Հայաստանում պետական ճգնաժամն ուժեղանում է

Փաշինյանը գտնվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հովանու ներքո, որը խորացնում է իրավիճակը:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ի՞նչ է տեղի ունենում վերջին շրջանում Հայաստանի քաղաքական կյանքում: Միանշանակ պետական ճգնաժամը ուժեղանում է: Օրեցօր ավելանում են Փաշինյանի կառավարության և խորհրդարանի աշխատանքից դժգոհ բնակչության, քաղաքական կուսակցությունների շարքերը։ Այս ամենը բնական է, քանի որ.

1.պետական իշխանությունը գրավել Արեւմտյան գործակալները,

2.երկրում չեն գործում օրենքների նորմերն ու Սահմանադրությունը,

3.Հայաստանը ապրում է Փաշինյանի ընտանիքի քմահաճույքներով,

4.Փաշինյանի իշխանությունը իրականացնում է քաղաքականություն՝ ի վնաս բնակչության մեծամասնության և պետության շահերին,

5.շահերի բախում տնտեսական ոլորտում:


Արդար քննադատությամբ հանդես է եկել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանը: Նշելով Փաշինյանի քաղաքականության բոլոր ձախողված ուղղությունները՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ, առաջարկել է բոլորի հետ միասին դուրս գալ այն փոսից, ուր Հայաստանը նետել է Փաշինյանը։ Առաջին հերթին պաշտոնանկ անել Փաշինյանի կառավարության կաբինետը և ձևավորել նոր իշխանություն։ Եվ հիմա սկսվել է Գագիկ Ծառուկյանի ակտիվ բանակցային գործընթացը բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքական կոնսենսուս ձևավորելու համար: Այս ամենը դուր չի գալիս Փաշինյանի խունտային, խախտելով քաղաքական վարքագծի տարրական նորմերը՝ Փաշինյանի պետական մեքենան ոստիկանության, դատարանների, ֆեյքերի, պատգամավորների հետ միասին գրոհներ են սկսել Ծառուկյանի վրա, ունենալով նպատակ վախեցնել եւ ոչնչացնել ընդդիմությանը:


Չնայած այս ամենին, մենք չպետք է մոռանանք, որ ԲՀԿ-ն սատարել է Փաշինյանին պետական հեղաշրջման մեջ, առանց Ծառուկյանի աջակցության Փաշինյանը չէր կարողանա վարչապետ դառնալ: Երկու տարվա ընթացքում ԲՀԿ-ն առանձնապես չի քննադատել իշխանությանը, շատ հարցերում լռել է, հատկապես Ռ. Քոչարյանի գործում։ Ճիշտ այնպես, ինչպես "Լուսավոր Հայաստան" կուսակցությունն է իրեն պահել: Նույնը կարելի է ասել Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության մասին, որն աջակցեց Փաշինյանին պետական հեղաշրջման մեջ:


Ընկնելով արևմտյան ուժերի և ամբոխի ազդեցության տակ՝ դաշնակները ձայն տվեցին Փաշինյանին, ընդգրկվեցին Փաշինյանի կառավարության կազմում։


Եվ հիմա եկել է ժամանակը, երբ հարաբերությունները փոխվել են։ Ի՞նչ է տեղի ունեցել: Ինչո՞վ եք դժգոհ ՀՅԴ-ից և ԲՀԿ-ից Հարգարժան պարոնայք, ովքեր լավ հասկանալով,որ Փաշինյանը խամաճիկ է և պետական գործիչ դառնալու անկարող անձնավորություն է, այնուամենայնիվ որոշեցիք Փաշինյանին վարչապետ դարձնել:


Դատելով այն բանից, թե ինչպես է Փաշինյանի ընտանիքը ձգտում տիրել երկրի տնտեսությանը, թե ինչպես է Փաշինյանի ընտանիքը զբաղվում ծխախոտի, ալմաստի, զենքի մաքսանենգությամբ, կարելի է եզրակացնել, որ տեղի է ունեցել շահերի բախում օլիգարխ՝ Փաշինյանի և օլիգարխ՝ Ծառուկյանի միջև։ Քանի որ Հայաստանի տնտեսությունը շատ սահմանափակ է, եւ այնտեղ այնքան էլ շատ ռեսուրսներ չկան , Փաշինյանը, ինչպես միշտ, խախտելով խաղի կանոնները, սկսում է նայել այլ օլիգարխների բիզնեսին բռնազավթման և թալանի նպատակով։ Ծառուկյանը տեսնում է իշխանության այս բոլոր ապօրինի ակցիաները, մասնավոր բիզնեսի վերաբաշխման գործընթացը և պաշտպանական գործողություններ է ձեռնարկում, և արդյոք Ծառուկյանը կգնա՞ մինչև վերջ, հարցը դեռ բաց է:


Ամփոփելով, կարելի է ասել, որ Հայաստանում ձեւավորվում է ընդդիմության երկու տեսակ: Առաջինը ՝ այն լիբերալ քաղաքական ուժերը, որոնք սատարել են պետական հեղաշրջմանը, իրենց ձայնը տվել Փաշինյանին, ձևավորել են Փաշինյանի հետ կառավարություն, եղել են Փաշինյանի ոչ օրինական ցուցումների մասնակիցներն ու կատարողները։ Այնտեղ ընդգրկված են Բարգավաճ Հայաստանը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայրենիք կուսակցությունը, Միասնական Հայաստան կուսակցությունը եւ այլն, ովքեր կողմ են փափուկ-"light" բարեփոխումներին, այսպես ասած՝ կողմ են Փաշինյանի հրաժարականին, կառավարության կաբինետի և խորհրդարանի նոր ձևավորոմանը: Մի խոսքով, հետևելով ընդդիմության այս խմբի քաղաքական տրամաբանությանը, պետք է ոչ պիտանի մարդկանց փոխարինել իրենց մարդկանցով, իսկ կարգերն ու կանոնները թողնել նույնը։


Եվ քաղաքական ընդդիմության երկրորդ տեսակը, որոնք բացահայտ ասում են, որ պետք է վերանայել Հայաստանի վերաբերմունքը Արևմուտքի հետ, որ Արևմուտքը Հայաստանի թշնամին է, որ պետք է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, փակել բոլոր արևմտյան ֆաբրիկաները, որոնք արտադրում են "նիկոլիկներ", առաջին հերթին Սորոսի ֆոնոդը եւ այլն: Արեւմուտքի, Սորոսի հիմնադրամի դրամաշնորհային կենտրոնների փակման օգտին հանդես է գալիս նաեւ "Վետո" հասարակական-քաղաքական շարժումը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը եւ այլն: Նրանք հանդես են գալիս արմատական փոփոխությունների օգտին, առաջին հերթին՝ դադարել ստել ժողովրդին. ժողովրդավարություններով, մարդու իրավունքներով, խոսքի ազատությամբ և այլ զառանցանքներով, որոնք կերակրում էին երկիրը այս բոլոր 30 տարիների ընթացքում, իսկ արդյունքը եղավ այն, որ ոչ միայն այդ ամենը չկա երկրում, այլև նույնիսկ հեռու է ու շատ հեռու է դրանից։ Օրենքի բոլոր խախտողներին պատասխանատվության ենթարկել: Փոխել պետական եվրո-ատլանտյան զարգացման վեկտորը եւ այլն:


Բացի այդ, Փաշինյանը գտնվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հովանու ներքո, որը խորացնում է իրավիճակը: Արևմուտքի շնորհիվ Հայաստանում ամենայն հավանականությամբ սպասվում է քաղաքացիական բախում, որը կվերածվի քաղաքացիական պատերազմի, Ադրբեջանի ագրեսիայի և տարածքների կորստի։ Մի խոսքով՝ Հայաստանում քաղաքական գործընթացները զարգանում են Արևմտյան ծրագրերի և շահերի համաձայն:


Այժմ ամեն ինչ կախված է հայկական ընդդիմության հնարավորությունից, իր մեջ ուժ գտնել՝ դիմակայելու կոլոբրիցիոնիստական իշխանություններին և գտնել այն ճանապարհը, որը Հայաստանը դուրս կբերի արևմտյան գերությունից։









RECIBÍ NUESTRO NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias que tenés que saber. Te damos contexto y análisis sobre lo que pasa en la comunidad, Armenia y el Cáucaso.

  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván, de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, NOR SEVAN mantiene los objetivos y principios fundacionales de quienes nos antecedieron, aportando nuestro granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina