top of page

Եվրոպան գազան է եւ ավազակ

Արևմուտքը պետական հեղաշրջումներ է կազմակերպում, տապալում և ձևավորում իրեն հարմար նոր կառավարություններ:

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


Մեծ հայ գրող Ա. Իսահակյանը 1920թ.-ին գրել է Եվրոպայի մասին, -"Եվրոպան գազան է և ավազակ":


Այսօր արդեն 2021 թվականն է, բայց Եվրոպան շարունակում է նույն գազանն ու ավազակը լինել: Դրա հաստատումն է դարձել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասի հայտարարությունը՝ Աֆղանստանի ֆինանսական աջակցության հնարավոր դադարեցման մասին: Մասնավորապես, Հայկոն ասել է հետեւյալը, "Մենք ամեն տարի 430 միլիոն եվրո ենք տալիս։ Մենք այլեւս ոչ մի ցենտ չենք տա Աֆղանստանին, եթե թալիբներն ամբողջությամբ գրավեն այդ երկիրը, շարիաթի օրենքներ մտցնեն, եւ երկիրը խալիֆայություն դառնա":


Ի՞ նչ է տեղի ունենում: Եվրոպայի ամենահարուստ եւ առաջատար երկիրը, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի օկուպացիոն բանակը, առանց ամաչելու ամբողջ աշխարհին հայտարարում է իր գաղութատիրական քաղաքականության մասին: Արևմտյան իմպերիալիզմն օրեցօր ավելի է լկտիանում: Արեւմտյան տերությունները, վարկերի համակարգի եւ տարբեր հիմնադրամների միջոցով, որոնք նրանք անվանում են "օգնություն", պետությունների մեծ մասը վերածեցին իրենց նոր կիսագաղութների:


Այսօր իր կապիտալի, ֆինանսական հոսքերի շնորհիվ Արևմուտքը պետական հեղաշրջումներ է կազմակերպում, տապալում և ձևավորում իրեն հարմար նոր կառավարություններ: Բացեիբաց միջամտում է այլ երկրների գործերին, թելադրում իր կամքը: Խոսքը միայն Աֆղանստանի մասին չէ, այս թեմային է վերաբերում նաև Հայաստանը: Եվրոպական երկրները 30 տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայաստանի կառավարության գործունեությանը, վարկերի միջոցով ծածկել են երկրի բյուջեի դեֆիցիտը, սակայն այդ ֆինանսական միջոցները սահմանափակ են եղել։ Քանի որ Հայաստանը Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի գլխավորությամբ հրաժարվում էր Արևմտյան ցանկությամբ լուծել Արցախի հարցը, այսինքն՝ հանձնել Ադրբեջանին։ Այս 30 տարիների ընթացքում Հայաստանն այնքան կախյալ է դարձել Արևմուտքից ֆինանսական առումով, որ երբ 2018 թվականին Արևմուտքը պետական հեղաշրջում կազմակերպեց, Սերժ Սարգսյանի իշխանությունը չկարողացավ պաշտպանվել: Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր, որ եթե ձերբակալեն Արևմուտքի ծաղրածու Փաշինյանին, ուրեմն Արևմուտքը կպատժի Հայաստանին: Ինչ-որ եվրոպական "Հայկո Մաս", ոտքի կկանգնի ու կասի, եթե Սարգսյանը Փաշինյանին չազատի, ապա Արևմուտքը վարկեր չի տա: Իսկ առանց Արևմտյան վարկերի Հայաստանի կառավարությունն ի զորու չէ աշխատել: Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր դա, հասկանում էր նաև այն, որ իշխող դասի շատ ներկայացուցիչներ իրենց հայացքներով արևմտամետ են, այսինքն՝ Ս.Սարգսյանը Արևմուտքի հետ առճակատման հենարան չուներ։


Արևմտյան խամաճիկ Փաշինյանը հիանալի կատարեց Արևմուտքի ցանկությունները՝ ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը և փոխանցեց Ադրբեջանին: Այն բանի համար, որ Փաշինյանը լավ ենթարկվում է Արեւմուտքին, Արեւմուտքն ավելացրել է վարկավորման գումարները: Եվրամիությունը Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի: Այդ պարտքի դիմաց հայ ժողովուրդը դեռ թանկ կվճարի:


Հայ գրող Ա. Իսահակյանը ականատես է եղել, թե ինչպես է "քաղաքակիրթ" Եվրոպան օգնել թուրքերին ոչնչացնել հայերին: Այդ իսկ պատճառով գրողը նման արդարացի բացասական վերաբերմունք ունի Եվրոպայի նկատմամբ: Եվրոպական գազանից եւ ավազակներից ինչ-որ լավ բան հավատալն ու սպասելը նշանակում է հանցագործություն կատարել պատմության եւ ժողովրդի առջեւ:

Comentários


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page