top of page

ԱՄՈԹ

Արժանթինահայ Մշակութային Միության հայտարարությունը ՀՀ Իսրայելում դեսպանատան բացման կապակցությամբ։

Այո՛։


Ամոթ` այն, ինչ մենք զգում ենք մեր եղբայր պաղեստինցի ժողովրդի առջև, որ սիոնիստ զավթիչի կողմից իրականացվող սիստեմատիկ ցեղասպանության ծրագրի զոհ է:


Ամոթ՝ մեր արաբ եղբայրների, Սիրիայի և Լիբանանի ժողովուրդների առջև, որոնց մինչև այսօր ռմբակոծում և հարձակվում են Իսրայելից:


Ամոթ՝ մեր իրանցի եղբայրների առաջ, որոնք Հայաստանի ամենածանր պահին` 90-ականների սկզբին` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակված, առանց էլեկտրականության, առանց նավթի, առանց գազի, բացեցին իրենց սիրտը և թույլ չտվեցին, որ իրենց հայ եղբայրները սովից ու ցրտից մեռնեն։


Ամոթ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ, քանի որ այսօր նրանց ներկայացնելու հավակնություն ունեցող պետությունը հարաբերություններ է հաստատում ցեղասպան պետության հետ:


Ամոթ, ահա թե ինչ պետք է զգա Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր ժողովրդի աչքերին նայելիս՝ Ադրբեջանի գլխավոր ռազմական դաշնակցի տարածքում դեսպանատուն բացելով:


Որպես Արգենտինահայ համայնքի կազմակերպություն, գիտենք Թեոդոր Հերցլի սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի հետ բարեկամական հարաբերությունների մասին, որի արդյունքում Եվրոպայում լվացվեց արյունարբու սուլթանի դեմքը, մինչ նա կոտորում էր հարյուր հազարավոր հայերի: Մենք գիտենք նաև սիոնիզմի սերտ հարաբերությունները երիտթուրքերի և նրանց պանթուրքիստական ծրագրի մասին, որը ներառում էր հայերի, ասորիների և պոնտացի հույների ցեղասպանությունը: Հարաբերություն, որը շարունակվում է մինչ այժմ, քանի որ Իսրայելի խորհրդարանը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:


Հավատարիմ և հետևողական մնալով ժողովուրդների միջեւ խաղաղության և բարեկամության սկզբունքներին, վերահաստատում ենք մեր անխորտակելի կապերը հրեա ժողովրդի և Իսրայելի ժողովրդի այն հատվածների հետ, որոնք պայքարում են շահագործման և ճնշման դեմ և համերաշխ են արդար պաղեստինյան հարցի հետ:


Մենք մերժում ենք Իսրայելում իր դեսպանատունը բացելու ՀՀ կառավարության որոշումը և պահանջում անհապաղ փակել այն մինչև սիոնիստական պետությունը դադարեցնի իր ագրեսիան պաղեստինցիների դեմ, դուրս գա գրավյալ տարածքներից, քանդի ամոթի պատը, ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, ճանաչի Պաղեստինյան պետությունը և ներողություն խնդրի պատճառված վնասների համար։


Արժանթինահայ Մշակութային Միություն – ԱՄՄ Երիտասարդություն

Բուենոս Այրես, 18 սեպտեմբեր 2020


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina

bottom of page