կապիտալիզմի վագոնում գտնվում են զուգարանի կողքին։ Արեւմտյան իմպերիալիզմի շահերի համար Հայաստանը միշտ պետք է "ծնկած" դիրքում լինի: Իսկ դրա համար պետք է փոխել հայ ժողովրդի հայրենասիրական աշխարհայացքը՝ նվաստացման ու ստրկամտության աշխարհայացքով: Կարճ ասած՝ հայերից ստեղծել "փաշինյաններ", հայերին դարձնել հայատյացներ, որ Հայաստանը կառավարեն Փաշինյանի նման հայատյացներ -"փաշինյաններ": Ահա այս ռազմավարությունը Արևմուտքն իր դաշնակիցների հետ իրականացնում է:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page