top of page

Երկրաշարժ Թուրքիայում. կեղծավորություն, լոբբիզմ եւ արձագանք հայ հասարակության մեջ

Հրապարակում ենք "ԿԱՅԾ"-ի գործընկերների հոդվածը փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ:


Լև Հարությունյան, Կարեն Շանիկյան

"Կայծ" - 22.02.2023


2023 թվականի փետրվարի 7-ի առավոտյան ժամը 4:17-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի են ունեցել 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժեր։ Գրելու պահին զոհերի թիվը հասել է 50 հազարի։


Նախքան հոդվածի բուն թեմային անցնելը, ամբողջ խմբագրության անունից ցավակցում ենք բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ տուժել են այս հրեշավոր դեպքից:


Այն բանից հետո, երբ հայտնի դարձան ողբերգության մասշտաբները՝ Հայաստանում, միանգամից մի քանի կարծիք հայտնեցին այն մասին, թե ինչպես պետք է միջին վիճակագրական հայն ու հայկական պետությունը վերաբերվեին ողբերգությանը։ Քաղաքացիների առանձին ենթախմբեր ընդհանրապես հարց էին տալիս՝ "արդյոք՞ սա ողբերգություն է թե Աստծո դատաստան", բայց կրոնների իմպերիալիստական էության մասին կխոսենք մեկ այլ հոդվածում։


Մեր ընթերցողների համար մենք ցանկանում ենք այս հարցի վերաբերյալ տարբեր "ճամբարների" համառոտ և համեմատաբար մակերեսային վերլուծություն կատարել, որից հետո արդեն կարտահայտենք մեր դիրքորոշումը ։


Դիրքորոշում 1. "Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, Աստծո արդարությունն ու վրեժն է 1915–ի համար, Հայերը չպետք է կարեկցեն թուրքերին, քանի որ նրանք մեր հավերժական 'գենետիկ' թշնամիներն են. որքան վատ են թուրքերը, այնքան լավ հայերի համար":


Ինչ վերաբերում է "Աստծո արդարությանը", մենք թեև կարևոր ենք համարում ուրվագծել և ցույց տալ "հայտնի կրոնի" վերաբերմունքը նման բնույթի իրադարձությունների նկատմամբ, սակայն իմաստավորված չենք համարում խորանալ այդ դիրքորոշման դեմ հակափաստարկների մեջ։ Ինչով՞ էր մեղավոր հայ ժողովուրդը 1988 թվականին։ Ինչով՞ էր մեղավոր, որ ստացավ 30 տարվա կոռումպացված իշխանություն, որը կամաց-կամաց քանդում ու վաճառում էր Խորհրդային Հայաստանի բոլոր ձեռքբերումները։ Ինչու՞ են նավթն իրենց մոտ գտնում "Ադրբեջանի և Թուրքիայի հերետիկոսները", բայց ոչ մենք։ Եվ ինչու՞, քանի որ մենք գտնում ենք, որ Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք, մենք չենք ապրում նույնքան "ջերմոցային" պայմաններում, որքան հարուստ երկրների քաղաքացիները, որոնք ունեն իրենց հարստությանը համարժեք սոցիալական կյանքի բարձր մակարդակ: Ինչպես նշվեց վերևում, մենք կխոսենք կրոնների իմպերիալիստական էության և ստրկական բարոյականության մասին մեկ այլ հոդվածում: Որպես փոքր նշում, միայն նշում ենք, որ "կրոն" ասելով մենք նկատի ունենք հենց կրոնը, ոչ թե հավատքը:


Շատ ավելի կարևոր է վերլուծել թուրքերի և հայերի միջև "գենետիկ թշնամանքի" հարցը, քանի որ միմյանց ոչնչացնելու մեր փոխադարձ "գենետիկ հակվածության" մասին փաստարկը տասնյակ տարիներ պտտվում է հասարակության մեջ և այս պահին արդեն դարձել է ազգայնականների և այլ շովինիստների սիրելի հեքիաթը։


Գիտությանն այժմ հայտնի է մի երեւույթ, որը կոչվում է "գենետիկ հիշողություն"։ Հենց նրան են վկայակոչում տարբեր ուղղությունների ազգայնականները, երբ խոսում են տարբեր ազգությունների գենետիկ հիշողության մասին։ Սակայն եթե ուսումնասիրենք մասնագիտացված գրականությունը, կպարզվի, որ "գենետիկ հիշողություն" բառակապակցության մեջ "հիշողություն" բառը շատ փոխաբերական դեր ունի. գեներում, որպես այդպիսին, չկա ոչինչ, ինչը թույլ կտա գոնե ինչ-որ հավանականությամբ որոշել մարդու մշակութային պատկանելությունը կամ քաղաքական հայացքները։ "Հիշողություն" բառը նշանակում է միլիոնավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում առաջացած վարքի տարբեր ձևեր, որոնք, ապացուցելով, որ արդյունավետ են որոշակի գենոտիպի գոյատևման համար, շարունակել են տարածվել ամբողջ բնակչության շրջանում: Դրանց թվին կարելի է վերագրել, օրինակ, նորածինների անգիտակցաբար կուրծքը ծծելը։


Գենետիկական "հիշողությունը" չի ձևավորվում նախորդ փորձը գեների մեջ" դրոշմելով", և ոչ մի իրադարձություն, որքան էլ տրավմատիկ լինի, ի վիճակի չէ "սեպ" մտցնել կենսաբանական այս օրենքում: Հակառակ դեպքում, մենք պարզապես կունենայինք նախորդ բոլոր սերունդների փորձը, որոնք, օրինակ, զանգվածաբար զբաղվում էին ագրարային տնտեսությամբ, կրակ էին ստանում, գործիքներ ստեղծում, զբաղվում շինարարությամբ և որսով։ Այնուամենայնիվ, այս ամենը, չնայած այն բանին, որ մարդկությունը բնական ճանապարհով կրակ է արդյունահանել մոտ 400 հազար տարի, մենք պետք է սովորենք:


"Գենետիկ" տերմինը ազգամիջյան թշնամանքի հետ չի կարող կապված լինել, մանավանդ որ այն հեշտությամբ բացատրվում է միջազգային կապիտալի զարգացման օրինաչափություններով։

Հաջորդը, մենք կվերլուծենք թուրքերի մահվան հարցում հայերի և Հայաստանի շահի հարցը։


Հասարակ մարդասիրության տեսանկյունից մի մարդ չի կարող, չպետք է և իրավունք չունի ուրախանալ մյուսի վշտով։ Մենք լիովին աջակցում ենք մարդու և հասարակության նկատմամբ այս մոտեցմանը։ Այնուամենայնիվ, եկեք թույլ տանք մեզ այս հոդվածում անդրադառնալ չոր նյութապաշտության ավելի "ցինիկ" կատեգորիաներին, ինչպես կարող է թվալ:


Սկզբի համար պետք է առանձնացնել Հայաստանի ժողովրդի շահերը հայկական պետության շահերից։ Հայկական պետությունը, ինչպես ցանկացած այլ օլիգարխիկ պետություն, սեփական ժողովրդին վերաբերվում է ինչպես սպանդի ոչխարների։ Տեղական (և ոչ միայն) կապիտալը սպասարկող պետական մեքենայի համար աշխատուժը միայն վառելիք է, ոչ ավելին։ Օլիգարխները հայրենիք չունեն եւ կապիտալը չի տարբերակում ազգությունները։


Մյուս կողմից, կա գործոն, որ հայ ժողովուրդը ցավագին է հիշում թուրքական ազգայնականության դրոշի ներքո իրականացված ցեղասպանության մասին և խիստ բացասական է վերաբերվում այն ամենին, ինչը թուրքական է և նույնիսկ հիշեցնում է Թուրքիան։ Ավելին, հայկական պետության անշնորհք շարժումները դեպի Թուրքիայի հետ մերձեցում բարձրացնում են առանց այդ էլ հզոր ազգայնական տրամադրությունները հասարակության մեջ ։


Մինչդեռ օլիգարխիան, որը ցանկանում է իր բիզնեսին ավելացնել էժան թուրքական իմպորտը, ձգտում է տնտեսական համագործակցության նշմարվող հեռանկարներին՝ հակառակ իր հիմնական կերային բազայի (հայ ժողովրդի) կամքին ։


Արդյունքում, իրենց թուրք գործարար կոլեգաներին "հաճոյանալու" համար Հայկական օլիգարխիան, ի դեմս պետության, օգտագործում է բնական աղետը և մարդասիրական օգնություն է ուղարկում, որը հավաքվել է նրանց կերային բազայի փողերով։ Ընդ որում, երբ կերային բազան վրդովվում է դեռ վերջերս "գենետիկ թշնամուն" օգնելու համար, օլիգարխիան քողարկվում է հասարակ մարդասիրությամբ և անմեղ թուրք երեխայի արցունքով, որը իհարկե աղերս չունի Էրդողանի ֆաշիստական քաղաքականության հետ, մտքում պահելով մոտալուտ եկամուտների մասին իր հաշվարկները ։


Թե ինչու՞ նույն մարդասիրության նկատառումներից ելնելով՝ հայկական պետությունն ու բարերար օլիգարխները չեն զբաղվում իրենց երկրի երեխաների ու քաղաքացիների՝ բուժման, կրթության համար բավարար միջոցներ չունեցող ընտանիքների, նեղ մեկ սենյականոց բնակարաններում ապրող բազմազավակ ընտանիքների բարեկեցությամբ, մնում է միայն կռահել։

Որտեղ՞ էր, օրինակ, հայոց պետականության և նրա օլիգարխիայի անկեղծ մարդասիրությունը, երբ նրանք փորձում էին խաբեությամբ դրդել 44-օրյա պատերազմից եկած պատանիներին ստորագրել որևէ վնասվածքների բացակայության մասին փաստաթղթեր, որպեսզի նրանց նորից ուղարկեն ռազմաճակատ։ Որտեղ՞ էր այդ բարեսիրտությունը այն ժամանակ, երբ հաշմանդամությամբ վերադարձած պատանիներին որպես փոխհատուցում վճարում էին առավելագույնը 72 հազար դրամ։


Այս բոլոր անհարմար հարցերին ոչ հայ օլիգարխիան, ոչ էլ պետությունը մարսելի պատասխաններ չունեն։ Եվ այդպիսով ավելի բարձր է հարկավոր այդ հարցերը տալ:


Եվ այսպես, Հայաստանն ու հայերին բաժանելով երկրի տեր օլիգարխների ու հասարակ քաղաքացիների, մենք նույնը պետք է անենք Թուրքիայի հետ։ Ըստ այդմ, շարունակելով այս գիծը, պետք է հասկանալ, որ "սովորական թուրք երեխան" տուժել է ոչ այնքան երկրաշարժից, որքան թուրքական իշխանությունների քվորական քաղաքականությունից, չէ որ հենց դա է հանգեցրել զանգվածային զոհերի, չէ որ հենց իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, ովքեր երկրում շինարարական բիզնես ունեին, ցանկացան տնտեսել սեյսմավտանգ գոտում շինարարության վրա: Ընդ որում լկտիություն ունենալով նաև քաղաքացիներին թալանել այսպես կոչված "երկրաշարժի հարկի" միջոցով։ Այսինքն՝ Թուրքիայի ժողովուրդը նույնքան թուրքական իշխող դասի ագահ ու արկածախնդիր քաղաքականության զոհն է, որքան հարևան Հայաստանի ժողովուրդը։


Եվ այսպիսով ինչ՞ ունենք։ Հայերը, որոնք իրենք են տառապում օլիգարխիայի ճնշումից, չեն ցանկանում օգնել նրանց, ովքեր տառապում են օլիգարխիայից ոչ պակաս։ Ընդ որում, իշխանությունն ինքը, հակառակ ժողովրդական տրամադրություններին, "մարդասիրության" դրոշի ներքո կեղծավոր կերպով օգնում է մեկ այլ երկրի օլիգարխիային ուղղել իրենց սխալները՝ չցանկանալով նույն "մարդասիրության" դրոշի ներքո օգնել սեփական ժողովրդին, որն ամեն օր տառապում է իր օլիգարխիայից։ Այս ամենով հանդերձ, որպես հետևանք, մենք ստանում ենք մի ժողովուրդ, որը դեռևս "գենետիկ թշնամանքի" մասին հեքիաթների տպավորության տակ սկսում է ատելությամբ ներծծվել ոչ այնքան իրական իշխանության՝ օլիգարխիայի հանդեպ, որը փաստացի տիրապետում է ամբողջ երկրի տնտեսությանը, որքան նրա պաշտոնական ներկայացուցչության կառավարության հանդեպ՝ բարձրացնելով ծայրահեղ աջ ազգայնական տրամադրությունները։


Դիրքորոշում 2 . "Եկեք օգնենք. Սրանք դժբախտ մարդիկ են, ովքեր դժվարության մեջ են, և նրանք, անկախ այլ հանգամանքներից, օգնության կարիք ունեն:»


Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի կառավարությունը փորձում է ցույց տալ, որ գնացել է հենց այդ ճանապարհով։ Սակայն, ինչպես արդեն նկարագրված է, հայկական իշխանությունների օգնության մեջ ոչ մի կաթիլ մարդասիրություն չկա, դա ընդամենը պոպուլիզմ է, որի քողի հետեւում թաքնված է կապիտալի չոր հաշվարկ։


Բացի այդ, չմոռանանք, որ այս օրերին չճանաչված Արցախի Հանրապետության հայերը գտնվում են Թուրքիայի "կրտսեր եղբոր"՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված գրեթե լիակատար շրջափակման մեջ։ Այնտեղի ժողովուրդն էլ մարդասիրական օգնության կարիք ունի, որը ոչ ոք չի կարող տրամադրել, բացի Հայաստանից։ Իսկ նա այդ ժամանակ օգնում է 44-օրյա պատերազմի և Արցախի ներկայիս շրջափակման կազմակերպիչներից մեկին։ Եվ հիմա պատկերացրեք, թե դա ինչ տեսք ունի Արցախի շարքային բնակչի համար, ում աչքի առաջ տնտեսապես և քաղաքականապես խեղդում են իր հայրենիքը մի կողմից, մինչդեռ նրա կառավարությունը մյուս կողմից օգնում է Ադրբեջանին փաստացի հրահրողին։ Ընդ որում՝ օգնում է՝ վերցնելով նաև այն ռեսուրսները, որոնք հավաքվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանին ու Արցախին օգնելու համար։ Բացատրական բառարանում կարելի է գրել նոր նկարագրություն "ազգային դավաճանություն" արտահայտության համար, ոչ այլ կերպ:


Այսինքն՝ հայ զինվորների կյանքի ու առողջության գնով խնայված և աշղարհի հայության համատեղ միջոցներով հավաքված մարդասիրական օգնությունն ուղարկվում է մի պետություն, որն էլ 18-ամյա տղաներին վերածել է պատերազմի զոհերի, որոնցից շատերը մինչ օրս սպասում են անվասայլակների, պրոթեզների և վետերաններին անհրաժեշտ այլ պարագաների։ Եվ նրանք հետևում են, թե ինչպես է այն, ինչ նախատեսված էր իրենց և իրենց զոհված ընկերների համար, գնում մի պետություն, որի պատճաով էլ նրանք գտնվում են այդ կարիքի մեջ:


Իսկ ինչու՞ այս երկու տարիների ընթացքում այդ պահեստների պարունակությունը վետերանների մոտ կամ հայկական բանակի հաշվեկշռում չի հայտնվել։ Քանի որ բանակի և հիվանդանոցների մատակարարման պետական պայմանագրերը բազմամիլիոնանոց շահութաբեր բիզնես են, և մատակարարող մարդիկ իսկապես չեն ցանկանում, որ իրենց հաճախորդը անվճար ինչ-որ բան ստանա՝ շրջանցելով մատակարարումները: Ըստ այդմ, կարիքի պահին լիքը պահեստները չէին դատարկվում։ Իսկ դրա դիմաց, ճիշտ մարդիկ շարունակում են հարստանալ:


Եվ այսպես, եզրակացություն երկրորդ դիրքորոշման վերաբերյալ. անշուշտ, մեզ համար հաճելի է տեսնել համերաշխություն հայ և թուրք ժողովուրդների միջև, բայց պետք է հասկանալ, որ մեր իրականության մեջ նման դիրքորոշումը հանդիսանում է օլիգարխիկ հաշվարկի բարոյական կոծկում: Ասելով այն մասին, որ որ Թուրքիային այնուամենայնիվ պետք է օգնել, հարկավոր է շատ "բայց"-եր դնել ։


Երրորդ դիրք. "կարեկցում ենք բարոյապես, բայց չենք օգնի։"


Տեխնիկապես դա ամենևին էլ դիրքորոշում չէ, այլ ընդամենը դիրքորոշում ընդունելուց հրաժարական։ Նման մոտեցումն այս իրավիճակում կենսունակ չէ, քանի որ Հայաստանի և Թուրքիայի օլիգարխիաները նպատակ ունեն՝ բիզնես հիմնել միմյանց հետ և դրանից գումար ստանալ, որպես կանոն, ժողովրդի հաշվին: Նրանք ամեն ինչ կօգտագործեն այդ նպատակին հասնելու համար: Ընդ որում միաժամանակ՝ հայ ժողովրդին սովորեցնելով ատել թուրքերին, երբ դա օլիգարխներին ձեռնտու է: Իսկ պետությունը, որ փաստացիորեն օլիգարխներին է պատկանում, կօգնի հենց այդ թուրք ժողովրդին՝ իր թուրք գործընկերներին "հաճոյանալու" համար։


Իրականում, "կարեկցում ենք, բայց չենք օգնի", դա ձեռնպահություն է ցանկացած արձագանքից, մի տեսակ "արմատական չեզոքություն": Եվ այստեղ պետք է հասկանալ, որ այն հարցերում, թե ինչ է կատարվում մեր երկրի տնտեսության և արտաքին քաղաքականության հետ, և ինչպես է իշխանությունը տնօրինում մեր հարկերը, լռել չի կարելի։ Ի վերջո, ցանկացած անգործություն ժողովրդի կողմից դա լուռ համաձայնություն է:


Խմբագության դիրքորոշում.


Մենք համակողմանիորեն ցավակցում ենք Թուրքիայի ժողովրդին, բայց միևնույն ժամանակ արհամարհում ենք Թուրքիայի բացահայտ մարդատյաց և բացահայտ ֆաշիստական կառավարությանը, որը թույլ է տվել նման կամայականություններ և թքած ունի այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է սեյսմավտանգ գոտում շինարարությունը (հարկ է նշել, որ Հայաստանում իրավիճակը մոտավորապես նույնն է) ։


Այո, այսօրվա Թուրքիան երիտթուրքական և քեմալական գաղափարախոսությունների ժառանգորդն է և, համապատասխանաբար, հակահայկական պետություն է, ոչ պակաս, քան Իսրայելը՝ հակաարաբական։ Բայց Թուրքիայի ժողովուրդն իր իշխանությունների արարքների համար պատասխանատու է ոչ ավելի և ոչ պակաս, քան հայ ժողովուրդն իր իշխանությունների արարքների համար։ Եվ միևնույն ժամանակ, որպես հետևողական մատերիալիստներ, մենք ստիպված ենք հիշեցնել, որ իրավականությունը դա իշխող խավի կամքն է, բարձրացված առ օրենք, այսինքն, ինչ էլ որ անի ցանկացած կառավարություն, այն միշտ դա անում է կամ բնակչության աջակցությամբ, կամ լուռ համաձայնությամբ:


Լավ, դիրքորոշումը պարզ է, բայց ի՞նչ անել:


Մենք գտնում ենք, որ Հայաստանի կառավարությունը պետք է օգներ տուժածներին, բայց բացառապես բոլոր աշխատողների միջազգային համերաշխության բացահայտ հեռարձակվող գաղափարով՝ հավասարեցնելով թուրք և հայ բանվորներին կամ գոնե թուրք ու հայ՝ նշելով, որ բոլորս, մարդիկ ենք մեր խնդիրներով, հոգսերով, ընտանիքներով, քույրերով ու եղբայրներով, կանանցով ու երեխաներով, մարդկանցով, որոնց համար մենք պատասխանատու ենք և սիրում ենք: Այդ դիրքորոշումը պետք է բացահայտ հեռարձակվեր ինչպես Թուրքական, այնպես էլ հայկական կողմին ։


Մենք գտնում ենք, որ Հայաստանից օգնությունը պետք է ուղարկվեր այն միջոցներով, որոնք այս կամ այն կերպ ստացվել էին մեր օլիգարխների գրպանից, որոնք այսպես թե այնպես մեկուսացնում են իրենց գրպաններում Հայաստանում աշխատողների աշխատանքից ստացված շահույթը ։


Եվ, վերջապես, մենք գտնում ենք, որ նախ պետք է լավանա հայաստանցի աշխատավորի վիճակը, և այլ երկրներին օգնություն ուղարկելուց առաջ արժե նայել ժամանակակից հայ աշխատավորի կենսապայմաններին, որոնք դեռ գնաճի վերջին ալիքներից առաջ արդեն իսկ չէին բավականացնում արժանապատիվ ապրելու համար։ Եվ արժեր նայել նաև շրջափակված Արցախի հայերին, որոնց հարցն արդեն երկուսուկես ամիս է ինչ չի լուծվում։ Ոչ պակաս, արժե ավելի ուշադիր նայել պատերազմի հերոսներին, ովքեր ամեն ինչ հայրենիքի համար դնելով և կորցնելով ապագան, մնացին առանց աշխատելու հնարավորության և ստանալով խղճուկ փոխհատուցում հավերժ տրված երջանկության և բարեկեցության փոխարեն, այժմ ստիպված են քարշ տալ թշվառ գոյությունը՝ սպասելով "փշրանքներին Տիրոջ սեղանից"։


Ըստ էության, այս ամենը ձեռնտու լինելով հայկական օլիգարխիկ պետականությանը՝ իր խաղալիք ինքնիշխանությամբ, ի դեմս ներկայիս հայկական կառավարության, որը սպասարկում է տեղական և միջազգային կապիտալի շահերը, ամեն տարի ավելի ու ավելի է մերկացնում օլիգարխիայի գազանային քմծիծաղը, չկարողանալով այն այլևս զսպել։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page