top of page

Ոչ եւս է ընկեր ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ


Հարգարժան ու սիրելի ընթերցողներ, ընկերներ, բարեկամներ,


Կարճատեւ հիվանդությունից հետո, այսօր, ապրիլի 12-ի առավոտյան կյանքից հեռացավ ազգային-պետական եւ հասարակական գործիչ՝ ընկեր Ռոմեն Կոզմոյանը:


Տասնամյակների ընթացքում ընկեր Ռոմեն Կոզմոյանը շատ կարևոր և արդյունավետ աշխատանք է կատարել Հայաստան-Սփյուռք կապերը ամուռ պահելու և անընտհատ զարգացնելու համար:


Լինելով Խորհրդային Հայաստանի Սփյուռքահայության հետ Մշակութային Կապի Կոմիտեի փոխնախագահ, Բեյրութում սովետական դեսպանատան պաշտոնյա, ՀՀ Սփյուռքի նախարարության խորհրդական և ԱԱԾ աշտոնաթող սպա՝ գնդապետ, իր գիտելիքները, դիրքն ու կապերը օգտագործել է մարդկանց օգնելու համար: Եթե մեկը ուզում էր Հայաստանում սովորել՝ այդտեղն էր ընկեր Ռոմենը, եթե մեկը ուզում էր Հայաստանում ներդրում մը կատարել՝ այդտեղն էր ընկեր Ռոմենը, եթե մեկը ուզում էր մշակութային կամ արվեստական ծրագիր մը իրագործել մայր հայրենիքում ՝ այդտեղն էր ընկեր Ռոմենը... Միշտ պատրաստ գործը հեշտացնելու, ազգաշեն բոլոր նախաձեռնությունները քաջալերելու համար։


Ընկեր Կոզմոյանը հիմնարար նշանակություն ունեցավ, որպեսզի 2000, 2012 և 2018 թվականներին մեր «Գայանե» պարախումբը ելույթ ունենա Երևանի օպերայի և բալետի թատրոնում, Երևանի Հակոբ Պարոնյան թատրոնում, Սարտարապատում, Լենինականում, Ստեփանավանում, Դիլիջանում, Եղեգնաձորում և Ստեփանակերտում։


«Արգենտինահայ մշակութային միության բարեկամներ, ահա եկավ այն օրը, երբ ես Ձեզ կարող եմ դիմել ոչ միայն որպես գաղափարակից, այլև ավագ ընկեր։


Սիրելիներ, ճիշտ հարյուր տարի առաջ մեր տառապյալ Հայրենիքը երկունքի ցավերի մեջ էր, ինչպես կասեր Նաիրի Զարյանը 'կանգնած էր նա՝ իմ ժողովուրդը մութ վիհի եզերքին, իր հանճարի հազարամյա մարգարիտները ձեռքին…'


Հարյուր տարի առաջ էր, որ մեր երկիրը հառնեց մոխիրներից և անասելի առասպելական դժվարությունների գնով կայացավ, որպես պետություն, ունեցավ դրոշ, զինանշան, օրհներգ ու ապահովություն։ Մեր երկրի դարավոր պատմության նոր էջեր սկսեցին գրվել 70 տարի շարունակ, Հայաստանը դարձավ Սովետական մեծ ու հզոր երկրի գոհարներից մեկը», մեզ ասում էր թանկագին ընկեր Ռոմենը նոյեմբերի 29-ին ուղարկած նամակում:


«Եկեք այսօր շնորհավորենք Սովետական Հայաստանի ծննդյան հարյուրամյակը, բարի խոսքով հիշենք այն կերտողներին», ավելացնում էր ինքը՝ այն վերածնված և պայծառ Խորհրդային Հայաստանը կերտողներից մեկը։


Մեր տխրությունը անսահման է, բառերն՝ անզոր, մեր սիրտը շատ է ցավում: Բայց այս դժվար պահում, այս անփոխարինելի կորուստի դիմաց, ուզում ենք ասել որ ընկեր Ռոմենի հիշատակը միշտ վառ է մնալու յուրաքանչյուրիս համար:


Արգենտինահայ Մշակութային Միության ընտանիքը՝ երիտասարդաց միությունը, «Գայանե» պարախմբի անդամները, մեր կիրակնօրյա դպրոցի աշակերտներն և ուսուցչական կազմը, «Նոր Սեւան» թերթի և «Հայ Ձայնը» ռադիօժամի խմբագրական մարմինների ընկերները, տխուր ենք, լալիս ենք:


«Շնորհավորում եմ բոլորիդ, սեղմում Ձեր ազնիվ ձեռքը, ապրում այն հույսով, որ նորից կհանդիպենք Հայաստանում, նույն ոգևորությամբ ու կարոտով, ինչպես անցյալում», ասում էր ընկերը, Սովետական Հայաստանի 100 ամեակի կապակցությամբ գրած նամակում։


Մեզի համար այլևս նույնը չի լինի Հայաստան այցելելը:


Փոխանցում ենք «Արգենտինահայ Մշակութային Միության» խորին ցավակցություններն որդուն՝ Դավիթին, դստերը՝ Մելանյային, քրոջը, եղբորը, թոռներին, և Ռոմենի բոլոր հարազատներին եւ ընկերներին։


Թող հողը թեթև լինի քեզ վրա, սիրելի camarada Ռոմեն Կոզմոյանը:


Շարունակելու ենք նոյն պայքարը, հաղթանակը մերն է լինելու:

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page