top of page

Թուրքիայի Կոմունիստական կուսակցությունը եւ քրդական հարցը

Էրդեն Աքբուլութի եւ Էրոլ Ուլքերի «Թուրքիայի Կոմունիստական կուսակցությունը, Կոմինտերնը ու քրդական ապստամբությունները» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է «Yordam Kitap» հրատարակչության կողմից, ապահովում է քրդական հարցի վերաբերյալ առաջին սերնդի այս ներկայացուցիչների տեսակետների առավել մանրամասն ուսումնասիրությունը, բայց ավելի կարեւոր է, որ այն հարցի ավելի անաչառ հետազոտման է հրավիրում:

Մեսուդ Եղեն - Թարգմանեց Տիգրան Չանդոյանը (Akunq.net)


Թուրքիայի ազգային հարցի վերաբերյալ Թուրքիայի Կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) և Կոմինտերնի, որի մաս է կազմում ԹԿԿ-ն, գաղափարները մենք գիտենք հիմնականում հանրապետության առաջին 15 տարիների քրդական «ապստամբությունների» առիթով նրանց արտահայտած կարծիքների միջոցով։ Այս տեսակետների շատ հիմնավոր օրինակներ կարելի է գտնել Մեթե Թունչայի «Ձախ հոսանքները Թուրքիայում», Դողու Փերինչեքի «Թուրքիան Կոմինտերնի փաստաթղթերում» և, թեև ոչ այնքան ներկայացուցչական, Հիքմեթ Քըվըլջըմլիի հայտնի «Խոհեմության ուժ. արևելք» աշխատությունների մեջ: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ Կոմինտերնը դեմ է քրդական ապստամբություններին այն հիմքով, որ նրանք դեմ են նոր ռեժիմին, որին Կոմինտերնը որոշել է աջակցել բրիտանական իմպերիալիզմի դեմ: Օրինակ, ըստ Քերիմ Սադիի, քուրդ ապստամբները “միջնադարյան մտածելակերպից չազատված խավարամիտներ” են, իսկ ըստ Իսմայիլ Բիլենի՝ «ֆեոդալական տարրեր», «ցեղապետեր» և նրանց «վարձու մարդիկ»։ Մյուս կողմից, եղել են ժամանակներ, երբ այդ ժամանակաշրջանի քրդական ապստամբությունների մասին ԹԿԿ-ականների տեսակետը ազատ է եղել նման կաղապարներից։ Օրինակ, 1930 թ. հրապարակված իր գործունեության ծրագրում ԹԿԿ-ն քրդական ապստամբության հետևում հայտնաբերեց ռեակցիոնիզմ և իմպերիալիստական կոլաբորացիոնիզմ, մինչև իսկ՝ գյուղացիության ճնշում։ ԹԿԿ-ի մյուս անդամների պես քրդական ապստամբությունները ռեակցիոնիզմի և ընդհանրապես իմպերիալիզմի հետ գործակցման հետ կապող Քըվըլջըմլին 1930 թ․ Արարատյան ապստամբությունը համարեց հետադիմական, քանի որ այն հիմնված էր իմպերիալիզմի վրա, միևնույն ժամանակ այն դիտեց որպես «Երկրում ճնշված քրդության ընդվզումը, որպես ազգ, ընդդեմ ճնշող թուրքական բուրժուազիայի», և այս առումով այն համարեց որպես «առաջադիմական և հեղափոխական շարժում»։


Ավելի անաչառ հետազոտում


Էրդեն Աքբուլութի եւ Էրոլ Ուլքերի «ԹԿԿ-ն, Կոմինտերնը ու քրդական ապստամբությունները» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է «Yordam Kitap» հրատարակչության կողմից, ապահովում է քրդական հարցի վերաբերյալ առաջին սերնդի այս ներկայացուցիչների տեսակետների առավել մանրամասն ուսումնասիրությունը, բայց ավելի կարեւոր է, որ այն ավելի անաչառ հետազոտման է հրավիրում: Գրքում քրդական հարցի և քրդական ապստամբությունների վերաբերյալ ԹԿԿ-ի ծանոթ տեքստերի հետ միասին, տեղ են գտել փաստաթղթեր, որոնցից մի քանիսը նախկինում հրապարակվել են այլ լեզուներով, իսկ որոշները հրատարակվել են մասնակի, և փաստաթղթեր ու տեքստեր, որոնք անմիջականորեն կապված չեն քրդական ապստամբությունների հետ։ Թուրք ընթերցողներին անհասանելի այս նոր փաստաթղթերը ընդլայնելով՝ թեմայի վերաբերյալ մեր գիտելիքները, Էրդեն Աքբուլութի և Էրոլ Ուլքերի՝ այս փաստաթղթերի մասին առաջին գնահատականներն ու նրանց վերլուծությունները՝ նախկինում հրապարակված և գնահատված որոշ փաստաթղթեր երկրորդ ուսումնասիրության ենթարկելով՝ ցույց են տալիս քրդական հարցի վերաբերյալ ԹԿԿ-ի տեսակետը, ինչը հայտնի է մեզ, կամ առնվազն՝ ինձ, ցույց է տալիս, որ այն ավելի նրբանկատ է և ուշադրության չարժանացած: Այս առումով «ԹԿԿ-ն, Կոմինտերնը և քրդական ապստամբությունները»-ը ճանապարհ է հարթում քրդական հարցի վերաբերյալ ԹԿԿ-ի տեսակետի ավելի անաչառ գնահատման համար։


Որպես նորություն՝ առաջին բանը, որ գրքում ներառված փաստաթղթերից հասկանում ենք, սա է. անկախ քրդական հարցից և քրդական խռովություններից՝ ԹԿԿ-ն իր առաջին տարիներին՝ մինչև 1925 թ., կողմ է եղել նույն քաղաքական միավորի ներքո տարբեր ազգերի միասնության և դաշնության սկզբունքին։ Հասկանալի է, որ այդ հեռանկարը, որը համատեղելի է ԽՍՀՄ առաջին շրջանի ազգությունների քաղաքականության հետ, պաշտպանվել է նաև քրդական հարցում 1930 թ. և նպատակահարմար է համարվել, որ քրդերը ներառվեն Թուրքիայի կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։


ԹԿԿ-ն եւ փոքրամասնությունները


Մեկ այլ նոր տվյալ, որը ցույց են տալիս կամ գոնե տեսանելի են դարձնում փաստաթղթերը՝ վերաբերում է հանրապետությունում փոքրամասնությունների նկատմամբ ԹԿԿ-ի վերաբերմունքին: Գրքում տեղ գտած բազմաթիվ փաստաթղթեր ցույց են տալիս, որ ԹԿԿ-ն բավականին հետևողականորեն դեմ է արտահայտվել ինչպես մահմեդական «փոքրամասնությունների», մասնավորապես քրդերի և լազերի ձուլմանը, այնպես էլ ոչ մուսուլմանների հալածանքներին։ Թուրքիայի Կոմունիստական կուսակցության տանիքի ներքո միավորած և 1925 թ․ Աքարեթում կայացած համագումարին ներկայացված կուսակցական ծրագրի նախագծում հանրապետության թուրքացման քաղաքականությանը դեմ հանդես եկած Թուրքիայի Կոմունիստական կուսակցությունը 1931 թ․ տպագրված 1930 թ․ գործունեության ծրագրում այդ հարցում ավելի վճռական կեցվածք է ընդունել ու հայտարարել, որ «ամեն տեսակի միջոցներով ընդդիմանալու է Ժողովրդական կուսակցության՝ մուսուլման փոքրամասնություններին բռնի կերպով թուրքացնելու և քրիստոնյա ու հրեա փոքրամասնությունների դեմ էլ ճնշումներ բանեցնելու քաղաքականությանը»։ Այսպիսով, գրքում տեղ գտած փաստաթղթերը ցույց են տալիս, որ քրդերի և ոչ մահմեդական փոքրամասնությունների «տեսական» իրավունքների առնչությամբ ԹԿԿ-ի և ժամանակի վարչակարգի միջև նշանակալի անդունդ կար:


Հներ եւ նորեր


«ԹԿԿ-ն, Կոմինտերնը ու քրդական ապստամբությունները» կարևոր և արժեքավոր ուսումնասիրություն է, քանզի թույլ է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել քրդական հարցի վերաբերյալ ԹԿԿ-ի տեսակետը և անհասանելի փաստաթղթերը հասանելի է դարձնում հետաքրքվողներին: Մյուս կողմից, իհարկե, այս արժեքավոր աշխատությունը ցույց չի տալիս միայն իմ նշած տեսակի նրբությունները։ Այն նաև հաստատում է այն, ինչ մենք գիտենք ԹԿԿ-ի մասին: Մյուս կողմից այս արժեքավոր ուսումնասիրությունը, բնականաբար, միայն իմ նշած տեսակի մանրամասները չէ, որ ցույց է տալիս։ Այն նաև հաստատում է ԹԿԿ-ի մասին մեր իմացածները:


Հաստատվածներից մեկը կապված է ԹԿԿ-ի, և առհասարակ սոցիալիստական ​​շարժման՝ ազգային հարցի մասին մտածելու անկարողության հետ։ «ԹԿԿ-ն, Կոմինտերնը ու քրդական ապստամբությունները» գիրքը ցույց է տալիս, որ ընդհանրուր սոցիալիստական ​​շարժումների պես՝ ԹԿԿ-ն ևս հեռու է եղել ազգային հարցի և՛ չափը, և՛ բարդությունը լիովին ընկալելուց: Ակնհայտ է, որ ԹԿԿ-ականները այդքան էլ չեն մտածում այն մասին, թե ինչ են գտել հասարակ մարդիկ, հատկապես գյուղացիներն ու բանվորները իրենց ազգի, լեզվի և մշակույթի մեջ, ինչու են ճնշումների ենթարկվելով, տնտեսական անախորժություններով, շահագործմամբ հանդերձ ընդունում իրենց լեզուն, կրոնն ու մշակույթը։ Ակնհայտ է, որ մշակութային հարցերը իրավական կամ տնտեսական հավասարությանը ստորադասող լիբերալ կամ սոցիալիստական ​​լավատեսություն իրպեսների նման խոր ազդեցություն է թողել ԹԿԿ-ականների վրա։ Ինչպես նաև կան բացառություններ, բայց ԹԿԿ-ականները և ԹԿԿ-ն, ինչպես սոցիալիստ մտավորականները և ընդհանրապես շարժումը կարծես անտեղյակ են մյուս հարցերի հետ ազգային հարցի խճճվածությունից: Ազգային ինքնության և կրոնական ինքնության, քրդության և աշիրեթների, քրդական պաշտպանության և պետության միջամտության բացառման փոխհարաբերությունները ԹԿԿ-ի անդամների գաղափարների մեջ ներառված չեն: Ըստ ԹԿԿ-ականների՝ կրոնը և ազգությունը «ամենաանզոր հնարքներն ու թակարդներն են», որոնք կապիտալիստներն օգտագործվում են «բանվորներին գերության և թշվառության մեջ թողնելու համար»:


Հաստատված մեկ այլ բան էլ այս է. չնայած նրանց միջև առկա բոլոր տարաձայնություններին, քեմալական վարչակարգը, որը քարկոծվում էր ԹԿԿ-ի կողմից, նույն ինտելեկտուալ մթնոլորտում ավելի լայն մակարդակով էր շնչում: Այս իրավիճակը հատկապես ակնհայտ է երկու տեղ. ավանդական հասարակական կառույցների «էության» և այդ կառույցների հետ անելիքների վերաբերյալ: Քեմալականների պես՝ ԹԿԿ-ականները քրդերի կամ այլ ժողովուրդների՝ կրոնի, աշիրեթի կամ ժամանակակից պետության հասանելիությունից հեռու մնալու սովորույթը պահպանող պահանջների խավար կողմով և կարծես թե անտարբեր են այն հավանականության նկատմամբ, որ այս ամբողջ պահանջի մեջ կարող է լինել լուսավոր կողմ, ավելի լավ աշխարհի ցանկություն: Քըվըլջըմլըն բացառում է: Ըստ Քըվըլջըմլիի՝ «մինչդեռ արևելյան գյուղացիությունը փնտրում էր հին դարաշրջանը, միայն նոր դարաշրջանն էր իրեն հատուկ լեզվով բողոքում հանրապետական ​​բուրժուազիայի շահագործման դեմ»։


«ԹԿԿ-ն, Կոմինտերնը ու քրդական ապստամբությունները» գիրքը հաստատում է այն, ինչ մենք գիտենք, ինչպես նաև ցույց է տալիս, որ կան բաներ, որոնք մենք գիտենք, սակայն բավարար չափով չենք գնահատում։ Դարձյալ՝ առնվազն իմ տեսանկյունից։ Թեև Կոմինտերնի հարաբերությունները ԹԿԿ-ի հետ, որի բաժանմունքն էլ վերջինս էր, քաջ հայտնի է, սակայն այս հարաբերություններում ԽՍՀՄ-ի և Թուրքիայի կապերի մասին շատ չի շեշտվել: «ԹԿԿ-ն, Կոմինտերնը ու քրդական ապստամբությունները» գիրքը ցույց է տալիս այս հարաբերությունների կարևոր կետեր, նշաններ ցույց տալով այսօրվա վերաբերյալ ևս:


ԽՍՀՄ-ն եւ քրդական ապստամբություններ


Հայտնի է, որ այդ շրջանում ԽՍՀՄ-ի համար շատ կարևոր էր, որ Թուրքիան հակամարտության մեջ է Արևմուտքի, հատկապես Անգլիայի հետ։ Գիտենք նաև, որ ԽՍՀՄ-ը քրդական ապստամբություններին անդրադարձավ այս տեսանկյունից և հակադարձեց այդ ապստամբություններին, քանի որ դա կարող էր թուլացնել Թուրքիային, որին նա համարում էր Անգլիայի դեմ պոտենցիալ դաշնակից: Փաստորեն, ԽՍՀՄ-ի համար Թուրքիան իր դաշինքի ներուժի շնորհիվ ոչ միայն ավելի կարևոր էր, քան քրդերը, որոնց նա կարող էր աջակցել որպես ճնշված ազգի, այլ նաև ավելի կարևոր էր, քան ԹԿԿ-ն և թուրքական սոցիալիստական ​​շարժումը: Այնպես որ այս արժևորումը ԹԿԿ-ին այն վիճակի բերելն էր, որ չխանգարեր հանրապետությանը և ճամփա բացեր կուսակցության «ապակենտրոնացման» համար։ Կարճ ասած, «ԹԿԿ-ն, Կոմինտերնը ու քրդական ապստամբությունները» գրքում տեղ գտած փաստաթղթերը եւս մեկ անգամ հիշեցնում են, որ սոցիալիստական ​​շարժումները, ինչպես ժամանակի ազգային շարժումները, գնահատվել են ԽՍՀՄ-ի համար իրենց աշխարհաքաղաքական արժեքով։ Ո՛չ ԹԿԿ-ն մնաց, ո՛չ կոմունիստները, սակայն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների ներկայիս ընթացքը պետք է ցույց տա, որ այս հարցերում առանձնապես ոչինչ չի փոխվել։


Երկրորդ բանը, որ գիտենք, բայց բավարար չափով չենք գնահատել, կապված է ազգային հարցի երկրորդական, ածանցյալ բնույթի հետ՝ տվյալ ժամանակաշրջանի սոցիալիստական ​​կողմնորոշման առումով։ «ԹԿԿ-ն, Կոմինտերնը ու քրդական ապստամբությունները» գիրքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ազգային հարցը ԽՍՀՄ-ի և նրա ազդեցության տակ գտնվողների համար սկզբունքային կամ «ֆետիշ» չէ։ Եթե ազգային հարցը ԽՍՀՄ-ի շահերի ժամանակի կոնկրետ համատեքստում ծառայեր պրոլետարական հեղափոխությանը, կօժանդակվեր, հակառակ դեպքում՝ ոչ: Գիրքը նաև հիշեցնում է այս գործիքային կապերի մասին: Բոլորովին այլ թեմա է, սակայն գիրքն ինձ ավելի շատ այլ բան է հիշեցնում: Դրանով կեզրափակեմ: Գիրքը Թուրքիայի, աշխարհի և Թուրքիայի սոցիալիստական շարժումների ճակատագրի մասին մեր կուտակած գիտելիքների ֆոնին ընթերցելիս դժվար է չնկատել, որ սոցիալիստական շարժման այս առաջին սերնդի բոլոր ներկայացուցիչների գործունեության մեջ մեծ ողբերգություններին հատուկ մի կողմ կա: Թուրքիայի առաջին սերնդի սոցիալիստները չափազանց քիչ իմանալով Թուրքիայի մասին, տեսնելով կենտրոնի պրագմատիզմը, որին հավատարիմ են, չնայած մի բուռ լինելուն և բոլոր դժվարություններին, համառում էին իրականացնելու իրենց գաղափարները, որոնք այսօր հետահայաց նայելիս անհնարին են թվում, և այս ճանապարհով նրանք գնացին դեպի իրենց անկումը:


«ԹԿԿ-ն, Կոմինտերնը ու քրդական ապստամբությունները» գիրքը քրդական հարցի վերաբերյալ մեր տեսակետը խորացնող, ԹԿԿ-ի ավելի անաչառ ուսումնասիրման համար ճանապարհ բացող և Թուրքիայի առաջին սերնդի սոցիալիստների հարգանքի արժանի համառությունը մեզ հիշեցնող կարևոր աշխատություն է: Քրդական հարցի և Թուրքիայի ձախերի պատմության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողները չպետք է անտարբեր մնան այս ուսումնասիրության հանդեպ։




Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page