top of page

"Կոմունիստները ոչ թե անցյալի արձագանքն ենք, այլ գալիքի ձայնը"

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 11 jun
  • 2 Min. de lectura

Երևանում՝ հունիսի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական Կուսակցության ակտիվի նիստ, Ռուսաստանի Կոմկուսի քարտուղար Կազբեկ Տայսաևի ներկայությամբ:



ՀԿԿ ակտիվի նիստին մասնակցեց ՌԴ Կոմկուսի քարտուղար,ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Պետդումայի Դաշնային Ժողովի եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը։


Նիստը բացեց Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ով իր բացման խոսքում անդրադարձավ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին, իշխանությունների վարած հակաժողովրդական քաղաքականությանը, և այն վտանգներին, որ գալիս են ինչպես ներսից, այնպես էլ միջազգային կապիտալից։


Նիստի կենտրոնական իրադարձություններից էր Կազբեկ Տայսաևի ելույթը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ՌԴԿԿ անունից՝ փոխանցելով նաև ՌԴԿԿ Կենտկոմի նախագահ Գենադի Զյուգանովի ջերմ բարեմաղթանքները Հայաստանի կոմունիստներին։ Նրա խոսքում ընդգծվեց հայ և ռուս կոմունիստների եղբայրական կապը, որը արմատներով գնում է դեպի համատեղ պայքարի փառավոր էջերը։ Տայսաևը բարձր գնահատեց ՀԿԿ հետևողական աշխատանքը, դրա դերը գաղափարական դաշտում և կարևորեց պայքարի շարունակականությունն՝ աշխատավոր մարդկանց շահերի պաշտպանության ուղով։


Քննարկումների ընթացքում շեշտվեցին մի շարք ռազմավարական նշանակության ուղղություններ՝


-ՀԿԿ տարած հաղթանակը Գյումրիում՝ որպես վստահության վարկանիշի բարձրացման ակնհայտ ապացույց,

-ՀԿԿ պատրաստակամությունն ու տեսլականը՝ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին,

-Կուսակցության ծրագրերի հստակեցումը՝ հիմնված սոցիալիստական գաղափարների արդիականացման վրա,

-Ժողովուրդների բարեկամության, միջազգային դասակարգային համերաշխության և հակաիմպերիալիստական պայքարի կարևորության շեշտադրումը,

-Սոցիալիստական նոր միության անհրաժեշտությունը՝ որպես պատմական անհրաժեշտություն աշխատավոր ազգերի վերամիավորման համար։

Հանդիպման ընթացքում ՀԿԿ մի շարք նվիրյալ ընկերներ պարգևատրվեցին «Հաղթանակի 80-ամյակի» հոբելյանական մեդալով, արժանանալով այդ պատվին իրենց գաղափարական նվիրումի, երկարամյա պայքարի և քաղաքական հետևողականության համար։



Նիստը վերածվեց գաղափարական նոր լիցքավորման, համագործակցության խորացման և ապագայի նկատմամբ ավելի վստահ քայլերի ամրապնդման հարթակի։


Ժողովի ընթացքին ներկաները ընդգծեցին, որ "ՀԿԿ-ն մնայուն ու հետևողական ուժ է Հայաստանի քաղաքական դաշտում" և "չի լքում իր պատմական առաքելությունը՝ պայքար հանուն աշխատավոր մարդու, հանուն սոցիալական արդարության, հանուն ժողովուրդների միասնության"։


Նոյնպես շեշտվեց, որ "Կոմկուսը ոչ թե անցյալի արձագանքն ենք, այլ գալիքի ձայնը" և "սոցիալիզմը՝ իբրև արդարության ուղի, մնում է մեր պայքարի նպատակը"։


Պրոլետարներ բոլոր երկրների, միացե´ք:

Commentaires


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page