Սովետական Հայաստանի պետության 100-ամյակի առթիվ
Կարելի է անվերջ թվարկել այն ամենը, ինչ ստեղծվել էր Սովետական Հայաստանում բազմաթիվ սերունդների հայրենանվեր աշխատանքով:
Վլադիրմիր Պետրոսյան, Երևան
Այսօր 2020 թվականի նոյեմբերի 29 է, Հայաստանում Սովետական պետության հիմնադրման օրն է։
Մեր ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում Հայաստանում հաստատված Սովետական պետության գոյության 70 տարիները իրավամբ եղել է ոսկե դար իր մեծագույն նվաճումներով, աննախադեպ զարգացմամբ ու աներևակաելի վերելքով։
Սովետական Հայաստանի ոսկե դարը հաջողվել է կերտել միայն Սովետական պետության և նրան ուղղություն տվող կոմունիստական կուսակցության գաղափարախոսության շնորհիվ, գաղափարախոսություն, որը Հայաստանի բազմաթիվ սերունդների ջանքերը համախմբել է մեր հայրենիքի պատմական թռիչքն իրականացնելու համար։
Այսօր, Սովետական Հայաստանի պետության հիմնադրման օրը, հարկ չեմ համարում հանգամանորեն ներկայացնել մեր ոսկե դարի բոլոր նվաճումները։ Միայն կամենում եմ անդրադառնալ Սովետական Հայաստանի պետության գոյությունը չնդունող ուժերի դիրքորոշմանը։
Դեռևս 1920-ական թվականների սկսզբին նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը ձևակերպել է հետևյալ բանաձեևը․ "Ով ընդունում է Սովետական իշխանությունը, նա մերժում է դաշնակցություն կուսակցության գաղափարախոսությունը։ Իսկ ով ընդունում է դաշնակցության գաղափարախոսությունը, նա մերժում է Սովետական իշխանության գոյությունը"։
Հայ ժողովրդի պատմության ընթացքում հաճախ են օտար զավթիչները մտել Հայաստան, թալանել ու ավերել երկիրը։ Սակայն 1990-ական թվականների սկսզբին մեր ժողովրդի պատմության մեջ տեղի է ունեցել մի եզակի ու ամոթալի իրադարձություն։ Դաշնակցության գաղափարախոսության ու Նժդեհականությամբ ղեկավարվող և անկախությունը նպատակ համարող հհշականները, օգտվելով ստեղծված վիճակից, տապալեցին Սովետական իշխանությունը և սկսեցին անզուսպ գործողություններով թալանել ու ավերել երկիրը։ Այդ "անկախության" անվան տակ Հայաստանում հաստատվեց կապիտալիզմ՝ ամենավայրենի դրսևորումներով:
Առաջին հերթին թալանվեց, ոչնչացվեց Սովետական Հայաստանի գոյության տարիներին բազմաթիվ սերունդների ջանքերով ստեղծված ժողովրդական տնտեսությունը, հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկվեցին աշխատանքից և փողոց նետվեցին: Համատարած գործազրկությունն ուղեկցվում էր աղքատության խորացումով ու անկասելի արտագաղթով: Մարդկանց փոխհարաբերությունների մեջ արմատավորվեց ատելությունը, ծաղրի են ենթարկվում սովետական տարիներին ապրած ու ստեղծագործած սերունդները: Այդ անկախության "կերտիչները" անուղղելի վնաս հասցրեցին հայ և ռուս ժողովուրդների միջև հաստատված դարավոր բարեկամությանը:
Դաշնակցության գաղափարախոսությունը որդեգրելու հետ միասին, ՀՀՇ-ն իր անփառունակ առաջնորդների գլխավորությամբ, Հայաստան ներմուծեց նաև այդ կուսակցության կույր ատելությունը Սովետական Հայաստանի գոյության ժամանակաշրջանում ստեղծված հոգևոր ու նյութական արժեքների նկատմամբ: Այդպիսի գաղափարախոսությամբ ու դրա հիման վրա ձևավորված ատելությամբ հհշական իշխանությունները ոչ միայն ավերեցին Հայաստանի բոլոր նվաճումները, ժողովրդի մեծամասնությանը նետեցին աղքատության ճիրաների մեջ, այլև ոչնչացրին նախորդ սերունդների նվիրյալ ստեղծագործ աշխատանքի շնորհիվ ստեղծված ազգային միասնությունն ու ներդաշնակությունը:
Հհշականներից հետո իշխանության եկած Հայաստանի հանրապետական նժդեհական կուսակցությունը ոչ միայն որդեգրեց նրանց քայքայիչ քաղաքականությունը, այլև ավելի խորացրեց հասարակության տարբեր շերտերի մեջ ստեղծված անմիաբանությունը, մեծ վնաս հասցնելով հայ ժողովրդի միասնությանը:
1990-ական թվականներից սկսած մինչև այժմ հհշականները և նրանց հաջորդած իշխանություններն ամենկերպ սկսել են վարկաբեկել Սովետական Հայաստանի պետությունը, ծաղրել նրա ձեռք բերած նվաճումները։Օգտագործելով բոլոր միջոցները, նրանք ամենինչ արել են մոռացության մատնելու Սովետական Հայաստանի պետության գոյությունը։
Այս կապակցությամբ ուզում եմ բերել միայն երկու օրիանակ։
Մի քանի տարի առաջ, Մոսկվայի Կրեմլի համագումարների հսկա դահլիճում նշվում էր մեր մշակույթի գործիչներից մեկի ծննդյան 70 ամյակը։ Հոբելյարը դահլիճի ծափահարությունների ուղեկցությամբ հայտարարեց, թե մենք Սովետական իշխանության տարիներին լավ էինք ապրում։ Իսկ երբ ծափահարություններն ավարտվել են, նա շարունակել է ասելով թե լավ էինք ապրում, որովհետև բոլորս գողանում էինք։
2018թ. հունիսի 22-ին հեռուստատեսային հայտնի լրագրող Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ նորօրյա թշվառական "Հեղափոխականներից" մեկը կրկնեց դաշնակցական-հհշական- նժդեհական արդեն բորբոսնած գաղափարախոսության ձախողված կրողների ատելախառն հերյուրանքը Սովետական Հայաստանի հասցեին, հայտարարելով, թե սովետական պետությունը հայ ժողովրդի համար օտար էր, թե սովետը մեր ազգային պետությունը չէր և այդ պատճառով մարդիկ գողանում էին այդ պետությունից:
Կամենում եմ այս կապակցությամբ ասել հետևյալը․
-Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը այդ պետությունը վերածեր համատարած գրագիտության երկիր:
-Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը այդ պետությունը դարձնել հզոր արդյունաբերության երկիր, վերացնել գործազրկությունը:
-Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը յուրացնել և մշակովի դարձնել հազարավոր հեկտարի հողատարածքներ, Արարատյան դաշտի աղուտները վերածել ծաղկուն այգինների, կառուցել հարյուրավոր կիլոմետրերի հասնող ոռոգման ջրանցքներ, որոնց շնորհիվ Հայաստանում անմշակ հող չէր մնացել:
-Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը կառուցել խոշոր հիդրոկայաններ, երկիրն ամբողջությամբ էլեկտրիֆիկացնել, Հայաստանի զարդ Սևանը փրկելու համար կառուցել Արփա-Սևան եզակի ժայռակոփ ջրատարը:
-Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը ստեղծել Գիտությունների ակադեմիան, կառուցել Երևանի օպերայի ու բալետի թատրոնը, մետրոպոլիտենը, բնակելի թաղամասերը, Երևանը դարձնելով աշխարհի գեղեցիկ ու հրապուրիչ քաղաքներից մեկը, ինչպես նաև երկրի մյուս բնակավայրերում կառուցել դպրոցներ, մշակույթի օջախներ, առողջապահական հիմնարկներ:
-Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը Հայաստանը դարձնել համայն հայության համախմբման կենտրոն:
-Կա՞րող էր ստեղծված պետությունն իրենը չհամարող և գողություն կատարող մարդը Հայաստանը փայտե արորից հասցնել մինչև ատոմակայան։
Կարելի է անվերջ թվարկել այն ամենը, ինչ ստեղծվել էր Սովետական Հայաստանում բազմաթիվ սերունդների հայրենանվեր աշխատանքով:
Միաժամանակ, հարկ եմ համարում ընդգծել, որ հարկավոր է մեկընդմիշտ մերժել դաշնակցական-նժդեհական գաղափարախոսությամբ ստեղծված այն զրպարտությունը, թե Սովետական Հայաստանի պետությունը ազգային պետություն չի եղել: Ավելորդ չեմ համարում վերոհիշյալ գաղափարախոսության կրողներին հարցնել, թե ի՞նչ հիմքերով են ազգային պետություն համարում 1918-1920թթ. գոյություն ունեցած Հայաստանի առաջին հանրապետությունը, որը ստեղծվել էր երիտասարդ թուրքերի հանցագործ կառավարության պարագլուխներ Թալեաթի ու Էնվերի կամքով։
Ստորև հանրության ուշադրությանն եմ ներկայացնում Սովետական Հայաստանի պետության մայրամուտին վերաբերող վիճակագրական տեղեկությունները։ Այդ տեղեկությունները պերճախոս կերպով վկայում են, թե ինչ նյութական և հոգևոր արժեքներ են ստեղծվել և ինչ են ավերել ու ոչնչացրել Սովետական իշխանությունը վերացնողները։
Ստորև ներկայացվում է վիճակագրության առաջին հատվածը։
تعليقات