top of page

Հեռու քաշեք ձեր արյունոտ ձեռքերը և հանգիստ թողեք Ռուսաստանին

Հայաստանի Կոմունիստական Կուսակցության հայտարարությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ Ռուսաստանի հասցեին Արեւմուտքի կողմից սպառնալիքների մասին։

Մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես են Միացյալ Նահանգներն ու Եվրոպան իրենց քիթը խոթում այլ պետությունների ներքին գործերի մեջ, իրենց հռչակելով ժողովրդավարության ու խաղաղության պաշտպաններ՝ ավերածություններ ու մահ սփռելով ամենուր։ Անդրօվկիանոսյան «ժանդարմն» ու ֆաշիստական քաղաքակրթություն «ծնած» կենտրոնները կրկին վայնասուն են բարձրացնում, փորձելով Ռուսաստանին խեղդել պատժամիջոցներով։

Եթե կատարենք մի փոքրիկ պատմական էքսկուրս, ապա բավական կլինի հասկանալու համար այդ «ժողովրդավարների» գործունեության հետևանքները՝ Հարավսլավիա, Իրաք, Սիրիա, Լիբիա, Ուկրաինա․․․

Այդ պատժամիջոցներն ուղղակի ձևով ազդում են նաև Հայաստանի վրա, որովհետև բացի նրանից, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն ու ռազմավարական դաշնակիցն է , նաև Ռուսաստանում է գտնվում հայկական ամենամեծ համայնքը, շատ հայորդիներ աշխատանքի փնտրտուքով գնում են Ռուսաստան և այնտեղից օգնում Հայաստանում բնակվող իրենց ընտանիքներին, լուծելով հանապազօրյա հացի խնդիրը։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստագույնս դատապարտում է այդ կեղծ «ժողովրդավարների» լկտի և ցինիկ միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին և պահանջում․ Հեռու քաշեք ձեր արյունոտ ձեռքերը և հանգիստ թողեք Ռուսաստանին։

ՀԿԿ Կենտկոմ ք․ Երևան, Ապրիլ 2021թ

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page