top of page

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունն Արգենտինայի հետ և հույս հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի հեճուկս երկու երկրների միջև հեռավորությանը՝ Հայաստանն ու Արգենտինան ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ:


Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տնտեսական փոխգործակցության և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը և հավելել, որ մեր երկիրը պատրաստ է արգենտինյան ընկերությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությունից և հավելել, որ հայկական կողմը պատրաստ է այդ ուղղությամբ գործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնել: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:


Դեսպան Վերգարան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի ու Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Դեսպանը տեղեկացրել է, որ տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր զարկ տալու նպատակով քննարկվում է Հայ-արգենտինական առևտրային պալատի ստեղծման հարցը: Մարիանո Վերգարան երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել է Արգենտինայի հայ համայնքի դերը, որը նրա խոսքով, բավականին համախմբված է և մեծ հարգանք է վայելում իր երկրում:

Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page