top of page

Ստեփանակերտում կայացավ «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը մայիսի 22-ին Ստեփանակերտում կազմակերպել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ նվիրված Արցախում բնակչության աճի թեմային:

Ռուբեն Վարդանյան

Արցախյան ֆորումին մասնակցել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ:


Մասնակիցները հանգամանալից անդրադարձել են երկրի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրներին, ներկայացրել դրանց կայուն և արդյունավետ լուծման ուղղությամբ իրենց դիտարկումները և քննարկում անցկացրել փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունների շուրջ:

Արցախյան ֆորումին ընդառաջ տեղի են ունեցել ժողովրդագրության ոլորտում հայ առաջատար փորձագետների մի շարք հանդիպումներ և քննարկումներ: Վերջիններիս ընթացքում մշակվել և ձևակերպվել են տարբեր սցենարների հիման վրա Արցախում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ, որոնք ներկայացվել են Արցախյան ֆորումի մասնակիցների դիտարկմանը և ընդունմանը:

Մեկօրյա քննարկումների և քվեարկության արդյունքում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» արցախցի նախաձեռնողների կողմից ընդունված առաջարկությունները, որպես գործողությունների համապարփակ փաթեթ, առաջիկայում ներկայացվելու են պետական մարմիններին, հայկական կառույցներին և կազմակերպություններին, գործարար շրջանակներին Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում՝ դրանք համատեղ ջանքերով իրագործելու համար:

Ներկայացնելով քննարկումների անցկացման և առաջարկությունների ընդունման մեթոդաբանությունը՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանն ընդգծեց. «Սա հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության խթանման հարթակ է, որում չկան կրթական, տարիքային, բնակության վայրով պայմանավորված բաժանարարներ: Բոլորը, որպես մեկ հանրության անդամներ, միասնաբար բարձրաձայնելու են առկա խնդիրները, միասնաբար քննարկելու և որոշելու այդ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը»:

Ֆորումին ընթացքին հետևել և մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» համանախաձեռնողներ Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Արամ Բեկչյանը և Ռուբեն Վարդանյանը:

Տեղեկություն: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է` մեկնարկած ամբողջ աշխարհի հայերի կողմից, որին միացել են ավելի քան հարյուր հազար անձ 108 երկրներից։ Մեծ անորոշության և հրատապ մարտահրավերների այս ժամանակներում նախաձեռնությունը նպատակ ունի հասարակության լայն շերտերի ներգրավմամբ երկխոսություն խթանելու նախաձեռնության շրջանակում մշակված 15 նպատակների շուրջ: Քննարկումների արդյունքում ընդունելու են այդ նպատակներին հասնելու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ առաջարկությունների փաթեթներ:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page