top of page

Ինչպես Հնդկաստանը հաղթեց ՆԱՏՕ-յական Պորտուգալիային

1961թ. ՆԱՏՕյական Պորտուգալիան ռազմական պարտություն կրեց հնդկա-պորտուգալական պատերազմում և զրկվեց Հնդկաստանում իր տարածքներից:



Գրեթե չորսուկես դար պորտուգալացիները կարողացան վերահսկել Հնդկաստանի տարածքները Գոայում, Դամանում և Դիուում: Բոլոր երեք տարածքները գտնվում էին Հինդուստան թերակղզու արևմտյան ափին և ներկայացնում էին ռազմավարական կարևոր նշանակություն ծովային ուղիների համար: Պորտուգալիայում այդ տարածքները պաշտոնապես կոչվում էին, -"Հնդկաստանի Պորտուգալական պետության" անունով: Իսկ Հնդկաստանը, որն իր ֆիկտիվ անկախությունը ձեռք բերեց 1947 թվականին, միշտ հանդես էր գալիս այդ տարածքների ազատագրման և վերամիավորման օգտին։ Պորտուգալիայի և Հնդկաստանի միջև այս տարածքային վեճը, մեծ տնտեսական և քաղաքական վնաս էր հասցնում Հնդկաստանին:


Ամերիկա-պորտուգալական ռազմական համաձայնագրերի ստորագրումը և Պորտուգալիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բարդացրեց տարածքային վեճը Հնդկաստանի և Պորտուգալիայի միջև: Եթե մինչև Պորտուգալիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, Հնդկաստանի կառավարությունը հանդես էր գալիս խաղաղ միջոցներով Գոայի ազատագրման հարցը լուծել, ապա սկսած 1957թ. չի բացառել նաև տարածքի ազատագրման ռազմական մեթոդները: Այսպես, Հնդկաստանի կառավարության դիրքորոշումը Գոայի հարցում 1960 թ. ձեւակերպել է պաշտպանության այն ժամանակվա նախարար Կրիշնա Մենոնը, -"Գոան մեր տարածքն է, այն պետք է ազատագրվի մեր կողմից, դա մեր կիսատ մնացած գործի մի մասն է ։ Անկախ նրանից, թե Գոան կազատագրվի ռազմական միջոցներով, թե համոզիչ միջոցներով, դա հարց է, որը մենք ինքներս պետք է լուծենք": Մեկ տարի անց Հնդկաստանի կառավարությունը բացահայտորեն հայտարարեց ռազմական ուժին դիմելու իր որոշման մասին՝ Պորտուգալիայի կողմից ապօրինի պահվող հնդկական տարածքի մի մասն ազատելու համար: 1961թ. օգոստոսի 16-ին Հնդկաստանի վարչապետ Դ. Ներուն հայտարարեց, -"Գուցե կգա ժամանակը, երբ մենք կորոշենք բանակ ուղարկել այնտեղ։ Երբ գա այդպիսի ժամանակը, մենք բաց, այլ ոչ թե գաղտնի կամ թաքնված ջանքեր կգործադրենք":


Հնդկաստանի կառավարությունը բազմիցս առաջարկել է Պորտուգալիային խաղաղ բանակցություններ սկսել։ Բայց Պորտուգալիայի կառավարությունը՝ Ա. Սալազարի գլխավորությամբ, մերժում էր բանակցությունների գաղափարները։ Ավելին, ի պատասխան Հնդկաստանի խաղաղ բանակցությունների, Պորտուգալիան սպառնում էր ռազմական ուժ կիրառել՝ ակնարկելով, որ ռազմական հակամարտության դեպքում Հնդկաստանը ստիպված կլինի գործ ունենալ ոչ թե միայն Պորտուգալիայի, այլ ՆԱՏՕ-ի ամբողջ բլոկի հետ:


Չնայած Պորտուգալիայի այս սպառնալիքներին, 1961-ի դեկտեմբերի սկզբին Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Գոայի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրության մասին: Դեկտեմբերի 7-ին ելույթ ունենալով Հնդկաստանի խորհրդարանում՝ Դ. Ներուն հայտարարել է, -"Այս պահին ես չեմ կարող ասել, թե դա ինչի կհանգեցնի, բացի նրանից, որ ի վերջո դա անխուսափելիորեն պետք է հանգեցնի Գոայի ազատագրմանը":


Ի պատասխան՝ Ա. Սալազարը շտապեց դիմել ՆԱՏՕ-ի իր հովանավորների օգնությանը: Սակայն Պորտուգալիայի ավանդական հովանավորը՝ Լոնդոնը, նախընտրեց մերժել Սալազարի խնդրանքը Բրիտանական բազաներից օգտվելու թույլտվության մասին եւ ընդամենը "սահմանափակ" օգնություն խոստացավ Պորտուգալիային: Ավելի բարենպաստ արձագանք է ստացել Սալազարի խնդրանքը՝ Վաշինգտոնում: ԱՄՆ-ն ակտիվացրեց իր օգնություն ցուցաբերելու ջանքերը Պորտուգալիային: Հնդկաստանում ԱՄՆ-ի դեսպանը փորձել էր հետ պահել Ներուին վճռական քայլերից եւ խոչընդոտել հնդկական զորքերի մուտքը Գոա: Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին անձնական ուղերձ էր հղել Հնդկաստանի վարչապետ Ներուին, որում հույս էր հայտնել, որ Հնդկաստանը Գոա ռազմական ուժի կիրառման չի դիմի:


Սակայն Ամերիկայի ջանքերն ապարդյուն էին, 1961թ. դեկտեմբերի 18-ին հնդկական զորքերը տանկերի աջակցությամբ անցան սահմանը և մտան Գոա, Դաման և Դիուի տարածքները: Եվ ռազմական գործողությունների սկսվելուց 36 ժամ անց պորտուգալական բանակը կապիտուլյացիայի ենթարկվեց: 1961թ. դեկտեմբերի 19-ին Գոայի, Դամանի և Դիուի վրա բարձրացվեց Հնդկաստանի դրոշը և այդ տարածքները ի վերջո վերամիավորվեցին Հնդկաստանի հետ:

Իհարկե, Պորտուգալիան հետագայում բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Լիսաբոնը հավաստիացնում էր, որ Հնդկաստանը ագրեսիայի ակտ է իրականացրել Պորտուգալիայի դեմ։ Խորհրդային Միությունը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործեց վետոյի իր իրավունքը և մերժեց ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի բանաձևը Հնդկաստանի դեմ: Ահա այսպես ավարտվեց Հնդկաստանի և Պորտուգալիայի միջև տարածքային վեճը:

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page