top of page

Հայերի Ցեղասպանությունընոր Պատմական` «Գենեոլոգիական», Մոտեցման Լույսի Ներքո

«Անցյալը բնորոշելու և այն ներկայացնելու ձևը կազմավորում է ներկայի և հեռանկարների մեր ըմբռնումը»: Էդվարդ Սաիդ, պաղեստիցի մտավորական

Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Խնդիր, որ դեռ կարոտ է լուծման… Գտնվելով հարյուրամյակի նախաշեմին, մի ամսաթվի` 1915 թվականի Ապրիլի 24 –ի, որ խորհրդանշում է Օսմանյան Կայսրության և Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված Ցեղասպանության սկիզբը, որին զոհ գնաց հայ ժողովուրդը, կազմակերպվող միջոցառումները կգրավեն հասարակության ուշադրությունն ու դեպի այն կուղղեն միջազգային հասարակական կարծիքը:

Հինգ մայրցամաքներում բնակվող զոհերին, փրկվածներին ու նրանց սերունդներին հարգանքի տուրք կմատուցվի, նրանց կսատարեն, առավելապես այն երկրներում, որտեղ սփռված են եղեռնի հետևանքով կազմավորված հայկական համայնքները: Անկասկած, բոլոր միջոցառումների կենտրոնը կլինի Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մայրաքաղաք Երևանում Ծիծեռնակաբերդի Հուշարձանը կդառնա աշխարհի տարբեր մասերից ժամանած պատգամավորությունների ու մարդկային անվեջանալի հոսանքի նպատակակետը:

Տարբեր պետությունների պաշտոնական պատգամավորություններ կշփվեն տարբեր համայնքների ներկյացուցիչների հետ, տարբեր ազգերի պատկանող անձանց ու նաև անհատականությունների հետ, երկարակյաց ականատեսների ու զոհերի նոր ժառանգների հետ… բոլորը կընդունվեն իշխանությունների ու հայ ժողովրդի կողմից, կլինեն անհամար ու արտակարգ հանդիպումների անմոռաց պահեր:

Զգացմունքայնությունն, իհարկե, կենտրոնական տեղ կգրավի բոլոր հանդիպումներում, առանց բացառելու նաև մտորումները` կատարվածի տրամաբանական վերլուծությամբ: Մայր Հայրենիքում կհավաքվեն մտավորականներ, պետական ծառայողներ, կրոնավորներ, գործարարներ, լրագրողներ, արևստագետներ, ուսուցիչներ ու բանվորներ, մի խոսքով` ամենատարբեր մակարդակների ու ձևավորման, տարբեր ազգերի ու հասարակական շերտերի շահերը ներկայացնող, ամենատարբեր աշխարհահայցքներ ու գաղափարներ կրող խմբեր ու անհատներ, որոնք կարող են լինել միմյանց լրացնող, կամ հակամարտ, համապատասխանող կամ անհամեմատելի:

Այս համատեքստում պատմական անցքերի հաստատումը, դրանց բնորոշումը որպես ցեղասպանություն և արդարության պահանջը` կլինեն ներկայացվելիք բոլոր ելույթների ընդհանուր հայտարարը: Նման դիրքին, իհարկե, կջանա մարտահրավեր նետել Թուրքիան, որ, այդ ամսաթվի մոտեցմանը զուգահեռ, ավելի կակտիվացնի իր ժխտողական քաղաքականությունը և ժխտողական գաղափարների տարածումը:

Այս միջոցառումների մասնակիցների մեջ մեծամասնություն կկազմեն Հայերի Ցեղասպանության փաստի հաստատման ու վավերացման գերակայության դիրքերից մոտեցողները, ովքեր հայ ժողովրդի կրած տառապանքները բացատրում են լոկ գաղափարական տեսանկյունից: Մենք ի նկատի ունենք մասնավորապես տեսակետները, որ մշակվել են այն տեսությունների հիման վրա, որոնք առաջնային են համարում հակամարտության գաղափարը, նույնիսկ հաստատում դրա առանձին, մեկուսացված գոյությունն` անկախ այն հասարակական և տնտեսական կապերից, որ զարգացել և գոյություն ունեն մարդկային փոխհարաբերությունների մեջ: Մեր դեպքում դրանք ազգայնամոլական, օտարատյացության, կրոնական ոլորտի հակամարտության կամ ռասիսիտական այլ բնույթի հնացած մոտեցումներ են, կամ` դրանց բոլորի միացյալ ընդհանրությունը և այս տեսակետը կենտրոնացված է միայն հանցագործության ձերբազատման մեջ Թուրքիայի, որպես միակ մեղսակիր պետության պատասխանատվության վերլուծության վրա:

Այս ձևով, նշված մոտեցումներից ելնելով, ստեղծվում են հերմենեվտական` բացատրական, սահմանափակ առաջարկներ, որոնցում հաշվի չեն առնվում Ցեղասպանության ձերբազատման պահին ամրևմուտքի առաջատար, քաղաքակրթող կարևոր դերը Ասիայի Հարավ-արևմտյան մասում:

Ավելորդ չէ նշել, որ այս մոտեցումը բավական հաջողությամբ է գործում, քանզի Եվրոպայի կապիտալիստական հզոր պետություններին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին ազատում է պատասխանատվության իրենց բաժնից` ինչպես Եղեռնի ընթացքում, այնպես էլ մինչև այժմ, գործում է նշված հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ արդար դատաստանի բացակայությամբ և ժխտման քաղաքականությյամբ, որ շարունակվում է մինչև մեր օրերը:

Վերը նշվածից ելնելով է, որ անհրաժեշտ ենք համարում հայ ժողովրդին` իր ամբողջության մեջ, ինչպես նաև իրենց իսկ կողմից բերձրացված Մարդասիրական Արդար Խնդիրներին համերաշխություն ցուցաբերող ժողովրդական ճակատին իրատեսական բացատրություն առաջարկել ձերբազատված բնաջնջման քաղաքականության սխեմայի վերաբերյալ` իր բոլոր մանրամասներով, ի հայտ բերելով ոչ միայն կատարողներին, այլև բոլոր այն ուժերին, որոնց մտահղացումով կազմակերպվեց բնաջնջումը, ուժերին, որոնք թույլ տվեցին, որպեսզի այն ի կատար ածվի ու նաև այն ուժերին, որոնք կոնկրետ նյութական օգուտ քաղեցին այդ սահմռեկուցիչ դեպքերից ու թաքնված մնացին:

Հակահեգեմոնիկ, ընդարձակված տեսանկյունից այս մոտեցումը, Եղեռնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում, մի հարց է, որ անհրաժեշտ է լուծել Եղեռնի զոհերի բոլոր հետագա սերունդների համար, ներկայացնելով մարդասիրական, հակագաղութային, և հակաիմպերիալիստական հավելումները:

Ինչո՞ւ է անհրաժեշտ լուծել խնդիրը

Ցեղասպանությանը նախորդած դեպքերի, դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների և այն օրերից հետո մինչև այժմ կատարված և կատարվող դեպքերի ուսումնասիրությունը կասկածի տեղիք չեն տալիս: Բարի կամքի տեր անձանց, քաղաքացիական համերաշխություն արտահայտող հասարական կազմակերպությունների անջատ, միմյանցից անկախ գործելու, ինչպես նաև միջազգային ասպարեզում իրադրությանը համապատասխան պետական քաղաքանության պայմաններում, թուրք-օսմանյան իշխանության տակ գտնվող հայ ժողովրդի վիճակն այդ տարածաշրջանում ծառայեց արևմտյան իմպերիալիստների շահերին` արդարացնելով և օրինականացնելով նրանց զավթումները մշտապես գործուն` «ի պաշտպանություն տառապող փոքրամասնությունների» կարգախոսով:

19-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական հզոր տերությունների Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայ և այլ ժողովուրդների ազգային ատագրական արդար ձգտումներին ուղղված հիմնական խթանիչ գործոնը պետք է դիտարկել, այսպես կոչված` Արևելյան Հարցի շրջանակներում: Սա է այն ձևը, որով բրիտանացիները, ֆրանսիացիները, գերմանացիներն ու ավստրո-հունգարացիները բաժանում էին իրենց ազդեցության ոլորտներն ու տարածքները Օսմանյան Կայսրության մասնատման պայմաններում:

Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո էլ` տարաբախտ արևմտահայերի կոտորածների շարունակության պայմաններում, հաղթանակած երկրների կողմից հայոց ճակատագրի հարցի նկատմամբ անըմբռնողական վերաբերմունքի բացահայտ ապացույց է այն կարճ ճանապարհը, որ տարավ 1920 թվականի օգոստոսի Սևրի խոստումներից մինչև 1923 թվականի հուլիսի Լոզանի պայմանագիրը: Հանուն սեփական շահերի փաստերի դեմ աչք փակելու այլանդակ քաղաքականության շրջանակը շուտով աճեց` ընդհուպ մինչև Ցեղասպանություն կատարած պետության հետ ռազմավարական դաշինքն ու հենց այդ պետության կողմից որդեգրած ցեղասպանության փաստի ժխտումը:

Այս առումով, «մարդասիրական» անվան տակ քողարկվող խորամանկ հնարքը, որպես այլ պետությունների ներքին գործերին և իրենց տարածաշրջանից հեռու գտնվող երկրների հակամարտություններին միջամտելու հարմար միջոց ոչ սկսվել էր, ոչ էլ վերջացավ հայերի դեպքով: Այն անցյալ դարի ընթացքում շարունակվեց աշխարհի տարբեր ծայրերում և չի դադարում միչ օրս: Այս նույն դաշնակից պետություններ, այժմ ԱՄՆ-ի ավելի ու ավելի բացահայտ նախաձեռնությամբ, միջամտում են այլ ազգերի ներքին գործերին, զավթում են տարածքներ, շահագործում են բնական ռեսուրսները, քողարկվելով ազգային փոքրամասնություններին ճնշված ժողովուրդներին բռնակալ կառավարիչներից ազատելու նույն կեղծ «փաստարկներով»:

Ահա մեր հարյուրամյակի ընդամենը մի քանի տարիների օրինակներ. ներխուժումներ Աֆղանստան, Իրաք, Լիվիա, Փղոսկրի Ափ և Հայիթի, բացի դրանից` Իրանին, Սիրիային, Հյուսիսային Կորեային, Կուբային և Վենեսուելային ուղղված մշտական սպառնալիքներ և Պաղեստինի ժողովրդի արդեն մի քանի տասնամյակ տևող պայքարի ճնշումներ: Ելնելով վերը նշվածից, չափազանց անհրաժեշտ է դառնում վերանայել արևմտաեվրոպական պետությունների դերը հայ ժողովրդի ողբերգության հարցում, հատկապես, եթե այդ ողբերգությունը շահարկվում է ամրապնդելու համար ոչ միայն իրենց արդարացման հեռանկարը, այլև, երկերեսանիորեն, մարդասիրական արժեքների պաշտպանների պատվանդանին բարձրանալու նպատակով խորհրդանշական միավորներ հավաքելու միջոց:

Ցեղասպանության պատասխանատու Օսմանյան Թուրքիայի հետ մեկտեղ, այդ մեծ ոճրագործության 100-ամյակին, նույն հարթակի վրա պետք է բերվեն նաև խորհրդատուները, դաշնակիցները, ֆինանսավորողները, այդ ոճրագործ պետությունը պաշպանողները, այսինքն` եվրոպական, իսկ հետո նաև ամերիկյան իմպերիալիզմի ներկայացուցիչները:


Եթե դա չարվի, գաղափարական կամ քաղաքական շահերի, հայացքը միայն Թուրքիայի պատասխանատվության վրա կենտրոնացնելու կամ որևէ այլ պատճառով, դարձյալ թույլ կտանք, որ իմպերիալիստական հզոր տիրությունների ներկայացուցիչները և նրանց իշխող դասակարգի «մտավորականները» շարունակեն շահարկել Եղեռնի զոհերի հիշատակը և առանց հաշիվ տալու պատմական պատասխանատվության իրենց բաժնի համար, թույլ կտանք, որ միավոր ավելացնեն իրենց «մշակութային» ու «կրթական» մակարդակի «գանձանակը», որ այժմ օգտագործում են Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի ժողովուրդների դեմ մշտական ագրեսիաների համար:

Արևմտաեվրոպական երկրների խաղացած դերի այսպիսի կեղծված պատկերի, որ ձեռնտու է ագահ մոնոպոլիստական բուրժուազիային, բացահայտելը` կնշանակի ի ցույց դնել Հայոց Ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված և կատարվող այլ եղեռագործություններին սրանց մեղսակցությունը: Սա է մեր զոհերին հարգանքի տուրք մատուցելու իրական ուղին: Ինչո՞ւ է հարկավոր լուծել այս խնդիրը Արևմտյան այս քողարկված ռազմավարության խճողվածքը քանդելու պարտականությունը մերն է ու չի կարող վստահվել ուրիշ մեկն: միևնույն ժամանակ դա ներդրում կհանդիսանա քաղաքականապես և մշակութային առումով ապօրինականացնելու համար իմպերիալիստական ուժերը, որոնք իրենք իրենց համաշխարհային քաղաքակրթիչի դեր են վերագրում, մարդկությանը պարտադրելով իրենց նյութական շահերի առավելությունն ի հաշիվ բոլոր մյուսների բարեկեցության:

Այսպիսով, Եղեռնի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում, կարծում ենք, որ կարևորագույն նշանակություն ունի մեր տեսանկյունից ներկայացվող այն պատճառների բացահայտումը, որոնք հանգեցնում են Ցեղասպանության և Մարդկության դեմ Կատարվող Հանցագործությունների: Այդ ոճրագործությունները, լինելով կապիտալիզմի ընդերքից ծնված ու զարգացած, իրագործվում են բուրժուական կառուցվածքի պետության կողմից իրականացվող ահաբեկչության միջոցով, ճնշման շարունակական քաղաքականությամբ, որ որոշակի պահին կարող են հասնել խելահեղության մակարդակի, երբ իշխող շրջաներն իրենց այնքան էլ վստահ չեն զգում ժթղթվուրդների վրա ճնշման ու կեղեքման զանազան ձևերի կիրառման մեջ: Ինչո՞ւ մենք Չորս միձուլվող գործոններ մեզ վրա են դնում պատմության վերաիմաստավորման պատասխանատվությունը: Որո՞նք են դրանք.

1. Հանդիսանում ենք զոհերի անմիջական հետնորդներ և Ցեղասպանության իրագործումից անմիջապես հետո ստեղծված հայկական համայնքների մասն ենք կազմում:

2. Հարազատ ենք մնում ճշմարիտ Մարդասիրական գաղափարախոսությանը, որ մերժում է առանձին անհատների շահույթի, հակահասարակական եսամոլության, ուժեղի իրավունքի, այսինքն` մարդու կողմից մարդու շահագործման վրա հիմնված ցանկացած մարդկային հասարակական կազմակերպություն: Սրան մենք հակադրում ենք հասրակական խմբի շահերը, համերաշխությունը, բոլոր ազգերի ու ժողովուրդների իրավահավասարությունը: Եվ, նշվածին համապատասխան, հասկանում ենք Խաղաղության ու ժողովուրդների մեջ բարեկամության գաղափարների տարածման կարևորությունը, մասնավորապես` կամուրջի կառուցումը դեպի թուրք հասարակ ժողովուրդը, որ պայքարում է իր հանուն իր հասարակական զարգացման:

3. Աշխարհի այն ընկալումը, որ թույլ է տալիս մեզ ունենալ Հարավային Ամերիկայում` ապստամբ մայրցամաքում գտնվելը, մայրցամաք, որ պայքարում է հանուն իր վերջնական ու հաստատուն անկախության, մայրցամաք, որ դարեր շարունակ գտնվելով օտար տիրապետության տակ` մնացել է ժողովրդավարական, հակագաղութային ու հակաիմպերիալիստական ոգով տոգորված:

4. Այն փաստով, որ մենք մասն ենք Արգենտինացի ժողովրդի, որ ի դեմս Մարդու Իրավունքների պաշտպանության մարմիններից կազմված իր ամենաբարոյական ու առաջատար ջոկատի, ավելի քան երեք տասնամյակ, անկոտրում կամքով և բացարձակապես միայն խաղաղ միջոցներով պայքարում է Հանուն Հիշողության, Ճշմարտության ու Արդարության և հասել է անժխտելի արդյունքների, որոնք վեհացնում են մարդ արարածին, բացատրվում է այս սկզբունքներով առաջնորդվելը և այն, որ մեր հենց համայնքի մի խումբ ակնառու ներկայացուցիչներ սկսեցին “Ճշմարտությունն իմանալու իրավունքի” վրա հիմնված դատավարությունը, որպես օրինակ ընդունելով մեր հազարամյակի սկզբում սկսված դատավարությունների շարքը Արգենտինայի պետական ահաբեկչական բռնատիրության պատասխանատուների դեմ, որոնք մինչ այդ անպատիժ էին մնացել` լինելով համապատասխան օրենքների պաշտպանության տակ: Այս նախաձեռնությունից սկիզբ առած դատական մոտ տասնամյա հետազոտության արդյունքում Արգենտինայի Արդարադատությունն, ի դեմս մայրաքաղաքի ֆեդերալ Քրեական և Ուղղիչ հարցերով թիվ 5 դատարանը, դատավոր, Դր. Նորբերտո Օյարբիդեի նախագահությամբ, հրապարակեց դատական եզրակացությունը. 2011 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած մեր պապերի ապրած ողբերգության վերաբերվող աննախադեպ դատական նիստում միանշանակ հայտարարվեց, որ հիմնվելով դատաքննական մանրամասն ուսումնասիրությունների վրա դատարանը հայտարարում է, որ Անատոլիայում մեր ժողովրդի դեմ կատարված բռնությունները որոշակիորեն և առանց կասկածի տեղիք տալու բնորոշվում են, որպես Ցեղսպանություն, որի կազմակերպման և իրականացման պատասխանատվությունն ընկնում է Թուրքիա պետության վրա:

Արժե նշել, որ Արգենտինայի կառավարության կողմից այդ դատավճռից շատ առաջ, ընդունվել էր Պետական թիվ 26.199 օրենքը, որով Ապրիլի 24-ը հռչակվել է «ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ու հանդուրջողոկանության օր» ի հիշատակ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի: Ի՞նչ ենք առաջարկում Ելնելով վերը շարադրվածից, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ, մեր նպատակն է պարզաբանել ու տարածել մեր այնհամոզմունքը, որ գոյություն է ունեցել հայերի ոչնչացման ծրագիր, որ կատարվածը «ցավալի դեպքեր» չեն եղել, այլ ծրագրված եղեռական հանցագործությունների շարք, և որպես Արդարության պահանջատեր, բանավիճել պատասխանատու կողմի պետության ժխտման քաղաքականության պայմաններում, վնասի հատուցման հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ նպատակ ունենք ցույց տալ ժամանակի հզոր իմպերիալիստական տիրությունների պատասխանատվությունը, դուրս գալով գաղափարական տեսանկյունից կատարվածը գնահատելու միտումից և տեղ տալով պատմական փաստերի կառույցային ընդհանուր պատկերին:

Այս ձևով Հայաստանը ներառնված կլինի Մարդկության դեմ կատարված հանցագործությունների ու ցեղասպանությունների զոհ դարձած երկրների ցանկում և մաս կկազմի ցեղասպանությունների «տոհմածառի», հաղթահարելով հայերի ցեղասպանությունը որպես առանձնահատուկ երևույթ ներկայացնելու տարածված միտումը, որ ընդգծում է միայն մասնավոր գծերը, ցանկանալով «մոնոպոլիզացնել» հայերի զոհ լինելու փաստը` մնացած Մարդկության առջև բարոյականության պարտքի միակ պահանջատեր ներկայանալու ձգտումով: Այսպիսով կառաջանանք նաև լայնորեն տարածված հայկական և հրեական ցեղասպանությունների զուգահեռների անցկացումը, որ կամա թե ակամա նպաստում է սիոնիաստական կազմակերպություների և Իսրայել պետության կողմից պաղեստինցի ժողովդի նկատմամբ նրանց հողերի գաղութացման պահից կիրառվող ճնշման քաղաքականության օրինականացմանը:

Այս ուղղությունը սկիզբ է առնում 15-րդ դարից ի վեր Եվրոպայի կողմից աշխարհի զավթման ու գաղութացման ընթացքում: Շարունակվում է 19-րդ դարի կեսերից կախվածության մեջ գտնվող ժողովուրդների շահագործման քաղաքականությունը, նրանց կապիտալիստական աշխարհի «ազատ շուկայի» մեջ ներգրավելու շրջանակներում և գործնականում ազգային պետություների ստեղծումով, որ զուգակցվեց տեղաբնիկների ճնշումով, շահագործմամբ ու նաև ֆիզիկական բնաջնջմամբ: Այս հանցագործությունների շարունակություն է 2-րդ Համաշխարհային Պատերազմն` այս անգամ արդեն ընդդեմ փոքրամասնությունների` հենց Եվրոպայի տարածքում:


Շարունակվեց իմպերիալիստական գերիշխանության ռազմավարությունը և ազգային և սոցիալական ազատագրական շարժումների դաժան ճնշումներն` ընդհուպ մինչև ցեղասպանության իրականացումներ, ինչպես օրինակ 20-րդ դարի 2-րդ կեսին դա տեղի ունեցավ մեր երկրում` Արգենտինայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում,, այսպես կոչված «երրորդ» կարգի երկրներում: Եվ վերջապես այս ցեղասպանության քաղաքականությունը հասնում է մինչև մեր օրերը` ցինիկ և անհիմն պատճառաբանություններով տարբեր երկրների վրա հարձակումներ ձերբազատելով և մարդկային ճգնաժամային վիճակներ ստեղծելով աշխարհի տարբեր մասերում, այլ ժողովուրդների հարստությանը տիրանալու անկուշտ ցանկության պատճառով:

Կարծում ենք, որ ընդունելով պատմական պրոցեսների տարբերությունը, չենք կարող թույլ տալ, որ այն հիմք հանդիսանա մարդկության նկատմամբ ոմանց ակնկալվող կարևորության հաստատման օրինականացման համար` հիմնված բարոյական տարբեր ու անհավասար արժևորումների վրա, երբ հարցը վերաբերվում է մարդկային տառապանքներին: Ցեղասպանության նոր գենեոլոգիան առաջարկելով մենք նպատակ ունենք ցույց տալ այն կապը, որ անկախ պատմական անցքերի միջև եղած տարբերություններից, ակնհայտ է դառնում եվրո - արևմտյան հզոր տիրությունների գաղութային զավթումների, դրանց ոճրագործ բնույթի և բռնազավթված ժողովուրդների կրած զրկանքների ընդհանուր բնորոշ գծերի նմանությամբ:

Որպես մեր մոտեցմանը համակողմանիորեն համապատասխանող արտահայտություն, կրկնում ենք իր կյանքը հանուն մարդու իրավունքների պայքարի մեծ գործին նվիրած մի մտավորականի ոոսքերը. «Ցանկացած ոլորտում խոսքը արդեն գնում է ոչ թե շղթաները մտովի պատկերացնելու, այլ դրանք փաստերով հայտնաբերելու մասին»: ֆեդերիկո Էնգելս, գերմանացի փիլիսոփա: Բուենոս Այրես, 22 հունիսի 2013 թ.

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page