top of page

Թուրք-ազերիական վտանգավոր դավ

Թուրք-ազերիական վտանգավոր դավ՝ այս անգամ «Վտարանդի Կառավարություն» Հայաստանի Հանրապետությունը «Ազերիական պատմական տարածք» հռչակելով:

Համօ Մոսկոֆյան, Բեյրութ

Մեր հայրենիքի և հայ ժողովրդի թշնամիները ուշի-ուշով են քաղաքամայր Երևանում թե Ստեփանակերտում տեղի ունեցած ամեն մի խռովահույզ երևույթին, իրար ատելության քարոզչության, Արցախյան ազատամարտի հերոսների խայտառակ դատավարությանց, նույնիսկ կորոնավիրուսի ստեղծած քաոսային վիճակին՝ տարածաշրջանում։ Ինչպես երևում է զանգվածային լրատվամիջոցներով փոխանցված տեղեկատվությունը՝ Անկարան և Բաքուն արդեն իսկ այն համարում են պառակտման ազդանշաններ՝ անմիջապես քաղաքական վտանգավոր քայլերի դիմելով, մի կողմից խելագար նեո-օմանիստ, մյուս կողմից ցեղապաշտ-ռազմատենչ Թուրքիայի և Ադրբեջանի բռնատերեր Էրդողանի և Ալիևի կողմից։ Դեռ մի քանի օր առաջ, ոտնահարելով միջազգայաին դիվանագիտության և իրավունքի բոլոր չափանիշերը, արդեն իսկ հայտարարվում է ադրբեջանական նոր կառավարության հիմնադրման մասին՝ իբր թե վտարանդի, որն պահանջում է «զավթված տարածք»ների (այսօրվան Հայաստանի և Արցախի…) ազատագրումը…։ Որպես շառաչուն ապտակներ հասցնելու այս լկտիների անամոթ դեմքերին՝ հեռախոսով կապնվեցինք մինչև այսօր զենքով թե գրիչով Թուրքիայի նորաստեղծ ու մտացածին «Սուլթանի» թե Ադրբեջանի ավազակապետության ղեկավարների դեմ պայքարող մեր քուրդ, ասորի, հայ, թուրք ղեկավարների թե մտավորականների հետ՝ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի զանազան ոստաններում, որոնք հետևյալ շատ կարևոր բացահայտումները կատարեցին այս և ցեղասպանությանց նորանոր փորձերի «կնքահայրեր» Էրդողանի թե Ալիևի դեմ։ Քուրդ լեգենտար ղեկավար ՍԱԼԻՀ ՄՈՒՍԼԻՄ (նկար), հիմնադիր-նախագահ, այժմ միջազգային դիվանագիտական հարցերի ղեկավար «Դեմոկրատական Միություն» (YPG) հզոր կուսակցության՝ Քամիշլի – Հյուսիսային Սիրիա

«Մենք, Սիրիայի քրդերս, որ արդեն 2011 թվից մահուկենաց պայքար ենք մղում Թուրքիայի և իր վարձկան շներ Իսլամական Պետության» ցեղասպանների դեմ՝ ադրբեջանական ինքնությունները մինչև այսօր զինամթերք են տեղափոխում, ֆինանսական մեծ միջոցներով էլ օգնելով քրդեր, հայեր, ասորիներ, եզիդիներ, արաբներ ջարդող, տեղահան անող, մեր գյուղերն ու ավանները ռմբակոծող, թալանող, թուրք և ԴԱՀԵՇի արյունախումներին։ Մենք արդեն մի քանի անգամ դիմել ենք հայ կուսակցություններին, ուժերին, Հայաստանին, Սփյուռքին, որ այսօր միլիոնավոր քրդեր պատրաստ են կռվել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին։ Այսօր, մեր գլխավոր ղեկավարը, Օջալանը, միջազգային դավերի պատճառով առևանգված է և պահվում է Թուրքիայի ահավոր Իմրելի կղզու բանտում։ Թուրքերը ցանկանում են զավթել Հայաստանը, ձեռք դնել Բաքվի նաֆթի ու կազի պաշարների վրա, ապա և նույնիսկ վերացնել ալիևների տխրահռչակ դինաստիան ևս…։ Հայե՛ր, միաբան եղեք, մեր միջև անցյալում եղել են տխուր էջեր, բայց մենք սիրում ու հարգում ենք ձեզ։ Պատրաստ ենք Արևմտյան Հայաստանում ձեզ հանձնել ձեր պատմական հայրենիքը, միասնաբար զայն ազատագրելով թրքական բռնատիրությունից։ Պատրաստ ենք ձեր երիտասարդները մարզել ու պատրաստել այդ գալիք ազատագրական պայքարի համար։ Ես ծնվել եմ Քոբանիում (Այն Արաբ), որ ցեղասպանությունից փրկված հայերն են կառուցել և հայ ընկերներիս հետ դպրոց էի գնում եկեղեցիների ղողանջների տակ»: ՇԱԲՈ ՀԱՏԻԿՈ ԱՔԿՅՈԼ , Ասորական ևրոպական Ֆեդերացիայի բազմակի նախագահ – Վիսբադեն, Գերմանիա

«Այսօր Էրդողանը և իր «նորաբույս» դաշնակից Ալիևը, երկուքն էլ կոտորածների և ցեղասպանությունների հեղինակներ Սիրիայում, Իրաքում, Լեռնային Ղարաբաղում, կարծում են թե ժամանակը եկել է զավթման, նեոսուլթանական նոր ծրագիրներ մշակել։ Ես միշտ խոր ցավով եմ նայում Հայաստանում տեղի ունեցող որևե անմիաբանության, Թուրքիայի թե Ադրբեջանի հանդեպ քաղաքական զիջումների գնալու որևե փորձի վերաբերյալ։ Չե՞ որ հայերը և ասորիները ենթարկվել և ենթարկվում են մինչև այսօր ցեղասպանությանց, «Սեյֆո»ի կոտորածների և տեղահանությանց նույն դարավոր թշնամիների կողմից՝ որ թուրքն ու նրա արյունախում վարձկաններն են։ Հայաստանի հանրապետության տարածքը և Արցախը մի՛շտ եղել են հայերին, ազատագրվել է ռուսների կողմից և նրա սահմանները երաշխավորված են միջազգային բոլոր կազմակերպությունների որոշումներով։

ՌԱԳԵՊ ԶԱՐԱՔՈԼՈՒ, Թուրք հայասեր նշանավոր լրագրող, խմբագիր, Հայոց Ցեղասպանության ճանաչման անխոնջ մարտիկ։ Արժանացել է բազմաթիվ մեդալների և մրցանակների Հայաստանում, Սփյուռքում։ Այժմ դարձյալ վտարանդի է Շվեդիայում - Ստոկհոլմ, Շվեդիա

«Հետաքրքրական է, ճիշդ այս օրերին, ինքնահռչակ Սուլթան Էրդողանը դատի է տվել ինձ, Թուրքիայում ապստամբության կոչ տարածելու ամբաստանությամբ։ Հիմա արդեն ծայրահեղ իսլամիստական, ցեղապաշտական և ազգայնամոլական իր կոչերն ու քայլերը ինչպես Թուրքիայի հետադիմական տարրերին, այնպես էլ Ալիևյան դինաստիայի հետ համագործակցաբար՝ նոր արհավիրքներ են որոճում ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ տարածաշրջանի և նույնինքն Թուրքիայի առաջադեմ մարդկանց դեմ։ Հույսով ենք որ այս սանձարձակ շխանությունը իր վախճանը կը գտնի շուտով և բոլորս կապրենք խաղաղության մեջ»։

ԱԿԿԱԴ ՀԱՆՆԱ, Ասորական «Սոթորո» ռազմական ոստիկանության խոսնակ, Թուրքիայի և իր վարձականների դեմ ազատամարտերի մասնակից – Քամիշլի, հյուսիս արևելյան Սիրիա

«Ինչպես 1915 թ.ին, երբ Օսմանյան Թուրքիան կազմակերպեց հայոց և ասորիների ցեղասպանությունը, «Սեյֆո»ն, այնպես էլ մինչև վերջերս պատրաստվում էր նույն ցեղասպանությունները կրկնել, հյուսիսային Սիրիայի, նույն տարածքների վրա՝ եթե չլիներ «Դեմոկրատական Սիրիայի Ուժեր», «Ասորական ռազմական Ատյան», «Սոթորո ասորական ռազմական ոստիկանություն» և այլ դաշնակիցների, մեր շարքերում կռվող հայ դյուցազունների անձնազոհ պայքարը։ Նաև, միջազգային հսկայական ճնշումներից վախեցած, Թուրքիան ժամանակավորապես հետաձգեց իր ոճրատիպ ծրագրերը։ Այժմ, արդեն իսկ նոր դաշնակիցներ է «ման գալիս» սուլթանական ցնորամիտ երազներով օրորվող Էրդողանը, Իսլամական Պետությանը զենքեր և ահաբեկիչներ տրամադրող Ադրբեջանին ներքաշելով մեր սիրելի Հայաստանի և հայ ժողովրդի դեմ նոր արկածախնդրության։ Իմ պապերը հյուսիսային Սիրիա են եկել Կիլիկիայի Տարսոն քաղաքից, փախչելով Ցեղասպանությունից և իմ երակներում հոսում է նաև հայկական արյուն, ասորականի հետ»։ ԱԲԴՈՒԼՌԱԶԶԱԿ ԳՈՅՈՒՓԵՔՄԵԶ, Թուրքիայի կոմունիստական կուսակցության նվիրյալ ազատամարտիկ, բազմիցս քաղբանտարկյալ, մեծ հայասեր և մարդասեր – Պոլիս, Թուրքիա։

«Սիրելի հեղափոխական հա՛յ ընկեր. թուրքերենով և հայերենով մի խոսք կա. «Շները հաչում են, կարավանը քայլում է…»։ Բռնատերների ու նրանց վարձկանների դավերն ու ոճիրները մենք, Թուրքիայի հառաջադեմ մտավորականությունը զգացել է իր մաշկի վրա տասնամյակներ շարունակ։ Մեր շարքերում ունեցել ենք հավատավոր թուրքահայ կոմունիստ ընկեր-նահատակներ։ Մենք ցեղապաշտության, կրոնական ծայրահեղականության, հետադիմության դեմ պայքարի առաջամարտիկներ ենք և չենք վախենում ո՛չ Էրդողանների և ո՛չ էլ Ալիևների սադրանքներից»։


ԻԲՐԱՀԻՄ ՄՐԱԴ , «Ասորական Միություն» կուսակցության նախագահ – Բեյրութ

«Ինչպես 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության և ասորական «Սեյֆո»ի ահավոր իրադարձություններից մինչև այսօր, նույն կոտորածները, ռմբակոծումները, տարագրությունները, կողոպուտները տեղի ունեցան մեր եղբայրների և քույրերի դեմ հյուսիսային Սիրիայում և Իրաքում։ Հերթական անգամ իր սուլթանական ծրագիրները պարտության մատնվելով Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում, Լիբիայում, այժմ դարձյալ հայացքը ուղղել են Հայաստանի տարածքների վրա…։ Մենք պետք է միաբան և համերաշխ լինենք, թույլ չտալով մեր ուժերը ջլատեն և պատրաստ լինենք ամեն արհավիրքի այս մութ ժամանակաշրջանում»։

ԱԲԴՍԱԼԱՄ ԱՀՄԱԴ, Քուրդ նշանավոր քաղաքական և դիվանագիտական գործիչ, հյուսիս-արևելյան Սիրիայի Ինքնավար շրջանի ներկայացուցիչ Լիբանանում – Բեյրութ, Հասաքե

«Էրդողանը սանձարձակ գործունեություն է վարում ամենուրեք։ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում, Կատարում, Կիպրոսի և Հունաստանի ծովային տարածքներում։ Հիմա էլ արդեն հայացքն ուղղել է դեպի Ադրբեջան, նպատակ ունենալով գոյությունից վերացնել Հայաստանը և ձեռք դնել Բաքվի նաֆթահորերի վրա…։ Եթե Ռուսաստանը այս գազանի սանձերը չքաշի՝ Էրդողանի խառնակչությունները հասնելու են մինչև կենտրոնական Ասիայի ռուսական ինքնավար հանրապետություններին և դարձյալ մինչև Չինաստան…»։

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page