Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները՝ Հայաստանում

Հայկական կողմը, բազմիցս հայտարարել է թե այդ լաբորատորիաներում աշխատում են ամբողջապես հա՛յ գիտնականներ և գտնվում է պետության ամբողջական վերահսկողության տակ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի

Համո Մոսկոֆյան, Բեյրութ


Հայաստանի, սփյուռքահայ, ռուսական, ամերիկյան, ևրոպական մամուլն ու զանգվածային լրատվական միջոցները դարձյալ սկսեցին անդրադառնալ Հայաստանում գործող ամերիկյան կենսաբանական և համաճարակների կանխման լաբորատորիաների մասին։ 2016 թ.ին մինչև 2019 թվականը, Կյումրիում, Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում, Սյունիքում, Մարտունիում, Ղափանում, Վանաձորում և այլուր լաբորատորիաներ բացվել կամ վերանորոգվել են արդիական,

կենսաբանական, քիմիական, համաճարակային, հետազոտությունների սարքերով՝ ԱՄՆ կառավարության, Պենտակոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ջանքերով և շուրջ 18 միլիոն դոլար ֆինանսավորմամբ։ Կարժե հիշեցնելով թե՝ այսպիսի լաբորատորիաներ գոյություն ունեն Վրաստանում, Ուկրաինայում, Արևմտյան Եվրոպայի երկրներում, նույնիսկ Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում՝ անշուշտ, այս բոլորը ամերիկյան քաղաքական ու ռազմական գերատեսչությունների անմիջական հովանավորությամբ և ֆինանսավորմամբ։


Կորոնավիրուսի այսպիսի հսկայական տարածման պայմաններում, այսօր, երբ ԱՄՆն ու Չնաստանը իրար են ամբաստանում այս և նույնանման զանգվածային բնաջնջման կենսաբանական և քիմիական «չհայտարարված» զենքեր (գաղտնի) արտադրման մեջ, բնականորեն այս երևույթի հանդեպ հիվանդագին և ահազանգող հայտարարություններ, հոդվածներ ու հաղորդումներ են սփռվում կորոնավիրուսի վարակման գլխավոր կենտրոններից համարվող Ռուսաստանի զանգվածային և ազգային անվտանգության շրջանակների կողմից։ Մանավանդ որ, խիստ սրվել են հարաբերությունները Ուկրաինայի հետ, որն ոչ միայն նույնանման կենսաբանական գաղտնի լաբորատորիաներ է հաստատել իր տարածքում, այլև ամերիկյան միջուկային ռմբակոծման տխրահռչակ ավիացիայի և նավատորմի հետ միացյալ թռիչքներ և ռազմափորձեր է կազմակերպում Սև ծովից՝ Բալթիկ ծով։


Պետք է հասկանալ, թե այնքան էլ «հարթ» չեն ռուս-վրացական և ռուս-հայկական հարաբերությունները այսօր, ինչն պատճառ է դարձել որ Կրեմլը՝ ռուս գիտնականների առաջ բացի նաև Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաների դռները…։ Հայկական կողմը, բազմիցս հայտարարել է թե այդ լաբորատորիաներում աշխատում են ամբողջապես հա՛յ գիտնականներ և գտնվում է պետության ամբողջական վերահսկողության տակ։ Սակայն, երբ հեռախոսազրույց ունեցանք Լոս Անջելոսում և Վաշինկտոնում գործող հայկական «լոբբիինկ»ի որոշ ղեկավարների հետ (որոնք խնդրեցին իրենց անունները չհրապարակել այստեղ), նրանք մի կողմից շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ-ի ղեկավարության՝ այսպիսի լաբորատորիաների հաստատման համար, սակայն, չթաքցրեցին իրենց խիստ մտահովությունները կենսաբանական և քիմիական որևէ անսպասելի արկածի պատահման դեպքում, որն կարող է դառնալ հայկական փոքր «Չեռնոբիլ»։


Հայաստանը թեև փոքր, սակայն գիտության մեծ պոտենցիալ ունեցող երկիր է, ուր սովետական միության օրերից միջուկային գիտության, անջրպետային սարքերի կառուցման, կենսաբանության և քիմիական գիտությունների, ռոբոտների արտադրության կարևոր երկրներից էր։ Այսօր, ըստ ամերիկյան հետախուզության տվյալներին, սովետական առաջին միջուկային ռումբը պատրաստվել է Հայաստանում, աշխարհահռչակ գիտնական Աբրահամ Ալիխանովի և հայազգի պանծալի հետախույզ Հայկ Բադալի Հովակիմյանի ջանքերով։ Այնպես որ հաճելի կլիներ որ մեր հայրենիքը այս հսկայական ներուժը օգտագործի մեր երկրի հզորացմանը, հեռու մնալով մեծ տերությունների միջև տեղի ունեցող վտանգավոր մրցակցության «խաղերից», ի փառս հայ ժողովրդի գոյատևման։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN