top of page

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի հայտարարությունը

Այսօր, «Բարեպաշտ սերունդ» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի նիստ:

Շարժման խորհուրդը քննարկեց մոտակա անելիքները եւ ընդունեց հայտարարություն, որտեղ ասված է.


"Վերջին շրջանում Ադրբեջանի նացիստական ռեժիմը կրկին ակտիվացրել է իր զավթողական ծրագրերը Արցախի եւ Սյունիքի նկատմամբ: Ակնհայտ է, որ Ալիեւը փորձում է իրականացնել իր վաղեմի ծրագրերը, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը գտնվում է ծանր հակամարտության մեջ Ուկրաինայի եւ վերջինիս դաշնակից ՆԱՏՕ-ի հետ: Միաժամանակ Արցախում եւ Սյունիքում լարվածության աճը ձեռնտու է Ալիեւի եւ Էրդողանի ռեժիմներին հոգեհարազատ ուկրաինական նացիստական ռեժիմին, ինչի մասին վերջինիս ներկայացուցիչները անթաքույց հայտարարում են: Բոլոր նշանները կան, որ Ալիեւը իր ՆԱՏՕ-ական տերերի կողմից ստացել է հանձնարարություն Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար: Ըստ էության, Ադրբեջանի արկածախնդիր քայլերը հարված են Ռուսաստանի թիքունքից եւ խախտում են իր եւ ՌԴ-ի միջեւ վերջերս ստորագրած դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարագիրը:


Այս բարդ պայմաններում Արցախի պաշտպանության բանակը ՌԴ խաղաղապահների հետ համատեղ հերոսական ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիան կասեցնելու եւ ադրբեջանական հրոսակախմբերին ելման դիրք վերադարձնելու ուղղությամբ: Ցավոք, Մինսկի խմբի այլ համանախագահները հերթական անգամ սահմանափակվում են անհանգստություն հայտնելով, չնշելով լարվածության աճի մեղավորենրին եւ չգործադրելով որեւէ գործնական քայլեր Ադրբեջանին սաստելու համար: Ավելին, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ըստ էության, աջակցում են Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերին:


Ստեղծված բարդ եւ ցանկացած պահի պայթունավտանգ իրավիճակում Հայաստանի իշխանությունները կատարում են ոչ համապատասխան քայլեր, անհրաժեշտ կերպով չպաշտպանելով ոչ Արցախի, ոչ Սյունիքի սահմանները: Այսպես, առանց որեւէ մարտի ու դիմադրության թշնամուն հանձնվեց Վերին Հանդ գյուղի տարածքը: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու փոխարեն ՔՊ-ական իշխանությունները փորձում են արդարացնել ադրբեջանական ագրեսիվ առաջխաղացումը, ինչպես նաեւ Արցախի բնակչության հանդեպ հակամարդկային գործողությունները, որոնց հետեւանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ:


Դրա հետ մեկտեղ իշխանությունների հրահրմամբ Հայաստանում փորձում են առաջացնել հայ-ռուսական բարեկամության եւ ռազմական համագործակցության դեմ նոր ալիք: Վարձու քաղաքական գործիչները եւ, այսպես կոչված, վերլուծաբանները տարածում են ակնհայտորեն ստահոդ լուրեր, որոնցով փորձում են վարկաբեկել Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը, խաղաղապահների առաքելությունը, վնաս հասցնել հայ-ռուսական բարեկամությանը: Վերոհիշյալ գործողությունները պատվիրված են օտար ուժերի կողմից եւ ուղակիորեն վնասում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը, պաշտպանակությանը, հայ ժողովրդի կենսական շահերին: Ավելին, թուրք-ադրբեջանական եւ արեւմտյան շահերի սպասարկողները փորձում են սպառնալ Հայաստանի այն հայրենասեր քաղաքական ու հասարակական կառույցներին ու անհատ քաղաքացիներին, ովքեր հանդես են գալիս հայ-ռուսական բարեկամության օգտին:


Այսպիսով Շարժման խորհուրդը հայտարարում է.


1.- Մենք կանգնած ենք հայոց պետականության փրկության դիրքերի վրա, քաջալերում ենք հայ զինվորին ու արցախցի մեր հայրենակիցներին: Մենք խորապես ցավակցում ենք նենգ թշնամու դեմ մարտի մեջ զոհվածների հարազատներին:


2.- Մենք բարձր ենք գնահատում ՌԴ նախագահ Վ. Պուտինի, պաշտպանության նախարար Ս. Շոյգուի, խաղաղապահների ջանքերը խաղաղ միջոցներով իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:


3.- ՀՀ ՊՆ-ից պահանջում ենք գործուն միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետության անվտանգությունը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ապահովելու համար:


4.- ՀՀ ԱԱԾ-ից պահանջում ենք հայ-ռուսական ռազմական համագործակցության, Արցախում տեղակայված խաղաղապահների դեմ ստահոդ լուրերի տարածման ու դրանով իսկ Հայաստանի ու Արցախի պաշտպանունակության խարխլման ուղղությամբ գործող անձանց ու կառույցների ֆինանսավորման եւ գործունեության շարժառիթների բացահայտում:


5.- ՀՀ դատախազությունից ու ոստիկանությունից պահանջում ենք հայ-ռուսական բարեկամության օգտին արտահայտվող քաղաքական ու հասարակական ուժերի, կառույցների, ինչպես նաեւ անհատ քաղաքացիների հանդեպ սպառնալիք հնչեցնողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել եւ ապահովել ՀՀ սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը:


6.- ՀՀ ԱԳՆ-ից պահանջում ենք սառեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բոլոր գործընթացները մինչեւ Արցախում եւ Հայաստանի սահմաններում իրավիճակի կայունացումը եւ ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետեւանքների վերացումը: ՀՀ ԱԳՆ-ից պահանջում ենք նաեւ խստիվ դատապարտել Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարի եւ այդ երկրի այլ պաշտոնատար անձանց հակահայկական ու հակաօրինական դրսեւորումները:

ԵՐԵՎԱՆ, 28.03.2022թ."

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page