top of page

Թուրքական բազմագլխանի վիշապը արդեն խժռում է զինք սնուցանող տերերին՝ երեք ցամաքամասերի վրա...

Մերձավոր Արևելքի ժողովուրդները դիմադրում են Թուրքիայի ֆաշիստ պետության նեո-օսմանյան ծրագրի իրականացումը:

Համո Մոսկոֆյան, Բեյրութ


Միլիարդավոր դոլարների ու եվրոների «շտապ» օգնություն՝ Սիրիայից, Իրաքից և մինչև Աֆղանստանից «գաղթականներ»ին սնուցանելու համար Թուրքիայում։ Բազմատեսակ զենքեր, ռազմական նորագույն տեխնոլոգիաներ «բազմագլուխ վիշապ» Էրդողանին՝ Սիրիայում թե Իրաքում կոտորածներ ու Ցեղասպանություններ իրագործելու համար՝ արաբ, ասորի, քուրդ, հայ «տեռորիստ»ներին չեզոքացնելու համար։ Իսլամական բազմազգ պետության արյունախում դահիճներին և նրանց դժոխածին ղեկավարներին՝ հանձինս Ալ-Բաղդադիի և այլոց հետ հայտնի ու գաղտնի հանդիպումներ «գողտրիկ» վրանների տակ՝ ևրոպացի թե ամերիկացի «ժողովրդավարության ռահվիրա» սենատորների, կոնգրեսմենների, Ազգային Ժողովի պատգամավորների և այլ թափթփուկների կողմից։ Միլիոնավոր գաղթականներ ու խեղվածներ, գյուղերի, ավանների, քաղաքների ավերակներ։ Շատ ավելին, Էրդողանի հրոսակները արդեն սպառնում են ևրոպական մայրաքաղաքներում շարունակել արյան բաղնիքներ, ահաբեկումներ սարքել, ինչպես որ կազմակերպեցին Փարիզում, Բեռլինում, Բրյուսելում, Մոսկվայում և այլուր՝ մոտիկ անցյալում։


Հիմա արդեն «բազմագլխանի վիշապ»ի ախորժակը շա՜տ է բացվել։ Անպատիժ ռմբակոծումներ հյուսիսային Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, խառնակչությունների կազմակերպում Լիբանանում, Չինաստանում, Եգիպտոսում։ Առավել ևս՝ Թուրքիայի ներսում ծեծ ու ջարդ, ընդդիմության ղեկավարների ձերբակալում և խոշտանգում, բանակի սպաներին զնդաններում «փտեցում»։


Այսօր, Էրդողանյան Թուրքիային դեռ սիրաշահելու փորձեր են անում ոչ միայն Ծոցի արաբական նորելուկ բայց շատ հարուստ «խալիֆայություններ», այլև մեր երկրագնդի գեր-հզօր երկու պետությունները, որոնք տակավին արդիական տանկեր, հրանոթներ, անօդաչու սարքեր, զենիթային հրթիռների համակարգեր, 5-րդ «սերնդի» ռազմական ինքնաթիռներ են վաճառում թրքական բռնատիրությանը։


ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆ – Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի արժանավոր քաղաքացի, ազգային գործիչ, արդյունաբերող – Էրբիլ, Զախո։

Ճիշդ է հայ գաղթօջախը այստեղ ռազմական գործողություններից դեռ չի տուժել, սակայն թուրքական օդուժի և հրթիռային ռմբահարումներից բազմաթիվ ասորական, քրդական, եզիդիական բնակավայրեր Զախոյի, Շինկալի շրջաններում ծանր վնասներ են կրել։ Այս բոլորը կորոնավիրուսի արգելափակման ծանր օրերին Էրդողանը հաշիվներ է «փակում» ոչ միայն Քրդական Բանվորական կուսակցության հետ, այլև նպատակադրել է Իրաքից ամբողջ տարածքներ կցել Թուրքիային՝ սկսյալ Մուսուլից…։


Սակայն, Էրդողանին շառաչուն ապտակ հասցրեցին Քուրդիստանի հերոս-հերոսուհի ազատամարտիկները։ Հունիսի 16-17-ի գիշերը, թուրքական հատուկ ջոկատայիններ՝ ուղղաթիռներից էջք կատարեցին Հաֆթարինի շրջանի լեռներում՝ լուր ստանալով թե այնտեղի քարայրներում են պատսպարված Քրդական Բանվորական կուսակցության ղեկավարները։ Պարզվեց թե քրդերը արդեն իսկ տեղյակ էին այդ «հույժ գաղտնի» օպերացիայի մասին։ Արդյունքում՝ 300 թուրք զինվոր կա՛մ ոչնչացվեց, կա՛մ գերի ընկավ, իսկ երկու «Կոպրա» թուրքական ուղղաթիռ էլ խփվեցին գիշերային տեսողության ռուսական և ամերիկյան հրթիռներով…։ Թուրքական բանակը նաև բազմաթիվ զոհեր ունեցավ և կատաղած սկսավ օդային ռմբահարումների ենթարկել խաղաղ բնակչության բնակավայրերը։


Դոկտ. ՖԵՐՆԱԶ ԱԹԻՅԱ – Եգիպտուհի ականավոր գիտաշխատող, պատմաբան, Կահիրեի քրդական ուսումնասիրությունների կենտրոնի անդամ։

Մենք մի քանի դար ապրել ենք Օսմանյան արյունախում տիրապետության տակ։ Եգիպտոսը 20-րդ դարից սկսած, որպես արաբական անկախ և հզոր երկիր, կարևոր դեր է խաղացել արաբական ժողովուրդների ազատագրության և անկախության գործում։ Մենք առաջինն էինք նաև Հայոց Ցեղասպանությունից փրկված հայերին պատսպարել Պոր Սայիդում, Ալեքսանդրիայում, Կահիրեում։ Թրքական թրից փրկված, Եգիպտոսի արժանավոր քաղաքացիներ դարձած հայերը մեծ դեր խաղացին նաև արդի Եգիպտոսի քաղաքական, մշակութային, արդյունաբերական, արվեստների զարգացմանզ բնագավառներում։


Այսօր, մի կողմից Իսրայելի դավերը ուզում են Նեղոսի ջրերը փակել Եթովպիայում ջրամբարտակի կառուցման ծրագիրներով, մյուս կողմից՝ Թուրքիան զավթում է Սիրիան, Իրաքն ու Լիբիան, որոնց հետ մենք դաշնակցային ռազմավարական ջերմ հարաբերություններ ունէինք 20-րդ դարի 50-70-ական թվականներին։ Նաև հիմնել ենք քրդական ուսումնասիրությունների կենտրոն Կահիրեում, որն ղեկավարում է Դոկտ. Ռակայի Կայեդը։ Ունենք նաև ներկայացուցչական գրասենյակներ հյուսիս-արևելյան ինքնավար մարզի և Իրաքյան Քուրդիստանի բազմազգ, արաբական աշխարհի անմասն շրջանների համար։ Մենք, որպես արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի հզորագույն պետություններից մեկը, պաշտպանել ենք և պաշտպանելու ենք մեր եղբայր պետություններին, որոնց կայացման համար բազմաթիվ պատերազմներ ենք մղել ու հազարավոր նահատակներ տվել։


Դոկտ. ՍԵՄ ՐԱԳՈՒԲՅԱՆ – Լիբանանի «Դիտակ» հեղինակավոր ամսագրի հիմնադիր- խմբագիր, ազգային գործիչ, բարերար։

Որպես Հայոց Ցեղասպանությունից փրկված բազմաչարչար հոր զավակ, շատ լավ ենք իմանում թրքական ոճրագործ հովանավորներ՝ եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի դավերի մասին, ինչպես 1914-1918 թթ., այնպես էլ Կիլիկիայի Հայոց չկայացած պետականության կործանման՝ 1920 թ.ին, Ալեքսանտրեթի «Սանջագ»ի հանձնման (1937-38 թթ.) ու երիցս գաղթական դարձող հայերի բազմերեսանի «կեղծ ու քրիստոնյա» և մարդասէր Փարիզի, Լոնտոնի, Բեռլինի, Վաշինկտոնի թրքամոլ քաղաքական գործիչներին մասին։ Այսօր էլ, նրանք զինեցին և շարունակում են զինել և ֆինանսավորել «նորելուկ» հրեշածին Էրդողանին՝ դավելով Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Լիբիայի, Եգիպտոսի, Պաղեստինի արաբ քուրդ, հայ, եզիդի, ասորի բնակիչների դեմ՝ քարուքանդ անելով ծաղկուն ու բարգավաճ Հալեբը, Այն Արաբը (Կոբանի), Շինգալը, Էրբիլի և Դհոքի քրդական գյուղերը, երբեմնի հարուստ ու զարգացող Լիբիան, փորձելով քաղաքացիական պատերազմ հրահրել Լիբանանում։ Դեր Զորի անապատներից՝ արաբ ու քյուրդ ցեղախումբերի կողմից փրկված հորս ժամանակներից ոչինչ է փոխվել մինչև այսօր, երբ նույն ցեղասպան Թուրքիան, առանց արգելքի շարունակում է նույն բարբարոսական արշավանքները կազմակերպել , մերօրյա ինքնակոչ Անգարայի Սուլթանի ցնորածին արարքներով։


ԴՅԱՐ ԿԱՄՇԼՈ (Աբդալլա Յուսեֆ) – «Դեմոկրատական Միություն» քրդական մեծագույն կուսակցության ղեկավար անդամ, դիվանագետ – Կամիշլի, Հյուսիսային Սիրիա։

Հազիվ թե քրդական շուրջ 30 կուսակցություների և կազմակերպությունների միասնության երկրորդ համաժողովը հաջողությամբ պսակվեց Կամիշլիում՝ ԱՄՆի և Ֆրանսիայի ռազմական հրամանատարության (Վիլյամ Ռոբակ) և զորավար Մազլում Աբդիի («Դեմոկրատական Սիրիայի Ուժեր») հովանավորությամբ, Թուրքիան սկսեց իր ագրեսիան Իրաքում և Սիրիայում։ Իրաքյան Քուրդիստանի «Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցություն» և «ԷՆՔԵՍ» (դաշնակից կուսակցությունների խորհուրդ) մի կողմից և «Դեմոկրատական Միություն» ու 25 կազմակերպությունների դաշինքը, խստորեն մտահոգել էր Էրդողանին։ Սակայն արժանի հակահարված ստանալով մեր ազատամարտիկների սխրանքներով, սրբանուն նահատակներով, մենք պիտի հասնենք թրքական ֆաշիստական, ոճրագործ պետության կործանման։


Լիբանանում, հայկական համայնքին դեմ թրքանուն ոճրագործների սպառնալիքները մենք խստորեն դատապարտեցինք։ Ձեր միջոցով կոչ ենք անում կազմակերպել հայ-քրդական համակարգող խորհուրդ, Էրդողանյան օսմանիստական ագրեսիան դիմագրավելու համար։






Comentários


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page