top of page

Սփյուռքը չպետք է աջակցի Փաշինյանի հանցավոր ռեժիմը

ինչու՞ հայկական սփյուռքը չի կարող բացել իր աչքերը և նայել իրերին այնպես, ինչպես դրանք կան իրականում։


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Արդեն 2,5 տարի է անցել, ինչ Հայաստանը կառավարում է Փաշինյանի հանցավոր ռեժիմը, որը Հայաստանը վերածեց ստի Թագավորության: Փաշինյանը այս ամբողջ ընթացքում վարում էր քաղաքականություն՝ ի վնաս երկրի պետական ազգային շահերի, որի գագաթնակետը դարձավ Արցախի Հանրապետության դավաճանությունը և ոչնչացումը։ Այն, որ շատ մասնագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, վերլուծաբաններ և այլն զգուշացնում էին Փաշինյանի իշխանության խամաճիկային էության մասին, այս քաղաքականության վատ հետևանքների մասին, շատերը սփյուռքում և Հայաստանում անուշադրության էին մատնում և շարունակում են խոնարհվել մեծ ստախոս Փաշինյանի առջև:


Պատերազմի 44 օրերի ընթացքում ողջ հայությունը կարծում էր, որ օգնում է Արցախին դիմակայել պատերազմին՝ "Հայաստան համահայկական հիմնադրամ" ուղարկելով աննախադեպ գումար՝ մոտ 170 միլիոն դոլար: Իսկ հիմա պարզվեց, որ այդ միջոցների մի զգալի մասը պատերազմի թեժ օրերին ծածուկ պայմանավորվածությամբ՝ փոխանցվել է ՀՀ պետբյուջե և այն վերածվել է սովորական բյուջետային ծախսերի: Հիշեցնեմ, որ սա այն պետական բյուջեն է, որը Փաշինյանը վերածել է ընտանեկան բյուջեի, որից Փաշինյանը գնել է իր դստեր համար մեքենան, որից կոռուպցիոն ճանապարհներով անհետանում են մեծ գումարներ, որից Փաշինյանը կաշառում է հազարավոր մարդկանց լոյալությունը՝ ապօրինի բազմամիլիոնանոց պարգևավճարների տեսքով եւ այլն:


Ինչ է ստացվում գործնականում, Սփյուռքի շատ գործիչներ, ֆինանսավորելով "Հայաստան համահայկական հիմնադրամ", փորձում են դրանով արտահայտել իրենց հայրենասիրական զգացմունքները, նրանք կարծում են, որ օգնում են հասարակ մարդկանց: Բայց իրականում ստացվեց այնպես, որ Հայաստանի իշխող դասը, որն օգտվեց ռազմական պահից, կարողացավ օգտագործել Սփյուռքի դրամական օգնությունը, Փաշինյանի անձնական շահերի և նրա շրջապատի վրա։ Իհարկե, Հայաստանի կառավարությունում հիմար մարդիկ չեն նստած, նրանք նախապես ապահովագրում են իրենց կոռուպցիոն գործերը, հավանաբար թղթեր կներկայացնեն, որ բոլոր գումարները ծախսվել են ըստ նշանակության, սակայն դա ոչ ոք չի կարող ստուգել ։


Հայաստանի իշխող դասակարգին՝ ի դեմս կառավարության, խորհրդարանի և նախագահի, վստահել պետք չէ։ Նիկոլականների կառավարման 2,5 տարիների ընթացքում Փաշինյանը և նրա շրջապատը սիստեմատիկ ստում էին բոլորին: Բանը հասել է աբսուրդի, պատերազմի 44-րդ օրը նիկոլականները լկտիաբար ստում էին, հայ ժողովրդին՝ պատերազմի ընթացքի մասին։ "Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախը կատարել է 78%-ով համալրման ծրագիրը, Հայաստանը՝ 52%-ով։ Դա պետք է տեղի ունենար 40 ժամվա ընթացքում, իսկ ես ասում եմ՝ այդպես էր պատերազմի երրորդ օրը։ Հետագայում համալրման տոկոսը նույնիսկ ավելի ցածր էր: Այստեղ եւս մեկ հանցագործություն է տեղի ունեցել. երկրի ղեկավարը (Փաշինյանը) դադարեցրել է համալրման գործընթացը", -մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Այնուհետև, ավելի ծիծաղելի ու ողբերգական տեսք ունի, թե ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն հերքում մեր Շուշիի, իսկ հիմա արդեն Շուշայի մասին Փաշինյանի հերթական սուտը: Ահա սա է իրականությունը, որում հայ ժողովուրդն ապրում է։ Փաշինյանի բացարձակ կեղծ ու ծախու իշխանությունը, որը վաճառել է Հայկական Լեռնաշխարհի մի մասը՝ հայերի հայրենիքի մի մասը, որը կոչվում է Արցախ:


Հիմա հարց է առաջանում, հայկական սփյուռքը չի հասկանում ում հետ գործ ունի։ Ինչու հայկական սփյուռքը չի կարող բացել իր աչքերը և նայել իրերին այնպես, ինչպես դրանք կան իրականում։ Ինչու են միլիոնավոր սփյուռքահայեր՝ նրանց մեջ կան բանվորներ, պաշտոնյաներ, երաժիշտներ, բժիշկներ, գործարարներ, քաղաքական գործիչներ և ուսանողներ, հավատում Փաշինյանի ստերին: Ինչու են նրանք այս կամ այն չափով հավատում հակապետական և հակաժողովրդական քաղաքականությանը և դրանով իսկ աջակցում՝ ուղղակի կամ անուղղակի՝ Փաշինյանի քաղաքականությանը։


Բանն այն է, որ Փաշինյանի թիկունքում կանգնած են արևմտյան քաղտեխնոլոգները, որոնք հայ ժողովրդի դեմ մանիպուլյացիայի արևմտյան մեթոդներ են կիրառում։ Նրանք լավ գիտեն, որ պարտադրված գաղափարները, պարզ ժողովրդի մակարդակով, ավելի արդյունավետ են դառնում, քան գիտական մակարդակում։ Գրավիչ կարգախոսներ, այս կամ այն առիթով օգտագործված սուտը, որը նախատեսված է անտեղյակության, կամ էլ պարզապես բնակչի տգիտության վրա, երբեմն ավելի մեծ ազդեցություն է թողնում զանգվածային գիտակցության վրա, քան գիտական հատորները, կամ քաղաքագետների, միջազգայնագետների ելույթները: Հենց այդ պատճառով էլ, շատ մարդիկ անկեղծորեն հավատացին Փաշինյանի կախարդական փայտիկին, քանի որ այդ մարդկանցից շատերը տգետ են ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ, բայց Սահմանադրության համաձայն՝ ընտրելու իրավունք ունեն:


Այսօր Փաշինյանի քծնանքի ու ստի համակարգը հասել է աննախադեպ չափերի, հենց նրա օգնությամբ Փաշինյանն ու նրա շրջապատը հոգևոր վերահսկողություն են իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ: Փաշինյանը հայ ժողովրդին պարտադրում է Արևմուտքի շահերը, որոնք հայկական շահերին հակառակ են. դա է Փաշինյանի մանիպուլյացիան: Սփյուռքը պետք է ուժ գտնի, արթնանա Փաշինյանի ստի հիպնոզից: Չի կարելի այլեւս հանդուրժել, որ Հայաստանը ղեկավարի դավաճան Փաշինյանը, որը խայտառակել է ողջ հայ ժողովրդին ողջ աշխարհի առջեւ: Եթե այս խայտառակությունից հետո սփյուռքում գտնվեն մարդիկ, ովքեր ցանկանում են սելֆի անել "նիկոլների" հետ, աջակցել Փաշինյանին և այլն, ապա նրանք նույնպիսի դավաճաններ են, ինչպիսին Փաշինյան է, Արմեն Սարգսյանն ու Արայիկ Հարությունյանը:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page