Կորոնավիրուսի աղետն ու տնտեսական ճգնաժամը Մերձավոր Արևելքի հայաբնակ երկրներում

Մաղթենք որ խաղաղասեր և մարդասեր ղեկավարներ ի վերջո կհասկանան որ այսպիսի իրավիճակը կարող է տանել դեպի մարդկային քաղաքակրթության կործանում:

Համո Մոսկոֆյան


Հայոց Ցեղասպանությունից, տարագրություններից, Մերձավոր Արևելքում «սերմանված» անվերջ պատերազմներից ուժասպառ եղած հայ գաղթոճախներն և արաբ, քուրդ, պարսիկ, ասորի, եզիդի և այլ ժողովուրդներից բնակված նաֆթով և կազով այս երկրները պետք է ճաշակեն անսպասելի տառապանքներ 2020 թվին…։ Լիբանանում, մասամբ քաղաքացիական պատերազմում քարուքանդ եղած Սիրիայում, Իրաքում և Իրաքյան Քրդստանում, Հորդանանում, Ծոցի Արաբական երկրներում, Եգիպտոսում, Իրանի Իսլամական Հանրապետությունում անսպասելիորեն հայտնվեց «անտեսանելի» և մահաբեր կորոնավիրուսը։ Արդեն իսկ «թրամփյան» պատժամիջոցների, միջազգային թե «տեղական» օլիգարխների թալանի պատճառով, միշտ պատերազմներից «անպակաս» Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Հորդանանը, Պաղեստինը, Սեուդական Արաբիան, Եմենը, Էմիրությունները, Կատարը, Եգիպտոսը տնտեսական և ֆինանսական ծանր ճգնաժամ էին ապրում, կորոնավիրուսը ավելի ևս բարդացրեց իրավիճակը սկզբում, կորոնավիրուսից վարակվածներից թիվերը շատ բարձր չէին, ոչ էլ այնքան մահաբեր էր։

Սակայն, արտերկրում, մանավանդ Չինաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ռուսաստանում, ԱՄՆում, Իսպանիայում գտնվող և պարտադրված «տուն» վերադարձող հազարավոր ուսանողներ, առևտրականներ, մասնագետներ՝ իրենց հետ բերեցին կորոնավիրուսի ավելի մահաբեր «տարբերակ»ները։ Նույնիսկ երբ նաֆթի «ծովի» վրա նստած Իրաքյան Քրդստանի արդիական Դուհոկ քաղաքը, ուր ապրում են իրենց շրջակա հայկական գյուղերով (Հավրեզ, Ավզրուկ, Իշֆկենդեր), Սուրբ Ներսես Շնորհալի հայակերտ տաճարով բնիկ վանեցի հայեր՝ դարձյալ ստիպված եղան անցնել արգելափակման և դիմակներով ապրելու մղձավանջին։ Մի քանի շաբաթ առաջ երկու միլիոնանոց Դուհոկը, փաստորեն Իրաքի ամենագեղեցիկ լեռնային քաղաքը հյուսիսում, տոնել էր կորոնավիրուսի դեմ հաղթանակը…։

Սիրիայում, երբեմնի հայաշատ Կամիշլիում, Հալեբում, Դամասկոսում, ռազմական և տնտեսական բլոկադայի պատճառով, լինելով ռազմական գործողությունների կիզակետ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ քիչ է։ Սակայն, Թուրքիայի և ԱՄՆի ցամաքային թե օդային հարվածները, Իսրայելի հրթիռակոծումները Լիբանանի օդային տարածքից, այժմ էլ այսպես կոչված «Սեզարի պատժամիջոցների» գործադրումը Սիրիայի դեմ՝ եռակի դժվարացրել են ինչպես սիրիահայերին, այնպես էլ սիրիացիների պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ։


Սփյուռքի երբեմնի մայրաքաղաք Բեյրութը 2020 թվականը «դիմավորեց» զանգվածային ցույցերով, ընդդեմ Լիբանանի բանկերից վերջին 30 տարում պետական չինովնիկներն ու «պատերազմի իշխանները» թալանել էին ավելի քան 750 միլիարդ դոլար…։ Ժողովրդի միլիոնավոր դոլարների ավանդները, կենսաթոշակային ֆոնդերը հոդս էին ցնդել՝ զայրույթի հսկայական ալիքներ հառաջացնելով երկրում։ Այս բոլորի վրա, նախ դանդաղ տեմպերով, հետո՝ արտասահմանից Լիբանան վերադարձող քաղաքացիների պատճառով, օրից օր վարակվածների թիվը ավելացավ, բայց մահերը այնքան շատ չէին ինչպես ուրիշ երկրներում։ Մի քանի անգամ երկրով մեկ հայտարարվեց արգելափակում և տուգանք, պարետային ժամից դուրս բոլոր քաղաքացիներին տուգանելու հրաման՝ եթե դիմակներ չեն կրում։ Ուրախալին այն է, որ հայ թե լիբանանցի կարիքավոր ընտանիքներին, մարդասիրական օգնություններ բաժանվեցին պարենային սնդուկների ձևով, բարեգործների, կազմակերպությունների և լիբանանյան բանակի կողմից։

Արաբական Ծոցի երկրներում, Դուբայում, Կուվեյթում, Կատարում, Էմիրություններում վարակվածներն ու մահերը ավելի շատ էին, միլիոնավոր տուրիստների, օտարերկրյա աշխատողների և արտասահմանից վերադարձող քաղաքացիների պատճառով։

Իսլամության սրբություն-սրբոց Մեկկայում և ամբողջ Սեուդական Արաբիայի տարածքում որոշ ժամանակով արգելվեց մզկիթներում ժողովրդային աղոթքների խմբային արարողությունները, նույնիսկ մուսուլմանի կյանքում անխուսափելի համարվող «հաջի» գնալը։ Եմենի պատերազմով և Իրանի դեմ պատերազմ հրահրող Սեուդական Արաբիայի և նրանց դաշնակից Իսրայելի և ԱՄՆի տիրակալները սնանկության եզրին էին հասցրել արաբական Ծոցի երկրներին՝ զենքի ու զինամթերքի վաճառքի, կաշառքներ «պոկելու» միլիարդավոր դոլարների «պաշտոնական» թալանով։


Իրանի փառահեղ հայ գաղթօջախի գլխին, ամերիկյան տնտեսական խիստ պատժամիջոցների և կորոնավիրուսի պատուհասը պայթեց…։ Երկրում համատարած անգործության, ֆինանսական անկում, վարակակիրների և մահացածների հազարավոր թվեր։ Իրանի իսլամական հանրապետությանը «ծնկի բերելու» և սիոնիստական շրջանակներին երջանկացնելու այս ռազմավարությունը արդեն իսկ ապակայունացրել է տարածաշրջանը և արդեն իսկ դուռ բացում նոր պատերազմների մինչև բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի կիրառումը։


Մաղթենք որ խաղաղասեր և մարդասեր ղեկավարներ ի վերջո կհասկանան որ այսպիսի իրավիճակը կարող է տանել դեպի մարդկային քաղաքակրթության կործանում, եթե համընդհանուր ջանքերով առաջքը չառնվի համաշխարհային խաղաղությանը սպառնացող ահավոր վտանգին։


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina