Ստալինի փառքը Արևմուտքին հանգիստ չի թողնում
Հայաստանի պատմության կեղծման եւ սեւացման ուղղություններից մեկը՝ Արեւմուտքն ընտրեց խորհրդային ժամանակաշրջանը:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Քչերը գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն 30 տարի է, ինչ Արևմուտքի կիսագաղութ է։ Արևմուտքն իր բազմաթիվ կազմակերպությունների, հիմնադրամների, ինստիտուտների, բանկերի միջոցով հայ ժողովրդին թելադրում է իր կամքը։ Հենց Արևմուտքն է որոշում, թե ինչ և ինչպես պետք է անի Հայաստանի կառավարությունը։ Հենց Արևմուտքն է օրենքներ գրում, որոնցով ապրում են հայերը։ Հենց Արևմուտքն է ֆինանսավորում Փաշինյանի գործունեությունը։ Հենց Արևմուտքն է որոշում և ֆինանսավորում կրթական ծրագրերը, դատական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, խորհրդարանական ընտրությունները, բնակչության սպասարկման սոցիալական կենտրոնների բացումը, ճանապարհների վերանորոգումը, կամուրջների կառուցումը և շատ այլ բաներ։ Փոխարենը Արևմուտքը գողանում է Հայաստանի ազգային բնական հարստությունները եւ օգտագործում են հայ զինվորներին Աֆղանստանում։ Փոքրաթիվ ներդրումներ անելով՝ Արևմուտքը բազմամիլիոնանոց շահույթ է ստանում։ Ով գիտի, թե քանի տոննա հայկական ոսկի, անգլոսաքսերն արդեն տարել են իրենց մասնավոր բանկերը:
Չնայած համատարած վերահսկողությանը՝ Արևմուտքը դրանով չի սահմանափակվում, Արևմուտքը սկսում է ակտիվորեն գրել Հայաստանի պատմությունը։ Դրանով Արևմուտքը սկսում է հայ հասարակության մեջ ձևավորել պատմական "հերոսների" և "թշնամիների" կերպարներ՝ Արևմտյան շահերին և արժեքներին համապատասխան: Հայաստանի պատմության կեղծման եւ սեւացման ուղղություններից մեկը՝ Արեւմուտքն ընտրեց խորհրդային ժամանակաշրջանը: Խորհրդային Միությունն արդեն 30 տարի է՝ գոյություն չունի, սակայն Արևմուտքը շարունակում է մեծ գումարներ ծախսել եւ հակամունիստական տեղեկատվական պայքար մղել, որը սահուն կերպով անցնում է ռուսատյացության։ Իր տեղեկատվական պատերազմում Արևմուտքը գլխավոր նպատակ է հետապնդում վարկաբեկել սոցիալիզմի գաղափարները՝ խորհրդային առաջնորդներին վարկաբեկելու միջոցով։ Նպատակն է մարդկանց զանգվածային գիտակցության մեջ ներդնել զարգացման կապիտալիստական ուղու անայլընտրանքայնության մասին:
Ընդհանուր առմամբ Արևմուտքը կարողանում է իր տնտեսական գործունեության հաշվին հասնել իր առջև դրված նպատակներին։ Հայաստանի անդամակցությունն արևմտյան կապիտալիզմի համակարգին, Հայաստանին բերեց կիսագաղութի կարգավիճակ, արդյունաբերական ներուժի փլուզում, անվերջանալի արտագաղթ և 700 հազար աղքատ՝ երկրի 2,9 մլն բնակչությամբ։ Մի խոսքով, երբ երկրում կան հազարավոր աղքատներ ու անգրագետներ, դա հիանալի հնարավորություն է տալիս Արևմտյան մանիպուլյացիայի և հասարակական կարծիք ձևավորելու տեխնոլոգիայի կիրառմանը՝ Արևմտյան շահերի համաձայն։
Գլխավոր հարվածներից մեկը, որը արեւմտյան երկրները հասցնում են իրենց հակամունիստական քարոզչությանը, ուղղված է՝ ընկեր Ի.Ստալինին։ Քանի որ միայն Ի. Ստալինի օրոք Խորհրդային Միությունը դարձավ աշխարհի մեծ տերություններից մեկը։ Հենց Ստալինի օրոք հնարավոր դարձավ ԽՍՀՄ-ը հետամնաց, ագրարային երկրից վերածել առաջավոր, արդյունաբերական տերության: Խորհրդային Միության սոցիալիզմի օրինակը ողջ աշխարհի մարդկությանը ցույց տվեց, որ կապիտալիզմի այլընտրանք կա։ Միայն Խորհրդային Միության Սոցիալիստական համակարգը, ընկեր Ի. Ստալինի ղեկավարությամբ, թույլ տվեց հաղթել եւ ոչնչացնել մարդկության պատմության մեջ ամենաուժեղ բանակներից մեկը՝ հիտլերյան բանակը, որի թիկունքում կանգնած էր ամբողջ Եվրոպան: Միայն սոցիալիստական համակարգը, ընկեր Ի. Ստալինի ղեկավարությամբ, կարողացավ արագ վերականգնել պատերազմի հետեւանքով ավերված քաղաքներն ու գյուղերը, արդյունաբերությունը եւ տնտեսությունը,հենվելով սեփական ուժերի վրա, առանց Մարշալի եւ արեւմտյան վարկերի ծրագրերի: Միայն ի. Ստալինի ղեկավարությամբ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը թույլ տվեց շատ ժողովուրդների խուսափել ֆիզիկական ոչնչացումից, այդ թվում՝ հայ ժողովրդի: Ընկեր Ի. Ստալինի համբավը և հեղինակությունը հանգիստ չեն թողնում Արևմուտքին։ Այդ իսկ պատճառով Արևմուտքը շարունակում է մեծ գումարներ ծախսել ստալինյան պատմության շրջանը սևացնելու համար։ Վերլուծական աշխատանքների մեծ մասը, պատմական գրքերը, հոդվածները, հասարակական գործիչների ելույթները, տարբեր համաժողովները,սեմինարները, որոնք հակամոմունիստական և հակաստալինյան բնույթ են կրում, մեծամասամբ ֆիանանսավորվում են արևմտյան կազմակերպությունների, հիմնադրամների և ինստիտուտների կողմից։
Ժամանակին Ցիցերոնն ասել է, որ"պատմությունը չիմանալ նշանակում է միշտ երեխա լինել": Այսօր ամբողջ պետական քարոզչությունն ու քաղաքականությունն ուղղված է նրան, որ մարդիկ չիմանան պատմությունը, չէ որ միայն երեխաներին կարելի է հեքիաթներ պատմել այն մասին, որ միայն անվերջանալի ազատական բարեփոխումների օգնությամբ կարելի է հաղթել աղքատությունը, գործազրկությունը, տնտեսական ճգնաժամերը։ Իսկ ճշմարտությունն ասել Խորհրդային Միության սոցիալիզմի ձեռքբերումների ու փորձի մասին, որտեղ չկար աղքատություն, տնտեսական ճգնաժամեր և գործազուրկներ, Հայաստանի իշխանություններին և Արևմտյան կենտրոններին , ձեռնտու չէ խոսել այդ մասին։
Այդ պատճառով տարօրինակ բաներ են ստացվում, օրինակ՝ հայ ժողովուրդը, որը երբեք չի մոռացել իր կորցրած պատմական տարածքների մասին, որը միշտ հարգել է այն մարդկանց հիշատակը, ովքեր պայքարել, պաշտպանել և ազատագրել են այդ հայկական տարածքները, այսօր Արևմուտքի ազդեցության տակ վերաշարադրում է պատմությունը։ Բարբարոսաբար ոչնչացնում են կոմունիստների հիշատակն ու հուշարձանները, որոնք Հայաստանի տարածքը ավելացրել են 30 հազար քառ.կմ, որոնք ազատագրել են թուրքական օկուպացիայից Ալեքսանդրապոլ (Գյումրի)։ Ընդհակառակը, հուշարձաններ են դնում և փողոց անվանում այն քաղաքական գործիչների պատվին, ովքեր Հայաստանի տարածքը դարձրել են 10 հազար քառ.կմ, նրանց, ովքեր խայտառակ ու առանց մարտի հանձնել են Կարսը։ Այս ամենը քիչ է, հայկական ԶԼՄ-ներում մշտապես քարոզչություն է գնում ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի արձանի բացման մասին, որը խաբել և օգտագործել է հայ ժողովրդին իր կեղտոտ աշխարհաքաղաքական նպատակներով ։
Կարևոր է նշել, որ Հայաստանում հակամունիստական քարոզչությունը, որոնք ֆինանսավորում են արևմտյան կազմակերպությունները, ուղղված է կոնկրետ Վ.Լենինի և Ի. Ստալինի դեմ։ Քանի որ պարզ ճշմարտություն կա քաղաքականության մեջ, երբ թշնամին սկսում է հայհոյել, ուրեմն դու ամեն ինչ ճիշտ ես անում, եթե թշնամին սկսում է գովել, ուրեմն դու սխալ ես անում։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, թե ինչպես է Արեւմուտքը հաճոյանալով վերաբերվում Նիկիտա Խրուշչովի, Լեոնիդ Բրեժնեւի եւ Միխայիլ Գորբաչովի գործունեությանը, եւ ինչպես է միաժամանակ նույն Արեւմուտքը կեղտոտում Վլադիմիր Լենինի եւ Իոսիֆ Ստալինի գործունեությունը, ապա կարելի է հստակ ասել եւ եզրակացություններ անել, որ Վլադիմիր Լենինը եւ Իոսիֆ Ստալինը ճիշտ քաղաքականություն են վարել: Այս իմաստով Ա. Բեբելը ասել է մի պարզ ճշմարտություն. "Եթե քո թշնամին գովում է քեզ, մտածիր, թե ինչ հիմարություն ես դու արել": Ըստ շատ պատմաբանների՝ Խորհրդային Միության ոչնչացման գործընթացը սկսվել է Խրուշչովի օրոք, և ավարտվել Գորբաչովի օրոք։ Ահա թե ինչու Արևմուտքին դուր են գալիս այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Խրուշչովը կամ Գորբաչովը, մեկ հիմարություն անելով մյուսի հետևից, ոչնչացրին ու հանձնեցին Խորհրդային Միությունը անգլոսաքսերին։
Այնպես որ, որքան էլ որոշ ծախու գործիչներ չփորձեն պղծել պետական մեծ գործիչ Իոսիֆ Ստալինի հիշատակը: Դա նրանց մոտ չի ստացվի, քանի որ նրանք վախենում են ճշմարտությունից, թաքնվում են ճշմարտությունից և մտածում են, որ ճշմարտությունն էլ կարելի է թաքցնել։
Comentarios