top of page

Երևանից Բրյուսել տանող ճանապարհն անցնում է Անկարայով


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Հայաստանում իշխող լիբերալ ուժերը 1991թ.-ից մինչ օրս վարում են եվրոինտեգրման քաղաքականություն: Այս քաղաքականությունն արտահայտվում է նրանով, որ Երեւանը պարբերաբար Արեւմուտքի եւ Ռուսաստանի աջակցությամբ փորձում էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:


Քանի որ, Երևանից Բրյուսել տանող ճանապարհն անցնում է Անկարայով, Հայաստանը ԵՄ-ի կազմում ամբողջությամբ ինտեգրելու համար պաշտոնական Երեւանը պետք է կատարի Արեւմուտքի պարտադիր պայմանը, այն է՝ կարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի հետ:

Հենց այդ պատճառով էլ բոլոր իշխող ուժերը փորձել են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն Թուրքիան, օգտվելով իր դիրքից եւ քաշից արեւմտյան աշխարհում, առաջ է քաշել իր նախնական պայմանները: Խոսքը գնում է այնպիսի թուրքական նախապայմանների մասին, ինչպիսիք են Հայաստանի հրաժարումը Արցախից, Հայաստանի հրաժարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, և այլն։ Բացի այդ , Թուրքիան Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման նպատակով, խախտելով միջազգային իրավունքը, 1993 թ. հայտարարեց շրջափակում։ Այսպիսով, Թուրքիան պարզ հասկացրեց, որ Հայաստանի ինտեգրումը Արևմուտքին կանցնի թուրքական պայմաններով։


Հայաստանի երեք նախագահներից միայն նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց որոշակի արդյունքներ արձանագրել: Այսպես կոչված "ֆուտբոլային դիվանագիտությունը" շատերի համար թվում էր, թե ահա Սերժ Սարգսյանը Արևմուտքի և Ռուսաստանի աջակցությամբ կկարողանա թուրքերի հետ պայմանավորվել հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին "Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը" եւ "երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը", որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն, Թուրքիայի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով, 2010թ.ապրիլի 22-ին Սարգսյանը ստիպված եղավ ստորագրել հրամանագիր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը։


Այսպիսով, բոլորի համար պարզ դարձավ, որ նոր հարվածներ են սպասվում Հայաստանին և Արցախին։ Քանի որ արցախյան չլուծված հարցը դարձել է գլոբալ ծրագրերի խոչընդոտը: Նման դեպքերում գլոբալ ուժերը նախընտրում են ճնշում գործադրել թույլ կողմի վրա: Դա տնտեսական շահավետ եւ արագ գործընթաց է, համաձայնեք ավելի հեշտ է զոմբիացնել մարդկանց 2 մլն բնակչությամբ աղքատ երկրում եւ կաշառել Հայաստանի իշխող դասը, քան նույնը անել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ:


Գլխավոր հարվածը հասցվել է 2018 թվականին, երբ Արեւմուտքի աջակցությամբ իրականացվել է պետական հեղաշրջում: Արդյունքում՝ Հայաստանում իշխանության են նշանակվել հայատյաց մարդիկ, ովքեր Արցախը համարում էին ավելորդ բեռ: Հաջորդ քայլը եղավ 2020թ.-ի արցախյան դավադիր պատերազմը, որի արդյունքում ծաղրածու Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին։


Այսինքն՝ Արևմուտքի կողմից նշանակված և հովանավորվող Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, այսպես թե այնպես ամբողջությամբ կատարել են թուրքական բոլոր պահանջները։ Հանձնեցին Արցախը, մոռացան 1915 թվականի ցեղասպանության մասին: Հիմա արդեն կարելի է թուրքերի հետ խոսել հարաբերությունների կարգավորման մասին եւ անդամակցել Եվրամիությանը:


Այս պատմության մեջ կարևոր է նշել, որ լիբերալ ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը, -"Հայաստանի Հանրապետական կուսակցություն", "Դաշնակցություն", "Հայրենիք", "Բարգավաճ Հայաստան", "Միասնական Հայաստան" և այլն, բոլորը մեկ ձայնով կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց այլ կերպ, քան դա անում են հայատյաց Փաշինյանը: Հասարակության համար քարոզվում է այն գաղափարը, որ ավելի լավ է հարևանների հետ բարեկամություն անել, առևտուր անել, խաղաղ ապրել, քան հակամարտել։ Իսկ իրենց համար այդ լիբերալները հստակ պատկերացնում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով՝ Հայաստանն ավելի է մոտենում ԵՄ-ին անդամակցությանը և Հայաստանի թյուրքացմանը Վրաստանի օրինակով։


-----

Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page