Իշխանության քարոզիչների հերթական սուտը

Հայաստանի հիմնական սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծման բանալին գտնվում է ինդուստրացման իրականացման մեջ։

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


2018 թվականին իշխանությունը զավթելով՝ ստախոս Փաշինյանը սկսեց ոչնչացնել ճշմարտությունը։ Պետական պաշտոնական սուտը դարձել է Հայաստանի կառավարման աշխատանքային ոճը։ Զրպարտիչ Փաշինյանի իշխանությունը ստում է հայ ժողովրդին, ստում է իր հակառակորդներին ու կողմնակիցներին, մի խոսքով՝ ստախոս Փաշինյանի իշխանությունը չի կարող չստել։ Հայաստանի իշխանությունը ստում է բոլորին եւ ամենուր: Բոլորին խաբելով եւ շատերին մոլորության մեջ գցելով՝ Փաշինյանը առաջ է տանում իր նպատակաուղղված քաղաքական ծրագիրը:


Գերագույն գլխավոր ստախոս -Փաշինյանը, նախագահ Լ. Տեր Պետրոսյանի գաղափարական ժառանգորդն է։ Գլխավոր գաղափարն այն է, որ Արցախը խանգարում է հայ ժողովրդին լավ ապրել, որ Արցախը ծանր բեռ է, որ պետք է ազատվել այդ ծանր բեռից, և այդ ժամանակ ժողովրդի կյանքն իբր ավելի լավը կդառնա: Թուրքերը կստանան այն ամենը, ինչ ցանկանում էին և Հայաստանը հանգիստ կթողնեն, դրանից հետո պետք չէ մեծ բանակ պահել, բանակի վրա մեծ գումարներ ծախսել եւ այլն: Իր աշխատանքի արդյունքում դավաճան Փաշինյանը փայլուն կատարեց այդ ծրագիրը, նա ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը և փոխանցեց Ադրբեջանին: Սակայն երկրի ու ժողովրդի կյանքը դրանից լավը չդարձավ, այլ հակառակը՝ ավելի վատացավ:


Հիմա հողատու Փաշինյանի իշխանությունը քարոզում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացման, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների հաստատման մասին։ Հողատու Փաշինյանի իշխանությունը հորինում է հերթական պատրանքը, թե ինչպես կզարգանա Հայաստանի տնտեսությունը, եւ ժողովրդի կյանքը կդառնա հրաշալի, եթե Հայաստանը տրանզիտ երկիր դառնա թուրքական բեռների համար, ինչպիսին Վրաստան է:

Սակայն եթե մենք ուշադրություն դարձնենք Համաշխարհային բանկի տվյալների բազայի վրա, որտեղ գտնվում է աշխարհի բոլոր պետությունների ՀՆԱ-ի մասին տեղեկատվությունը և պարզապես համեմատենք Հայաստանի ՀՆԱ-ն և Վրաստանի ՀՆԱ-ն, ապա կհասկանանք ,որ Հայաստանի իշխող դասը՝ ստախոս Փաշինյանի գլխավորությամբ, մոլորության մեջ է գցում ժողովրդին կամ պարզապես ստում է ինչպես միշտ :


Ինչու ենք մենք ուշադրություն դարձնում ՀՆԱ-ին։ Քանի որ ՀՆԱ-ն առանցքային ցուցանիշներից մեկն է, որը քանակական առումով արտահայտում է տնտեսության զարգացումը։ Նա առավել ընդհանուր ձեւով ցույց է տալիս, թե ինչպես է աճում եւ ինչպես է զարգանում տնտեսությունը.


Եվ ահա, ըստ այդ տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ն գործնականում քիչ բանով է տարբերվում Վրաստանի ՀՆԱ-ից ։ Նրանց համար, ովքեր տեղյակ չեն, ասենք, որ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, ունի բաց սահմաններ, Վրաստանը ավելի շատ բնակչություն ունի, քան Հայաստանը։ Վրաստանը 30 տարուց ավելի տարանցիկ երկիր է, որով բեռներ են անցնում ոչ միայն Ադրբեջան եւ Թուրքիա, այլեւ Թուրքիայից Հայաստան եւ Հայաստանից Ռուսաստան: Վրաստանի տարածքով անցնում է նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանից Թուրքիա երկաթուղային հաղորդակցությունը, Վրաստանի օդային տարածքով տարանցիկ օդանավեր են թռչում, եւ այլն: Չնայած այս ամենին՝ Հայաստանի ՀՆԱ-ն քիչ բանով է տարբերվում Վրաստանի ՀՆԱ-ից: Որպես օրինակ՝ համեմատենք 2008-ին երկու երկրների ՀՆԱ-ն. տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի 2008 թվականին ՀՆԱ-ն կազմել է 11 մլրդ դոլար, Վրաստանի ՀՆԱ-ն 2008 թվականին կազմել է 12 մլրդ դոլար, պարադոքսալ է, բայց փաստը մնում է փաստ։ Կարեւոր է նաեւ նշել, որ տարանցիկ Վրաստանի բնիկ բնակչությունը տարեցտարի կրճատվում է, որ մահմեդական բնակչությունն ավելանում է, որ գործնական ամեն ինչ վերահսկվում է թուրքական կապիտալով եւ այլն: Այսպիսով, հողատու Փաշինյանի քարոզիչների հերթական հեքիաթները ոսկե լեռների և Էլդորադոյի մասին պետք է ըմբռնումով վերաբերվել ։


Պետք է հստակ հասկանալ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ոչ մի առևտուր կամ ապրանքների տարանցում չի օգնի Հայաստանին դառնալ ավելի զարգացած տնտեսական երկիր։ Պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանի հիմնական սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծման բանալին գտնվում է ինդուստրացման իրականացման մեջ: Դա հնարավոր է միայն երկու դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն կառուցել պետական կապիտալիզմ կամ որոշեն կառուցել հայկական սոցիալիզմ։ Ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանի իշխող դասի մտքերում ու գործերում չի երևում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է դեգրադացվել:


https://data.worldbank.org/country/georgia

https://data.worldbank.org/country/armenia



RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina